24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

“Փառատոնի նոր անուն” հատուկ մրցանակ “Ոսկե ծիրանում”

“Ոսկե Ծիրան” կինոփառատոնի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված համագործակցության 10-րդ հոբելյանական տարվա շրջանակում Բրիտանական խորհուրդը սահմանել է “Փառատոնի նոր անուն” հատուկ մրցանակը: “Ոսկե Ծիրան” Երևանի միջազգային կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” ծրագրի շրջանակում Բրիտանական խորհրդի կողմից ընտրված ֆիլմի ռեժիսորը կմասնակցի Միացյալ Թագավորությունում անցկացվող Sheffield Doc/Fest 21-րդ փառատոնին: Sheffield Doc/Fest-ը վավերագրական կինոարվեստի ճանաչված փառատոներից է, որ յուրաքանչյուր տարի իրշուրջն է համախմբում վավերագրական կինոյի լավագույն ներկայացուցիչներին` քննարկելու և ներկայացնելուտարվա ընթացքում ստեղծված աշխատանքները: 1994 թվականից ի վեր անցկացվող փառատոնը միայն ֆիլմերիցուցադրման վայր չէ, այլ կրթական և համագործակցային հնարավորությունների ստեղծման միջազգայինհարթակ: Հատուկ մրցանակից զատ Բրիտանական խորհրդի աջակցությամբ Երևան է ժամանելու ՄիացյալԹագավորությունում լույս տեսնող հեղինակավոր “Sight & Sound” heghinakavor կինոհանդեսի խմբագիր Նիք Ջեյմսը: Նա կինոյի, գրականության և արվեստի մասին գրել է Guardian, The Observer, The Independent, The London Review of Books և The Literary Review պարբերականներում:  Նիք Ջեյմսը եղել է Սան Սեբաստիանի, Թորոնթոյի,Ստամբուլի, Սան Ֆրանցիսկոյի, Մորելիայի կինոփառատոների և Կանն-2011-ի “Քննադատների շաբաթ” ծրագրի ժյուրիի անդամ: Միացյալ Թագավորությունից ժամանած հյուրը կնախագահի կինոփառատոնի “Հայկականհամայնապատկեր” ծրագրի ժյուրին և կանցկացնի մի շարք հանդիպումներ:  Բրիտանական խորհուրդն ու “Ոսկե ծիրան” Երևանի միջազգային կինոփառատոնի համագործակցության տարիներին հայ ռեժիսորների ֆիլմերը ցուցադրվել են Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնին, Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակակիրները մասնակցել են  Sheffield Doc/Fest փառատոնին, երևանյան էկրաններին ցուցադրվել են բրիտանական ֆիլմեր, իսկ Միացյալ Թագավորությունից ժամանած մասնագետներն անցկացրել են վարպետության դասընթացներ:  

Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը … այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է /վիդեո/

Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը, երբ որ քանդակը ավարտվում է, ինքն արդեն չկա: Ուրախ աչքերով տխուր մարդը,  սիրելի Ֆրունզի` հայ բեմի հանչարեղ մարդու /Մհեր Մկրտչյան կամ Ֆրունզե Մուշեղի Մկրտչյան/ խոսքերն են: Նրա քանդակը դեռ շարունակվում է: Ֆիզիկական գոյությունը, ճիշտ է կամգ է առել, այլեւս չկա, բայց քանդակը շարունակական է` իր հանճարի պես անսպառ:  […]

Սանկտ Պետերբուրգի ազգային գրադարանում բացվել է “Ես այսօր ամբողջ հոգով Երեւանում եմ” խորագրով ցուցահանդես

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երեւանի օրերի շրջանակում ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի ազգային գրադարանի “Ես այսօր ամբողջ հոգով Երեւանում եմ” խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը: Ողջունելով Երեւանի քաղաքապետին եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ գրադարանի տնօրեն Անդրեյ  Լիխոմանովը, առանձնահատուկ կարեւորելով հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նշել է, որ ռուսական գրքի ֆոնդում այսօր պահպանվում են […]

Առանց մշակույթի նախարարությ՞ան /վիդեո/

Արվեստագետ Սուսաննա Գյուլամիրյանը և Կարեն Անդրիասյանը վերջերս մասնակցել են ժամանակակից արվեստի ոլորտում Հայաստան-Իտալիա միջագային համագործակցային ծրագրին: Henaran.am-ի հետ զրույցում նրանք հայտնեցին, որ ՀՀ մշակույթի նախարարությունն իրենց չի աջակցել: ”Մշակույթի նախարարությունը ոչ մի բան ա, մշակույթի նախարարություն չկա, այն պետք է նոր ձևավորվի: Մշակույթի նախարարությունը կարող է վերանալ, շատ երկրներում այն չկա էլ”,-հավելեց Գյուլամիրյանը` հավելելով, թե չեն հասկանում, թե որոնք […]

Լոս Անջելեսում տրվեց Արամ Խաչատրյանի տարվա մեկնարկը

Լոս Անջելեսի հեղինակավոր սրահներից մեկում` “Disney Consert Hall”-ում, հանդիսավորությամբ տրվեց Արամ Խաչատրյանի տարվա մեկնարկը: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ կազմակերպված գալա-համերգին, որին ներկա էին ԱՄՆ արեւմտյան ափի երաժշտասեր հասարակության եւ հայ համայնքի ներկայացուցիչներ, ելույթ ունեցան ԼԱ ֆիլհարմոնիկ եւ կամերային նվագախմբերի մենակատարներ: Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկի առթիվ Լոս Անջելեսում է գտնվում նաեւ Հայաստանի […]

Երբեք չի եղել, որ ձվածեղով յոլա տանենք. Ղազանչյանը շնորհակալ է Աստծուն /վիդեո/

”Որ ֆիլմում էլ նկարահանվեց, ամուսնու համար հոգս չեղավ, տղաների համար հոգս չեղավ, հարսների համար բացարձակ հոգս չեղավ, թոռների, ծոռան համար ապրեց այնպես, որ բոլորը անմեղ են, միայն ինքն է մեղավոր, ապրեց այնպես, որ հարսները միշտ ճիշտ են, տղաները` սխալ, ամուսնու մասին չեմ խոսում, որովհետև սխալները շատ են”,-այսօր Ազգային ժողովում ”Գալյա Նովենց” գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց […]

ԱԺ-ում կայացավ ”Գալյա Նովենց” գրքի շնորհանդեսը /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում կայացավ սիրված ու ճանաչված դերասանուհի Գալյա Նովենցի մասին պատմող ”Գալյա Նովենց” գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը Սերգեյ Առաքելյանն է, ով արդեն հայ սիրված արտիստների մասին 12-րդ հատորն է հանձնել հրատարակման: Henaran.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ոչ միայն ճանաչել է դերասանուհուն, այլև նրա հետ շատ մտերիմ է եղել: Առաքելյանի համար` այս գրքում ամենահոգեհարազատը […]

Ոստիկանապետից պահանջում են պատժել

Երեկ՝ հունիսի 30-ին Գյումրիում Գյումրի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների մեկնարկի ժամանակ միջադեպ է գրանցել, որի ժամանակ  ստացված լուրերի համաձայն՝ֆիզիկական ուժ և բռնություն է կիրառվել արվեստաբան Լևոն Մութաֆյանի նկատմամբ:Այդ առնչությամբ “Շիրակ” միջազգային հայրենակցական բարեգործական միությունը հանդես է եկել հայտարարությամբ. Հունիսի 30-ին, Գյումրիում, Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակվելու միջոցառումների հանդիսավոր մեկնարկի արարողության ժամանակ, առողջական խնդիրներ ունենալու […]

“Չարությունը սպանում է” /վիդեո/

Ամբողջ աշխարհում գոյություն ունի սերիալային արվեստը: Ինչու՞ Հայաստանում այս արվեստը գնահատականի չի արժանանում, կամ ինչու՞ են հայրենական արտադրության սերիալները շարունակ քարկոծվում: Այս հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց սերիալային փորձ ունեցող դերասանուհի, “Արմմոնո” փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի հետ: “Սերիալը պիտի աճի զարգանա, բնականաբար թերություններ կան, բայց զարգացման պրոցեսը կախված է հենց մեզնից: Մենք ասում ենք վատ է, […]

Մեծ էկրան բարձրացավ «Caucho» ֆիլմը

Հունիսի 28-ին տեղի ունեցավ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի «Caucho» ֆիլմի պրեմիերան։ Լիամետրաժ այս կինոնկարը երեք երիտասարդ արվեստագետների մասին է՝ ռեժիսորի, դերասանուհու և դերասանի (նրանց մարմնավորում են Արսեն Գրիգորյանը, Լյուսի Աբդալյանը, Մանվել Խաչատրյանը), ովքեր բեմադրում են Վ. Սարոյանի «Պինգ-պոնգ խաղացողերը» պիեսը։ Հերոսները որոշում են մինչև իրենց ներկայացման պրեմիերան իրականում խոսել միայն պիեսի դիալոգներով: Խաղը կավարտվի, եթե նրանցից մեկը խախտի կանոնները: Ռեժիսոր Լիլիթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված