19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ-ը առաջին անգամ կհյուրընկալի ԱՄՆ-ի Ռոքֆելերի արխիվային կենտրոնի` հայոց պատմությանը վերաբերվող լուսանկարների հավաքածուն

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Միացյալ Նահանգներում գործող Ռոքֆելերի արխիվային կենտրոնի` հայոց պատմությանը վերաբերվող լուսանկարների հավաքածուն: Նյու Յորքի Սլիփի Հոլլոու կալվածքում տեղակայված Ռոքֆելերի կենտրոնը 20-րդ դարի մարդասիրական առաքելություններին նվիրված աշխարհի ամենախոշոր պահոցներից է, որի շուրջ 60 մլն. փաստաթղթերի, կես միլիոն լուսանկարների ու 2.000 ֆիլմերի հարուստ հավաքածուի մի զգալի մասն ուղղակիորեն առնչվում է հայոց պատմության եւ, ի […]

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Բելառուսում

Մայիսի 20-ին Բելառուսի երաժշտի պետական ակադեմիայի դահլիճում կայացավ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ: Միջոցառումը կազմակերպել էին՝ ԲՀ-ում ՀՀ դեսպանությունը, Բելառուսի երաժշտի պետական ակադեմիան եւ Մինսկի քաղաքային “Հայաստան” մշակութա-լուսավորչական միությունը: Ա.Խաչատրյանի ստեղծագործություններով հանդես եկավ “Նեմիգա” համերգային նվագախումբը: Հնչեցին հատվածներ Ա.Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայից, “Սպարտակ” եւ “Գայանե” բալետներից: Միջոցառմանը ներկա էին Բելառուսի մշակույթի նախարարի […]

Կարմիր վարդեր Հովիկ Աբրահամյանից

Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ծննդյան օրն է: Քանի որ Ազգային ժողովն այսօր քննարկում է կառավարության ծրագիրը, նախարարն էլ գտնվում է Աժ-ում, նախքան նիստի մեկնարկը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարմիր վարդեր նվիրեց Պողոսյանին ու շնորհավորեց նրան: Ի դեպ, ԱԺ նախագահը աստիճանների վրա սայթաքեց: 

Մոնսերատ Կաբալյեն կերգի Արցախում /վիդեո/

Լեգենդար օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի Պետական երիտասարդական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հունիսի 9-ին ելույթ կունենա Երեւանում, իսկ հունիսի 4-ին` ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, գրում է “Երկրամասը”: Կաբալյեն բելկանտո ոճի երգչուհի է, ով հայտնի է դարձել դասականներ կատարելով` Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի: Նրա փառքն էլ վրա հասավ հենց Գաետանո Դոնիցետտիի համանուն օպերայում Լուկրացիա Բորջայի պարտիայի կատարմամբ 1965-ին:  Ռոք […]

Ուր գնաց ՛՛Տաշիրի՛՛ 5 հազար հոգու քվեարկությունը. Հրանուշ Հակոբյանին տարօրինակ բաներ են պատմել /վիդեո/

”Մեր տղան շատ փայլուն խոսեց, ”Եվրատեսիլում” մեկն է հաղթում, մեկն էլ հաղթեց, հնարավոր չէ, որ բոլորն 24-ն էլ հաղթեին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` անդրադառնալով ”Եվրատեսիլում” Հայաստանը ներկայացնող ”Դորիանս” ելույթին ու զբաղեցրած 18-րդ տեղին: Նշենք, որ նախքան մրցույթը նախարարը դիմել էր սփյուռքին` կոչ անելով քվեարկել ”Դորիանսի” օգտին: Այս կոչը քննադատությունների արժանացավ, երբ […]

Զբաղեցրած հորիզոնականը ոչինչ չի նշանակում. Գայանե Հովհաննիսյան

ՀՀ վաստակավոր արտիստուհի Գայանե Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ կայացած “Եվրատեսիլ” մրցույցթին. “Շատ ցավում եմ Գոռի համար: Ես միշտ ասելու եմ, որ իմ անձնական կարծիքով` Գոռն այլմոլորակային երգիչ է: Այն ձայնային տվյալները, այն տեմբռը, այն խարիզամատիկան, ձայնը ճիշտ հասցնելն այնքան շատ է այդ տղայի մեջ, որ դժվար է չգնահատել”,-նկատեց երգչուհին: Գայանե Հովհաննիսյանը առանձնացրեց Դորիանսի […]

ՀՊԵՆ-ն օգնում է Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցին

Մայիսի 20-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) “RP Musical management” կազմակերպության հետ համատեղ ներկայացրեց բարեգործական համերգ՝ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցին օգնելու համար։ Համերգին աջակցում էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։ ՀՊԵՆ-ը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) եւ բրիտանացի ջութակահար Ռաֆայել Զամբռզիսկի-Պեյնը ներկայացրին Պյոտր Իլյիչ Չայկովսկու (Իտալական կապրիչիո, օպ. […]

Եվրատեսիլը կկայանա Դանիայում /վիդեո/

Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց “Եվրատեսիլ-2013”-ը: Հայաստանը ներկայացնող “Դորիանս” խումբը` “Lonely Planet” երգով գրավեց 18-րդ տեղը:  58-րդ “Եվրատեսիլի” հաղթողն այս տարի Դանիան է, ինչը նշանակում է, որ 2014-ին մրցույթը կկայանա Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: 2-րդ հորիզոնականում Ադրբեջանն է: Նշենք, որ այս տարի մրցույթի եզրափակչին մասնակցում էր 26 երկիր:

Վիրտուոզը ցնցված է նրա անմիջականությամբ /վիդեո/

Հայաստան իր նախորդ այցելության ժամանակ աշխարհահռչակ իտալացի վիրտուոզ, ակորդեոնահար և բանդոնեոնահար  Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հնչեցրեց առաջին տիկնոջ Ռիտա Սարգսյանի ”Նվիրում տանգոյին” ստեղծագործությունը: Աշխարահռչակ իտալացին Henaran.am-ին ասաց, որ իր համար հատկապես ողջունելի է այն, որ Հայաստանի առաջին տիկինը ոչ միայն ստեղծագործում է, այլև մշտապես մշակույթի, երաժիշտների, երիտասարդ երաժիշտների կողքին է: ”Շատ լավ է, որ այնպիսի անձ, […]

ArmRockFest-ը դժվարությամբ կայացավ

Մայիսի 15-17-ը Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ երիտասարդական ArmRockFest ռոք փառատոն-մրցույթ: Մրցույթի կազմակերպիչ Վարդուհի Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այսպիսի մրցույթ տարածաշրջանում անցկացվել է առաջին անգամ: “Շատ բարդ է նման նախագիծ իրականանել Հայաստանում: Մեր նպատակն էեւ երիտասարդական ռոք խմբերի միջեւ փորձի փոխանակում իրականացնելը, ռոք երաժշտության` որպես համաշխահային մշակույթի բաղկացուցիչ մասի ներկայացումը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի