25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Շուշան Պետրոսյանը շոկի մեջ է …

Այս  տարվա  ազգային երաժշտական մրցանկաբաշխության գալով՝ դարձյալ ամեն ինչ  գնաց  գրողի  ծոցը …  հույսը, որ  մի  օր  կկարողանանք  ականատես  լինել  կազմակերպված  և  հիրարվի  ազգային  մրցանակաբաշխության, մեռավ  ու  թաղվեց  շատ  խորը… Henarna.am-ը  փորձել  է  պարզել, թե  ինչպիսին  է  ՛՛շոու  բիզնեսի՛՛  ներկայացուցիչների  կարծիքը  ՛՛ամենայն  հայոց  մրցանկաբաշխության մասին՛՛… Երգչուհի  Շուշան  Պետրոսյանը, որը  նույնիսկ  ներկա  չի  եղել  մրցանակաբաշխությանը, շոկի  […]

Հրապարակվել է Կաննի 65-րդ կինոփառատոնի ծրագիրը

Կաննի 65-րդ կինոփառատոնի ամբողջական ծրագիրը հրապարակվել է փառատոնի պաշտոնական կայք-էջում: Հիմնական մրցութային ծրագրի մեջ են ընդգրկվել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են  ռուս ռեժիսոր Սերգեյ Լոզնիցկու “Մառախուղի մեջ” , Դեւիդ Քրոնենբերգի “Կոսմոպոլիս”, Միխայել Հանեկի “Սեր”, Քեն Լուոչի “Հրեշտակների բաժինը” ֆիլմերը: Կաննի 65-րդ կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 16-27-ը: Փառատոնի բացմանը կներկայացվի Ուես Անդերսոնի “Լիալուսնի թագավորությունը” ֆիլմը: Փակումը կկայանա […]

Հայ արիները նշեցին Զատիկը եւ Աատվածամայր Անահիտի հրաշագործության տոնը

Ապրիլի 20-ին, Գարնանային օրահավասարին՝ Լուսնի լրման օրվա կիզակետին, Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) պատմական տարածքում նշել են ավանդական Զատիկի տոնը: ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարել են ծիսական արարողություն եւ փառաբանել են Մայր Անահիտին, ով իր Աստվածային գործառույթով ապահովում է […]

“Երկու աստղի”-ի փոխարեն` “Մենք ու մենք”-ը

Հանրային հեռուստաընկերությամբ, առաջիկա շաբաթ օրը` ժամը 22.00-ին եթեր կտրվի նոր երաժշտական նախագիծ` “Մենք ու մենք”: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեց նախագծի պրոդյուսեր Ռուբեն Թումանյանը,  նախագիծը համահայկական մի ակցիա է, որը կմեկտեղի սփյուռքն ու Հայաստանը: “ 8 դուետ է լինելու, մեկ հայաստանաբնակ եւ մեկ սփյուռքահայ, եւ սա մրցույթ չի, զույգերը չեն գնահատվելու”,-ասաց Թումանյանը: Հաղորդավարները եւս ընտրվել […]

Ապրիլի 20-23-ը գրքի համաշխարհային մայրաքաղաքում կանցկացվեն տոնական հանդիսություններ

Երևանում ապրիլի 20-23-ը կայանալիք Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքին նվիրված մշակութային միջոցառումները տոնական հանդիսությունների բարձրակետն է: Գրքի երևանյան տոնին մասնակցելու նպատակով այս օրերին Հայաստան են գալու աշխարհի ավելի քան 30 երկրների պատվիրակներ ու 5 տասնյակից ավելի պատվո հյուրեր: Հիշեցնենք, որ 2001  թվականից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ Գրավաճառների միջազգային դաշնությունը, Հրատարակիչների միջազգային ասոցիացիան եւ […]

Հայտնի են “Եվրատեսիլի” ֆավորիտները /վիդեո/

Բուքմեյքերական  խոշորագույն “William Hill” եւ “Ladbrokes” ընկերություններն արդեն կանխատեսումներ են արել` հայտնելով  “Եվրատեսիլ-2012″-ի ֆավորիտների անունները: Առայժմ առաջատարը Շվեդիայի ներկայացուցիչ երգչուհի Լորինն է` “Euphoria” երգով: 2-րդ տեղում “Бурановские бабушки” խումբն է` “Party for Everybody” երգով: Միաժամանակ շվեդական “SVT” հեռուստաալիքով հայտարարվել են 4 շոուներից մեկի արդյունքները, որոնք նվիրված են “Եվրատեսիլ-2012″-ի քննարկումներին: Հաղորդման ժամանակ, որը վարել է “Եվրատեսիլում” […]

Հավատանք, թե չէ` “ռեփ թեժացում”. /վիդեո/

Նախընտրական թեժացմանը զուգահեռ “թեժանում” են թեմատիկ ստեղծագործական պոռթկումները: Այս ընթացքում նախընտրական վարքուբարքը գնահատում են քաղտեխնոլոգները, հոգեբանները, երգիծաբաններն ու ամեն տեսակ “տեխնոլոգները”: Ներկայացնում ենք “Ռեփ լուրերի”  ստեղծագործական խմբի տեսահոլովակը`  Ազգային Ժողովի ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ:  Մնացածը` տեսանյութում:

Ալ.Մանթաշյանցը` եկեղեցիների հարեւանությամբ

 Այսօր Երեւանի Սբ.Կաթողիկե եւ Սբ. Աննա եկեղեցիների հարեւանությամբ, Աբովյան փողոցի վրա հանդիսավորությամբ բացվեց հայազգի մեծանուն բարերար Ալ.Մանթաշյանցի արձանը: Ներկա էին Ալ.Մանթաշյանցի թոռը` Ալեքսանդր Մանթաշովը եւ որդին` Միքայել Մանթաշովը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱՄ  նախագահ Արտաշես Գեղամյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, բազմաթիվ արվեստագետներ: Ողջունելով ներկաներին՝ բարերարի թոռը շնորհակալություն […]

Գիտությունն օգնել է ֆիզիկոսին խուսափել տուգանքից

Կալիֆորնիայի համալսարանի ֆիզիկոս Դմիտրի Կրյուկովին հաջողվել է խուսափել տուգանքից ավտոճանապարահային երթեւեկության խախտման համար` ապացուցելով իր անմեղությունը ճանապարհին պատահածի մասին 4 էջից բաղկացած գիտական զեկույցի շնորհիվ: Գիտնականին դատարան են կանչել այն բանի հմար, որ նա չի կանգնեցրել մեքենան “կանգ առ” նշանի մոտ: Փաստաթղթում, որը ֆիզիկոսն անվանել է “Անմեղության ապացույց”, նա ներկայացրել է գրաֆիկաներ եւ սխեմաներ, որոնք […]

Ֆրանս-գերմանական հեռուստաալիքով Հայաստանի մասին հաղորդում է ցուցադրվել /վիդեո/

Օրերս ֆրանս-գերմանական “ARTE” հեռուստաալիքով  հաղորդում է հեռարձակվել Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, Հայոց Ցեղասպանության  ու ղարաբաղյան խնդրի մասին: Հաղորդման ընթացքում մանրամասն ներկայացվել է Հայաստանի պատմությունը, այդ ընթացքում տարածքային ձեռքբերումներն ու կորուստները: Այնուհետեւ խոսվում է  առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության տապալման եւ երիտթուրքերի քաղաքականության մասին, որի արդյունքը եղան մեկուկես միլիոն հայերի կոտորածն ու հայկական սփյուռքի առաջացումը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի