20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Խաչատրյանը համառորեն դիմադրում է. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է Ֆինանսների նախարարությունից անջատել Հարկային ծառայությունը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, սակայն, համառորեն դիմադրում է այս ծրագրին: «Երեկ, երբ Ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Նելլի Մանուչարյանից մեկնաբանություն խնդրեցինք սույն տեղեկությունների կապակցությամբ, նա պատասխանեց.  «Նման տեղեկատվության չենք տիրապետում»: Իշխանական շրջանակներքում նշվում է, որ Աբրահամյանի սույն ցանկությունը պայմանավորված է նրանով, որ այս […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Շիրակի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ` դիտարկելու  սերմնաբուծության և սերմնարտադրության, օրգանիկ այգիների հիմնման պետական ծրագրերի  արդյունքները:   Նախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ եղել է Մարմարաշեն համայնքի բնակիչ Կարեն Արշակյանի տնտեսությունում: 2011 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Թամարա Ֆրութ» ընկերության հետ կնքված եռակողմ պայմանագրով ֆերմերը 3 հեկտար ազնվամորու օրգանիկ տնկարկ է հիմնել, անցկացրել է կաթիլային ոռոգման համակարգ:  Այժմ բերքատվությունից գոհ է, […]

Նման հարց չունենք. վարչապետը՝ ՀԷՑ-ի ազգայնացման մասին

Azatutyun.am-ը գրում է. Նախագահ Սերժ Սարգսյանիհայտարարությունից 5 օր անց կառավարությունը դեռ չի պարզաբանում, թե ինչ միջոցների հաշվին է իր վրա վերցնելու էլեկտրաէներգիայի թանկացմանը բեռը: Նախագահը հայտարարել էր, որ վճարելու են «անվտանգության հետագա ամրապնդման համար» նախատեսվող միջոցներից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդգծել էր, որ փոխհատուցումը կլինի «ոչ բյուջեի հաշվին»: Միջոցների աղբյուրը ավելի կոնկրետ նշելու լրագրողների խնդրանքին վարչապետն այսօր […]

Կենտրոնական բանկից տեղեկացնում են

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 30-ին, տարադրամների համար սահմանվել են նոր փոխարժեքներ: Այսպես՝ ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը նվազել է 0.53 դրամով` դառնալով 472.53 դրամ, Եվրոյի փոխարժեքը աճել է 3.48 դրամով, այն այժմ կազմում է 528.48 դրամ, նվազել է նաև ռուսական ռուբլու փոխարժեքը 0.02 դրամով` դառնալով 8.51 դրամ:   

«Կիևյան կոտլետի» և այլ ապրանքատեսակների արտադրությունն արգելվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ հուլիսի 1-ից կասեցվել է Ա/Ձ Նաիրա Խլոպուզյանի արտադրամասի «Կիևյան կոտլետ», «Տավարի մսով կոտլետ», «Պելմենի ռուսական» արտադրատեսակների արտադրությունը: Նաիրա Խլոպուզյանին պատկանող արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք. ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ արտադրամասում արտադրված «Կիևյան կոտլետ»-ը ԱՑԽՄ և սալմոնելա, «Տավարի մսով կոտլետ»-ը ԱՑԽՄ, սալմոնելա և բորբոսասնկեր, […]

Ամոթ է. Սուրեն Շահվերդյանն՝ իշխանություններից /վիդեո/

Երգչուհի Լիլիթ Պիպոյանի խոսքով՝ Բաղրամյանում ընթացող շարժումը դադարի ու նոսրացման միտում ունի: «Արդեն պետք է հետևենք աուդին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, սակայն, նշեց՝ կցանկանար, որ պայքարը շարունակվեր: Նա խոսեց նաև այլ խնդիրներից՝ մասնավորապես Վրաստան-Հայաստան անցկատեից ու ճանապարհներից: «Ամոթ է»,-նկատեց նա: «Լավ, մեր նախագահը չ՞ի հասկանում, որ իրեն չեն սիրում,  չ՞ի ուզում […]

Ապուշին էլ պարզ է

«Զարմացա, որ երբ գազի գինը բարձրացավ, այս էֆեկտը չեղավ, միանշանակ ապուշին էլ է պարզ, որ մի երկիր, որ ատոմակայան ունի, էլեկտրաէներգիա է վաճառում Վրաստանին, ու այնտեղ ավելի էժան է, քան մեր երկրում, հասկանալի է, որ ինչ-որ մի տեղ գողանում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն կարծիք հայտնեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: Նա համոզված է՝ միայն ՀԷՑ գլխավոր տնօրեն […]

Հայաստանում տիրող իրավիճակին անդրադարձել է «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարը

«Ինտեր ՌԱՕ» ընկերության վարչության ղեկավար Բորիս Կովալչուկը հայտարարել է, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում տիրող բարդ իրավիճակը զուտ տնտեսական խնդիր է, այն ոլորտի կարգավորման համակարգում առկա խնդիրների արդյունքն է, հայտնում է tass.ru-ն:  «Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում իրավիճակը բացառապես տնտեսական պատճառներ ունի, այստեղ որևէ քաղաքականություն չկա»,֊ ասել է Կովալչուկը` նշելով, որ «Ինտեր ՌԱՕ»-ն ողջունում է աուդիտ անցկացնելու գաղափարը։ […]

Հունաստանը չկարողացավ սահմանված ժամկետում վճարել պարտքը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պաշտոնապես հաստատել է, որ Հունաստանը ժամանակին չի վճարել 1,6 միլիարդ եվրոյի (1,8 միլիարդ դոլարի) չափով պարտքն այն բանից հետո, երբ եվրագոտու ֆինանսների նախարարները հրաժարվել են երկարաձգել ֆինանսական օգնության ծրագիրը, գրում է Газета.ru-ն: ԱՄՀ-ի ներկայացուցիչ Ջերի Ռայսը հայտարարել է, որ իրենք  գործադիր խորհրդին հայտնել են, որ Հունաստանն այժմ ունի պարտքի վճարման ուշացում […]

Ջուր չի լինի

      «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Բ-2 զանգվածի 83, 85, 89, 91, 92, 93, 94, 95, 119, 120, 121, 129-140 շենքերի, Անդրանիկի 52, 54, 56, 58, 60, 62, 64, 66, 68, 72-82, 84-90, 92-105, 107-123, 125, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի