25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Տոն մայրաքաղաքի սրտում (ֆոտո, վիդեո)

Հանրապետության հրապարակում սկսվել են ՛՛Էրեբունի-Երևան 2794՛՛ տոնակատարությունները: Ինչպես Հանրապետության հրապարակից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, այս պահին մեծ թվով երևանցիներ ու հյուրեր գտնվում են հրապարակում: Շքերթի շրջանակներում հրապարակով քայլեցին ԱԻՆ աշխատակիցները, բուժ.աշխատողները, բուհերի ուսանողները, մայրաքաղաքի տարբեր համյանքների ներկայացուցիչները և այլք: Բեմում երևանցիներին ողջունում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատվավոր քաղաքացիները, վարչական շրջանների ղեկավարները: Երևանցիների մոտ իշխում […]

Ֆեյսբուքում էլ է տոն

Դեռևս կեսգիշերից համացանցում տիրում է ուրախ ու տոնական տրամադրություն: Ֆեյսբուքյան օգտատերերը անդադար միմյանց շնորհավորում եմ Երևանի 2794-ամյակի կապակցությամբ: Կարծես թե, բոլորն այսօր կտրվել են առօրեական հոգսերից և ցանկանում են միայն ուրախանալ, նշել իրենց սիրելի քաղաքամոր տարեդարձը: Ֆեյսբուքցիներից ոմանք ուղղակի սեր են խոստովանում գրելով՝ ՛՛Սիրում եմ քեզ իմ Երևան՛՛:  Մյուս խումբն էլ գրում է, որ սիրում […]

Շնորհավոր տո՛նդ, ի՛մ սրտի մայրաքաղաք. Երեւանը 2794 տարեկան է /վիդեո/

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանը այսօր՝ հոկտեմբերի 14-ին նշում է իր հիմնադրման օրը: Երեւան անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երեւան քաղաքը։ Երեւանը 2.794 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից եւ 14-րդն է Հայաստանի պատմության մեջ: Մայրաքաղաքի ծննդյան օրվա առաջին տոնակատարությունը՝ “Էրեբունի-Երեւան” խորագրով անց է կացվել 1968թ. հոկտեմբերին. […]

Սիրիահայերի մուտքը համազգային թատրոն` անվճար

Պետական Համազգային թատրոնը հաշվի առնելով սիրիահայերի ներկա վիճակը, 21-րդ թատերաշրջանի (2012-2013թթ.) ընթացքում բոլոր սիրիահայերի համար մուտքը Համազգային թատրոն սահմանում է անվճար: Ազգությամբ հայ յուրաքանչյուր Սիրիայի քաղաքացի, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, կարող է ստանալ ներկայացման անվճար տոմս: Համազգային թատրոնի խումբը նաեւ իր ֆինանսական ներդրումն է բերում ‘Օգնիր եղբորդ’ ծրագրին եւ կոչ  անում բոլոր թատրոններին եւ մշակութային […]

ԱԳՆ շենքի վաճառքից հետո մնաց միայն կառավարական տունը. ճարտարապետ

‘Հանրապետության հրապարակը քաղաքի վարչական կենտրոնն էր, իսկ ԱԳՆ շենքի վաճառքից հետո մնաց միայն կառավարական տունը: Մեկ տարի առաջ, երբ աղմուկ բարձրացվեց շենքի վաճառքի մասին, կառավարությունն ասաց, որ  նման բան չի կարող լինել’,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ շենքի վաճառքին: Ճարտարպետին հատկապես մտահոգում է այն, թե արդյոք սեփականտիրոջ հետ […]

Հայ մեծերին չէր կարելի նման անարժեք քանդակներով մոտեցնել մարդկանց. Մկրտիչ Մինասյան

‘Հայ մեծերին չէր կարելի նման անարժեք քանդակներով մոտեցնել մարդկանց: Կարող է՝ լավ նախաձեռնություն է եղել, բայց մեր մեծերին նման ձևով մարդկանց մոտեցնելը` այդ տեսքով, գեղարվեստական նման ցածր մակարդակով արված’,– այսօր ‘Հենարան’ ակումբում ասուլիսին ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` խոսելով ‘Մեր մեծերը՝ մեր կողքին’ նախաձեռնության մասին: Բանախոսը համաձայնեց հասարակական այն կարծիքի հետ, որ արձաններն ասես անձնագրի […]

Տիեզերքից արված Երևանի լուսանկարը` նվեր քաղաքապետին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է “Էրեբունի-Երևան 2794” տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ռուս տիեզերագնացներ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ալեքսանդր Իվանչենկովին և Ռուսաստանի Դաշնության հերոս Սերգեյ Տրեշչովին: Հյուրերին ուղեկցել է Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը: Քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հյուրերին` մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը երևանցիների հետ միասին նշելու նրանց ցանկության համար և […]

Քաղաքամայր Երևանը պատրաստվում է հերթական տարեդարձին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական շրջայցով ծանոթացել է Էրեբունի-Երևան 2794-ամյակի տոնակատարությունների շրջանակում մայրաքաղաքում ընթացող տոնական բեմերի կահավորման աշխատանքներին: Էրեբունի թանգարանին հարակից տարածքում Տարոն Մարգարյանին է ներկայացվել  գլխավոր թատերականացված ներկայացման մանրամասներն ու բեմական կահավորման աշխատանքները: Բեմականացման գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը քաղաքապետին վստահեցրել է, որ հոկտեմբերի 14-ին թանգարանի հարակից հրապարակն ամբողջությամբ կվերածվի թատերական հարթակի: Ռուբեն Հովհաննիսյանը […]

‘Երգը բարեկամության կամուրջ է’ փառատոնը` դպրոցներում

Ռուսաստանի հայերի միության և Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախաձեռնությամբ, “Русский мир” (Ռուսաստանի Դաշնություն) հիմնադրամի մասնակի ֆինանսավորմամբ սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցներում անց է կացվում ‘Երգը բարեկամության կամուրջ է’ ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնը։ Փառատոնի նպատակն է Հայաստանի դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին, նպաստել  Ռուսաստանի, ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի […]

Հրանտ Մաթևոսյանի մատը կոտրել են

Շարունակվում է հայ մեծերի արձանների նկատմամբ կատարվող բռնությունների շարքը: Այս անգամ էլ կոտրել են Հրանտ Մաթևոսյանի արձանի մատը: Հավելենք, որ երեկ էլ ճաքել էր Մհեր Մկրտչյանի արձանի ծունկը: Այսօր Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ ճաքի պատճառը, հավանաբար, արձանի շարժն է և ոչ թե անձրևը: ‘Մեր հանճարները մեր կողքին են’ նախագծի շրջանակներում արդեն տեղադրվել է հինգ արձան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված