23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Ավարտվեց ՛՛Կինոաշուն 2012՛՛-ը. հանձնվեցին մրցանակները

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ավարտվեց ՛՛Կինոաշուն 2012՛՛-ը, որը Հայաստանում մեկնարկել է սեպտեմբերի 28-ին: Արդեն երրորդ տարին է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և հիմնական գործընկերներ մշակույթի նախարարության և Ինեկո բանկի աջակցությամբ Հայաստանում կազմակերպվում է այս միջոցառումը: Ինչպես նշեց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը, ծրագիրն արդեն ավանդական է դարձել, հասարակության կողմից սպասված է, և իրենք ամեն […]

Մեկնարկեց ‘ArmNet Awards 2012’ համահայկական ինտերնետային մրցույթը

Այսօր մեկնարկեց ‘ArmNet Awards 2012’ համահայկական ինտերնետային մրցույթը: Նախագծի շրջանակում կանցկացվեն Հայաստանում ինտերնետի զարգացմանը նվիրված  ‘ArmNet մրցանակաբաշխություն 2012’ հայկական ինտերնետ-կայքերի մրցույթը, ‘ArmNet 2012 կոնֆերանս’ վեբ տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանսը և ‘ArmNet 2012 մարզային դասընթաց’ Վանաձորում: ‘Մեր ավանդական գործընկերների` Maeutica-ի և ISOC-ի հետ մենք երջանիկ ենք հայտարարել երրորդ ArmNet-ի մեկնարկը’,- ողջունելով ներկաներին` ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն […]

ReAnimania-ն մեծահասակների ֆիլմարվեստ է

ReAnimania անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին այս տարի ներկայացվել է 400 ֆիլմ` 40 երկրից: Այն կկայանա նոյեմբերի 3-9-ը` Երեւանում: “Մենք 4 տարի ունենալով բազմաթիվ խնդիրներ, կարողացել ենք գոյատեւել: Այս տարի հյուրերի թիվն ավելի քիչ է լինելու, քանի որ հինգամյակի կապակցությամբ անակնկալներ ենք պատրաստել: Կարեւորություն ենք տվել վարպետության դասընթացներին, որոնք կվարեն Գերմանիայից, ՌԴ-ից եւ Բրազիլիայից ժամանած մասնագետները”,-լրագրողների […]

Դատապարտյալները շարունակում են հացադուլը

“Նուբարաշեն” ՔԿ հաստատությունում 3 դատապարտյալ շարունակում են հացադուլը: Նրանք հոկտեմբերի 22-ի երեկոյան են հացադուլ հայտարարել: Նշենք, որ նրանք 4 հոգի էին, իսկ մեկը` Սերոբ Մխիթարյանը հոկտեմբերի 26-ին ծնողների հորդորով դադարեցրել է հացադուլը: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Արդարադատության նախարարության  քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, հացադուլավորները մեկ խցում են, գտնվում են բժիշկների հսկողության տակ եւ […]

Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստի կյանքով

Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում ֆինանսավորվող ‘Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստի կյանքով’ ծրագրի նպատակն է նպաստել թանգարանային ոլորտում նորարարական ծրագրերի խրախուսմանը: Այս մասին այսօր ‘Հենարան’ ակումբում ասուլիսին ասաց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն համագործակցության զարգացմանն ուղղված դասընթացներ, ստեղծագործական վարպետության դասընթացներ, ինչպես նաեւ դրամաշնորհային մրցույթ հասարակական կազմակերպությունների եւ թանգարանների համատեղ […]

Ներկայացում, որի դերերում նաև հանդիսատեսն է

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերի 26-ին Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում տեղի ունեցավ ՛՛ՙԿրքոտ հաշվետվություն՚՛՛ ներկայացումը (ռեժիսոր և հեղինակ՝ Արթուր Սարիբեկյան, դերերում՝ Արմեն Մարգարյան, Տաթևիկ Միրզոյան, Վահագն Սիմոնյան)։ ՙԿրքոտ հաշվետվությունը՚ պատմություն է ամուսինների մասին, որոնք թեև նոր են ընտանիք կազմել, բայց հարբեցողությունը կամաց-կամաց սկսում է կրծել այս ընտանիքը: Թատերագետ Էդգար Հայրապետյանը նշում է, որ ներկայացումն […]

Տարվա ոճային քաղաքական գործիչը

Այսօր ‘Amore’ հայ-իտալական հոլդինգը Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ կազմակերպել էր ‘Style Screen’ ամենամյա մրցանակաբաշխությունը: ‘Տարվա ոճային քաղաքական գործիչ’ անվանակարգում հաղթող է ճանաչվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Այս մասին Ուրիխանյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

Հայկական պատմական ճարտարապետական կոթողներ են ցուցադրվել Դանիայում

Հոկտեմբերի 24-ին Կոպենհագենի քաղաքապետարանում բացվեց “Ազգային ճարտարապետության ժամանակակից միտումները” խորագրով միջազգային ճարտարապետական ցուցահանդեսը` Նորին թագավորական մեծություն Արքայազն-կոնսորտի հովանու ներքո: Ցուցահանդեսը կազմակերպվել էր  Կոպենհագենի քաղաքային Խորհրդի,  Կոպենհագենում հավատարմագրված դեսպանությունների եւ Օտարերկրացիների մշակութային կոնֆեդերացիայի (KUKS) կողմից: Ցուցահանդեսին 27 դեսպանություններ ներկայացրեցին իրենց երկրների ճարտարապետությունը` ազգային յուրահատկություններով եւ ձեւերի բազմազանությամբ: ՀՀ դեսպանության վահանակը ձեւավորել էին դանիացի ճարտարապետ Բյորն Յորգենսենը, […]

ԱԺ նախագահն այցելեց Սոս Սարգսյանին

Հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այցելեց “Նաիրի” բժշկական կենտրոն, որտեղ իր ապաքինումն է շարունակում բեմի եւ կինոյի Վարպետը: Շնորհավորելով սիրված դերասանին ծննդյան 83-րդ ամյակի կապակցությամբ՝ խորհրդարանի ղեվավարը բարձր գնահատեց Սոս Սարգսյանի վաստակը թատերական արվեստում, Վարպետի մանկավարժական ու հասարակական գործունեությունը: Շուտափույթ ապաքինում մաղթելով մեծանուն արվեստագետին՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված