19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի ներկայացուցիչը հաղթող է ճանաչվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած մրցույթում

Հայաստանի ներկայացուցիչ, ԵՊՀ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մհեր Ղալումյանը 8 մասնակիցների շարքում ճանաչվել է 2012թ.-ին Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած մրցույթի հաղթող: 14-25 տարեկան երիտասարդների համար կազմակերպված մրցույթին, որը նպատակ ուներ միջազգային հանրությանը ներկայացնելու մասնակիցների տեսլականը խաղաղության կառուցման վերաբերյալ, մասնակցեցին հազարավոր երիտասարդներ: Էսսե, վիդեո, լուսանկարչություն եւ գրաֆիկական նկարչություն կատեգորիաներում անցած մրցույթին […]

”Ոսկե ծիրանի” կազմակերպիչները ”սարսափած” են

՛՛Ոսկե ծիրան՛՛  ՄԿՓ ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և մրցույթի կազմակերպիչները սարսափած են, սակայն դրական առումով: ”Ոսկե ծիրանին” մասնակցության  համար մոտ 1200 հայտ է ուղարկվել: Հենց սա էլ ցնցել է նրանց: Այս մասին նրանք խոսեցին այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ստամբոլցյանը նշեց, որ ՛՛Ոսկե ծիրան՛՛ Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի ծրագիրն ավանդաբար կպահպանի չորս մրցույթները: Շուրջ 96 երկրից […]

“Բոլորը գնում են Երևան”

Արամ Խաչատրյանի անվան պետական ֆիլhարմոնիայի մեծ համերգասրահում տեղի է ունեցել “Բոլորը գնում են Երևան” ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Երևանի քաղաքապետարանի Ժողովրդական դիվանագիտության առաքելության հետ անցկացվող միջոցառման գլխավոր նպատակը հետխորհրդային երկրների մշակութային կապերի ընդլայնումն ու երիտասարդների միջև շփման նոր հնարավորությունների ընձեռումն է: Միջոցառման շրջանակում հնչել է էստոնական ագային երաժշտություն, ելույթ է ունեցել նաև Հայաստանի պետական կամերային […]

Երազանքի մասին պատմել էր Սերժ Սարգսյանին. Հայոց աշխարհ

      Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման համար կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել է 396 միլիոն դրամ: Այս մասին  “Հայոց աշխարհ”-ին տեղեկացրել է Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:  “Թանգարանի հիմնանորոգումը նախատեսված է իրականացնել 9 ամսվա ընթացքում: Մայիսի 5-ից սկսվել են թանգարանի շենքի հիմքերի ամրացման աշխատանքները, քանի որ կառուցվելու է չորրորդ հարկ”,- հայտնել է տնօրենը: Շենքի հիմնանորոգման […]

Ամենուր Սպայդր-մենն է, է թող Կիկոս քարոզեն . հեքիաթը կորցրել է իր իմաստը

Մանկագիրները փորձում են սեփական նախաձեռնությամբ գնալ շրջաններ, ներկայանալ երեխաներին և նրանց կապել գրքի հետ: Հենարան մամուլի ակումբի այսօրվա հյուրերը` “Ծիծեռնակ” մանկական ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը և մանկագիր Սաթենիկ Ղազարյանը  խոսեցին մանկական գրականության և դրանց պրոպագանդման մասին: “Ծիծեռնակ” ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը հավաստեց որ իրենց ամսագրում այսօր տպագրվում են մերօրյա հայտնի մանկագիրների գործեր: Անուշ […]

Վանոն գնաց, բերեց. ուշագրավ մանրամասներ քրեագետից /վիդեո/

Դեռ դարեր առաջ են ամբողջ աշխարհում սկսել գողանալ արվեստի գործեր: Հայաստանն այդ առումով հետ չի մնում: Ընդհանուր առմամբ ամեն տարի 4 տրիլիարդ դրամ արժողությամբ արվեստի գործեր են անհետանում թանգարաններից: Հայաստանի ազգային գրադարանից էլ, թանագարաններից էլ արվեստի գլուխգործոցներ անհետացել են:  Այս մասին Henaran.am -ին պատմեց քրեագետ Սերգեյ Գալոյանը: ՛՛Հանկարծ պարզվում է, որ այս կամ այն նկարը չկա՛՛: […]

“Դիաննա Գրիգորյանը Լֆիկ Սամոն ա դառել … “

Արվեստաբան Լևոն Մութաֆյանը կարծում է, որ այսօր Հայաստանում ձևավորված սերիալային դաշտում իր բացասական ներգործությունն ունի հատկապես “Արմենիա” հեռուստաընկերության սցենարիստ Դիաննա Գրիգորյանը, որը “պարզապես աղտոտում է այս դաշտը”: “Այս աղջկան մի սերիալ վստահեցին, աղբ էր` էլ թող չշարունակեին երկրորդը, երրորդը վստահել: Իմ ասած սերիալային աղբ հասկացությունը վերաբերվում է կոնկրետ Դիաննա Գրիգորյանի սերիալներին”: Լևոն Մութաֆյանը նշեց, որ […]

Մոնսերատ Կաբալյեն հրաժեշտ տվեց Հայաստանին /վիդեո/

Հունիսի 9-ին  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստում չգերազանցված  Մոնսերատ Կաբալյեի համերգը: Մ. Կաբալյեն երևանյան բեմի վրա ելույթ ունեցավ աղջկա` Մոնսերատ Մարտիի (սոպրանո) հետ: Նրանք հանդես եկան դուետով եւ առանձին` ներկայացնելով հայտնի օպերաներից հատվածներ: Հայ հանդիսատեսին ներկայացվեցին Հենդելի, Գունոյի, Օֆենբախի, Պուչինիի և այլ հայտնի կոմպոզիտորների գործեր: […]

Ինչ կապ ունեն սերիալները սպանությունների հետ

Մտավորականները իրենց պարտքն են համարում տեղեկացնել հանրությանը էկրանից ցուցադրվող կրիմինալի մասին : Թատերագետ Լևոն Մութաֆյանի դիտարկմամբ` կրիմինալը սկսած անտիկ ժամանակաշրջանից եղել է որպես երևույթ, որը դրսևորվում է  հանցագործության տարրերով : Թատերագետը նշեց, որ կրիմինալը թատրոնի համար երկար ուսումնասիրությունների առիթ է հանդիսանում, քանի որ սկսած անտիկ շրջանից մինչ օրս այն արտահայտվել է բավականին հայտնի դասական ստեղծագործությունների […]

Խաղաղության և սիրո կղզի է Հայաստանը. Մոնսերատ Կաբալյեն Սերժ Սարգսյանի հյուրն էր /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին: Հանրապետության Նախագահը ողջունել է համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհուն Հայաստանում, նշել, որ տեղյակ է նրա այցի հետ կապված դժվարություններին և շնորհակալ է, որ, այդուհանդերձ, անվանի երգչուհին կարողացավ հաղթահարել այդ ամենն ու այցելել ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ՝ այդպիսով արդար ու մեծ գործ կատարելով: Հանդիպման ժամանակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի