24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Մարադոնայի ֆանտաստիկ գոլը ոգեշնչել է մուլտիպլիկատորներին /վիդեո/

1986-ին Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Անգլիայի դարպասին իրացրած` Դիեգո Մարադոնայի  գոլը ֆուտբոլի երկրպագուները համարում են “արվեստի գործ”: Նույն տեսակետն են կիսել նաեւ մուլտիկպլիկատորները` “հավերժացնելով” հրաշք գոլը: Հիշեցնենք, որ չեմպիոնատի  1/4 եզրափակչում Մարադոնային հաջողվեց շրջանցել անգլիացի 6 ֆուտբոլիստներին միանգամից եւ հաջողությյամբ հասցնել գնդակը մրցակցի դարպասին: 16 տարի անց այդ գոլն անվանեցին լավագույնը աշխարհի առաջնությունների պատմության մեջ: […]

Քաղաքապետը ցուցահանդեսում էր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  Երեւան քաղաքի պատմության թանգարանում մասնակցել է Անուշ Հովհաննիսյանի “Նայիր աշխարհին իմ գույներով” խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսի բացմանը։ Ցուցահանդեսը կազմակերպվել եւ անցկացվել է քաղաքապետի անմիջական աջակցությամբ։ Գրաֆիկա, գծանկար, բնանկար, նատյուրմորտ, վիտրաժ, բատիկա եւ կերամիկա․ ներկայացված տասնյակ գործերում արտահայտելով իր հոգու վառ գույները՝ հեղինակը ջանացել է դիտողին փոխանցել բացառապես դրական լիցքեր։ Շրջելով […]

Շնչելու ժամանակ չունեմ. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն նոր տեսահոլովակ է նկարահանում և հույս ունի, որ իր ջանքերն արդարացված կլինեն: ‘Երևի արդենք գիտեք, որ նկարահանում ենք տեսահոլովակ: Երեկ նկարահանման երրորդ օրն էր: Արդեն մեկ ամիս է, ինչ շնչելու ժամանակ չունեմ. իմ ողջ ուշադրությունս և կենտրոնացումս մի գաղափարի շուրջ է, որը ինձ շատ խորն է ոգեշնչել: Այդ գաղափարը վերածվում է երաժշտության, պատկերի […]

Սիրուշոն չի մասնակցի…

Երգչուհի Սիրուշոն Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր մասին պաշտոնական տեղեկատվություն կարելի է ստանալ իր պաշտոնական էջից, քանի որ արդեն սխալ տեղեկություն է տարածվել, որ նա մասնակցելու է Մոսկվայի Լուժնիկի համերգասրահում կայանալիք համերգին: ‘Նոյեմբերի 3-ին Մոսկվայի Լուժնիկի համերգասրահում տեղի է ունենալու մեծ համերգ, որին մասնակցում են ռուս ճանաչված արտիստներ: Ինչպես երևի թե նկատել եք […]

“Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ”. լավագույնը BBC-ի մրցույթում

Սեդա Ստեփանյանի “Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ” ռադիոպիեսը Բրիտանական խորհրդի և BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային 23-րդ մրցույթում ընդգրկվել է լավագույն 7 աշխատանքների ցանկում: BBC-ի համաշխարհային ծառայությունն այս տարի ստացել էր 1000-ից ավելի ռադիոպիեսներ աշխարհի տարբեր անկյուններից: Ամենամյա մրցույթում հաղթող են ճանաչվում երկու հեղինակ երկու անվանակարգում` անգլերենը որպես մայրենիով գրված ռադիոպիես և անգլերենը որպես […]

Ես ատում եմ այդ ֆիլմերը. Ալբերտ Մկրտչյանը` սերիալների մասին

 ‘Ես ատում եմ այդ ֆիլմերը, դրանք ընդամենը կրկնում են բրազիլական, մեքսիկական ֆիլմերը’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կինոյի և թատրոնի ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը` խոսելով հայկական հեռուստաեթերը ողողած սերիալների մասին: Ռեժիսորի խոսքով` դրանցում նույնիսկ սցենարի ամեն մի մանրուքն է ընդօրինակված: Մկրտչյանին զայրացնում է ավելի շատ ոչ թե սրանց առկայությունը, այլ այն, թե ինչ արդունքի են […]

Հայաստանում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան կինոթատրոն

Կառավարության որոշմամբ ‘Երևանի մշակույթի պետական քոլեջ’ ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է` միացվելով ‘Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ’ ՊՈԱԿ-ին, ‘Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ’ ՊՈԱԿ-ը նույն հիմունքներով` ‘Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա’ ՊՈԱԿ-ին։ Ակնկալվում է, որ միավորումը քոլեջներին հնարավորություն կտա բարձրացնել իրենց գործունեության արդյունավետությունը, ուսանողներին` դյուրին ձևով ուսումը շարունակել ավելի բարձր կրթական ծրագրով։ […]

“Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության”

“Օգնենք հայ մանուկներին” բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնի աջակցությամբ կազմակերպում է Եվա Սուջյանի ու նրա ռոք-բենդի այս տարվա վերջին և մեծ մենահամերգը: “Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության” խորագրով ռոք-համերգը, որն իր բնույթով բարեգործական է, կկայանա նոյեմբերի 19-ին ժամը՝ 19:00, Տիկնիկային Թատրոնի դահլիճում: Եվան ու իր ռոք-բենդը, որի կազմում են Արթուր Մարգարյանը (սոլո կիթառ), Հովհաննես […]

Սպիտակցի Հայկո, Թաթուլ-մաթուլ, Լիլու-միլու…

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին վրդովում է հայկական ռաբիզությունը, որն առկա է մի շարք ոլորտներում: ‘Հեռուստացույցով, փողոցում, ավտոմեքենայից՝ ամենուրեք ռաբիս կամ ցածրակարգ երաժշտություն է հնչում: Ռաբիսություն է գրեթե բոլոր ոլորտներում, տնավարություն, ‘քուչայական’ մակարդակ: Ես հիշում եմ անցյալ դարում՝ խորհրդային տարիներին, հեռուստատեսությամբ, ռադիոյով որքան հետաքրքիր, բովանդակալից, ուսուցողական հաղորդումներ կային՝ դասական երաժշտությանը, երգահանների կյանքին, ստեղծագործությանը նվիրված, հաղորդումներ երաժշտական […]

Հայկական հուշարձանները բարձիթողի վիճակում են գտնվում վրացական քաղաքականության հետեւանքով. հուշարձանագետ

Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոս եկեղեցուն նվիրված գրքույկն այսօր` հոկտեմբերի 31-ին, լրագրողներին ներկայացրեց “Վավերագրեր հայ ճարտարապետության” մատենաշարի հեղինակ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նա նշեց, որ Վրաստանում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձաններն ու եկեղեցիները բարձիթողի վիճակում են գտնվում` վրացական քաղաքականության հետեւանքով: Նա նկատեց, որ չգիտես ինչու անձրեւները վնասում են միայն հայկական հուշարձաններին, ինչպես որ այս տարվա մայիսին փլուզվեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված