25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մերժեց Միքայել Մելքումյանին

Նիստում քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» և «Հարկերի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով իր առաջարկած լրացումների նպատակն է հավասար պայմաններ ստեղծել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար: Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծերի ընդունումը և հիմնավորել իր բացասական եզրակացությունը:

Դոլարին 60 օրվանից քիչ կյանք է մնացել. մասնագետ

Դոլարը, ինչպես եւ ԱՄՆ-ի տնտեսությունը, վերջին օրերն է ապրում, դոլարին ընդամենը 60 ից առավելագույնը 90 օրվա կյանք է մնացել: Նման ենթադրություն է արել ամերիկացի տնտեսագետ Ուոքեր Թոդը: Նա 20 տարի եղել է Նյու Յորքի Ֆեդերալ բանկի գլխավոր խորհրդականը, հայտնում է “Звезда” հեռուստաընկերությունը: Նման վատատեսական կանխատեսումներ անում են նաեւ այլ մասնագետներ, պարզապես նրանք խուսափում են կոնկրետ […]

Մենք խնդիր չունենք. Գ. Բեգլարյան /վիդեո/

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավատացրեց, որ Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածի կառուցապատումն իրականացնող ֆրանսիական ընկերությունը չի հեռանում Հայաստանից: «Ընդհանրապես աշխատանքն ընթանում են»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ տեխնիկայից որոշ մասը հեռացվել է, ինչի մասին հայկական կողմը տեղյակ է, ու այստեղ ոչ մի խնդիր չկա: Բեգլարյանի խոսքով՝ իր հնչեցրած ժամանակի, ինչպես նաև գումարի մեջ լիովին […]

Փաստ

Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Այս անգամ ներկայացվում է 2012-2014թթ. ընթացքում մայրաքաղաքի բակային տարածքների և միջբակային հատվածների ասֆալտբետոնյա ծածկի ընթացիկ նորոգման ծավալը:

Մեր դռները բաց են ձեզ հետ բիզնեսի ու առևտրի համար. ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ը Հայաստանում ամենամեծ ներդրում իրականացնող երկրներից մեկն է: Այս մասին այսօր «HSBC Բանկ Հայաստան»-ի կազմակերպած գործարար համաժողովի ընթացքում ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը: Նա նշել է, որ այդ ներդրումները կարող են ավելի մեծանալ, եւ կարեւոր է, որպեսզի հայկական ու ամերիկյան բիզնեսները միմյանց մասին իմանան ավելին: «Որպես դեսպան իմ նպատակներից է զարգացնել երկու երկրների […]

Մինչև չնայենք, չեմ ստորագրելու այդ որոշումը. վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշում ընդունեց «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված ակտիվների ամրացման և դրանք «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու վերաբերյալ: Վարձակալության պայմանագրի համաձայն «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վրա պահպանման և վերանորոգման աշխատանքների ընդլայնված ծրագրի շրջանակներում, սեփական միջոցներով կատարված կապիտալ ներդրումների և վերանորոգումների արդյունքում ստեղծված […]

Ինչու չի էժանանում գազի գինը /վիդեո/

2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում կնքվեց հայտնի գազային համաձայնագիրը, որով ֆիքսվեց Հայաստան մտնող գազի գինը և «Գազպրոմին» փոխանցվեց «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասերն ու Հայաստան գազ ներմուծելու մենաշնորհը: Թեև այդ համաձայնագիրը ներկայացվում էր որպես դաշնակացային և արտոնյալ: Սակայն այս ընթացքում բնական գազի միջազգային գնի էական անկման ֆոնին Հայաստանում բնակարաններ մտնող բնական գազի էժանացման մասին խոսք […]

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը պարտավոր չի

Կառավարության այսօրվա նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին պարզբանումներ տալ «Նաիրիտ» ընկերության աշխատակիցների չվճարված աշխատավարձերի խնդրի հետ կապված: Տեւական ժամանակ է այս ընկերության աշխատակիցները պահանջում են իրենց մոտ 18 ամսվա չվճարված աշխատավարձերը վճարել: «Պիտի արձանագրենք, որ մենք ինչ խոստացել ենք, կատարել ենք: Ես ուզում եմ, որ բոլորը տեղյակ […]

Եվս մեկ վարկ

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ 2014թ. դեկտեմբերի 19-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախագծի շրջանակներում ՎԶԵԲ-ը Հայաստանի Հանրապետությանը կհատկացնի 3.5 մլն եվրո գումարի չափով վարկ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8.07 մլն եվրո: Ծրագիրը […]

«Մեր մոտիկ կոռուպցիոները շնորհքով, հարգված մարդ է» /վիդեո/

ՄԱԿ անդամ Վիգեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով հակակոռուպցիոն մարմնի ձևավորմանն ասաց, որ Հայաստանում ձևավորվել է մի պետական համակարգ, որը ենթադրում է կոռուպցիայի գոյություն: «Այլապես կարող է կառավարման համակարգում հայտնվի մի տարր, որը կառավարելի չէ այդ տիպի կառավարման մոդելի համար: Ցանկացած գեղեցիկ դատողություն, որ վերածվի գործի, գործողը կշպրտվի համակարգից դուրս, որովհետև դա կլինի օտար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված