24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

“Ես մեծ նկարիչ մը չեմ, ինչպես Սարյանը….”. հրաժեշտ Հակոբ Հակոբյանին /վիդեո/

“Ես միայն ափսոսել եմ այն 10 տարիներու համար, որ չեմ աշխատել, մնացած ժամանակս ես ապրել եմ իմ նորմալ կյանքովս, նկարչությամբ եմ զբաղվել: Սկզբում Հայաստանում այդքան հեշտ չէր, հետո կամաց-կամաց սկսեցի ինքզինքս գտնելը, ուրախ եմ, որ իբրեւ նկարիչ ապրեցի: Ես մեծ նկարիչ մը չեմ, նշանավոր, ինչպես Սարյանը, այդպես չէ, ամեն մարդ չի կրնա մեծ ըլլալ, ամեն […]

Սամվել Կարապետյանը հրավիրում է հայրենագիտական զրույցների

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հայտնում է, որ մարտից վերսկսվել է վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ ուղեկցվող հայրենագիտական ամենշաբաթյա զրույցների շարքը: Այսուհետ կրկին յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 18:30-ին հիմնադրամը հրավիրում է Ա. Թամանյանի թանգարան-ինստիտուտ (Կառավարության 3-րդ մասնաշենք, մուտքը՝ Հանրապետության փողոցի կողմից) բոլոր նրանց, ովքեր հայրենիքին առնչվող գիտելիքները խորացնելու նպատակ ունեն: Մուտքն ազատ է:   Այսօր՝ մարտի 14-ին, ցուցադրվելու են […]

“Օդնոկլասնիկում, Ֆեյսբուքում սիլի-բիլի անելու փոխարեն` Չարենց կարդացեք” /վիդեո/

Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ այսօր արվեստագետները, աշակերտները, ուսանողները նշեցին նրա ծննդյան 116 ամյակը: “Չարենցը բոլորի բանստեղծն է, եւ չնայած անթարգմանելի է, բայց պիտի թարգամանենք աշխարհի բոլոր լեզուներով”,-մասնավորապես ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորեց մեծ բանաստեղծի ծնունդը:Դերասան Ազատ Գասպարյանը երեկ վերընթերցել էր Չարենցի […]

Պանթեոնում` մեծերի կողքին

ՀՀ ժողովրդական նկարիչ, սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երեւանի պատվավոր քաղաքացի Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի որոշմամբ` տաղանդավոր նկարիչն ու մեծ հայրենասերը հուղարկավորվելու է Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում: Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 13-ին, ժամը 18:30-20:30-ին` Սուրբ Հովհաննես եկեղեցում: Մարտի 14-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` ժամը 12:00-14:00-ին տեղի կունենա Հակոբ Հակոբյանի հետ վերջին հրաժեշտը, […]

Ես իմ անուշ Հայաստանի … այսօր` չարենցավարի /վիդեո/

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական […]

“Եվրատեսիլ-2013”-ում Մեծ Բրիտանիան կներկայացնի Բոնի Թայլերը /վիդեո/

“Եվրատեսիլ-2013”-ին Մեծ Բրիտանիան կներկայացնի Բոնի Թայլերը: Աշխարհահռչակ երգչուհուն մրցույթին ուղարկելու որոշման մասին հայտարարել է “BBC”-ն, որը Միացյալ Թագավորության  տարածքում “Եվրատեսիլի” հեռարձակողն է հանդիսանում:  Հայտնի երգչուհին, ով այս տարի 62 տարեկան կդառնա, մրցույթի եզրափակչում կկատարի “Believe in Me” երգը, որի հեղինակն է ամերիկացի Դեսմոնդ Չայլդը, ով Թայլերի հետ աշխատում է 1986-ից:  2012-ին Մեծ Բրիտանիան ներկայացնող Էնգելբերտ […]

Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր,Հ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մեսրոպ – Սուրբ Սահակ շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Հակոբ Հակոբյանը: Հակոբ  Հակոբյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է թաղման  կառավարական հանձնաժողով: Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923թ. Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Ուսանել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54)։ Հայրենիքում նրա մասին […]

Հայաստանի մասնակցությամբ ցուցահանդես է կայացել Փարիզում /ֆոտո/

Մարտի 8-ին` Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որի շրջանակներում աշխարհի ութ երկրների վստահվել է ներկայացնել համապատսախան ռեգիոնալ խմբերը: Արեւելաեւրոպական երկրների խմբի անունից առաջին անգամ հանդես եկող Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է հայ քանդակագործ Նինա Խեմչյանի աշխատանքներով: Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ազգային պատվիրակությունների ղեկավարներ, […]

Շուշանը հոգնել է` կլռի՞

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը մարտի 8-ին հրավիրված էր երկու ասուլիսի, սակայն ոչ մեկին էլ չներկայացավ: Հավանաբար, պատճառը վերջին օրերին լրատվամիջոցներում բարձրացված աղմուկն է նրա շուրջ: Ըստ երեւույթին` Շուշան Պետրոսյանը հոգնել է քաղաքական եւ լրատվական դաշտերից` որոշելով առժամանակ լռել եւ հեռու մնալ: Պատգամավորի ընկերների գնահատմամբ` Շուշանը ուժեղ մարդ է եւ անպայման կդիմանա […]

“Տասն օր տանը”-ն՝ Ազգային կինո

“Հայկական կինոյի զարթոնք” կինոկենտրոնի խորհուրդը “Ազգային կինո” մրցանակ է շնորհել հեղինակ Վարդան Օնանյանի “Տասն օր տանը” ֆիլմաշարին (“Երկիր Մեդիա” հ/ը)՝ Արևմտյան Հայաստանի ոգին, շունչն ու գույնը  լավագույնս ներկայացնելու համար:   “Հայկական ֆիլմարտադրության աշխարհում, ուր անճաշակությունն ու ապազգայնությունը կարծես քաղաքականություն են դարձել, նմանատիպ ֆիլմերը օգնում են չկորցնել հույսը, որ հայկական կինոն մի օր իրական զարթոնք կապրի”,- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված