25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանի հայտարարությունը որևէ արձագանքի չի արժանանա Մոսկվայի կողմից, քանի որ դա հիմարություն է. Տարասով. 168 Ժամ

Փաշինյանը ևս բանակցում է Մադրիդյան սկզբունքների բազայի հիման վրա, եթե դեմ է, ուրեմն պետք է մերժի այն, դուրս գա բանակցային այդ գործընթացից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Կապանում տեղի ունեցած ասուլիսում հնչեցրած Ղարաբաղյան թեզերին: Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Մնացականյանն ու Մամեդյարովը «նարդի են […]

Փաշինյանը ԼՂ հակամարտության իրադարձությունների հետագա զարգացման սեփական պլանն ունի, և, թե ո՞ւմ հետ է նա դա համաձայնեցնում, դեռ լիովին պարզ չէ. ռուս քաղաքագետ. 168 Ժամ

«Այդ պատերազմը չի հրահրվել Ռուսաստանի կողմից, ինչպես նախկինի նման պնդում է Փաշինյանը: Չէ՞ որ ինքը՝ Փաշինյանը, այն ժամանակ իշխանության ղեկին չէր, իսկ Սարգսյանի դեմ ռուսական կողմը ոչինչ չուներ», – այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Կապանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչած որոշ մտքերի: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել […]

Ինչպես Ազատություն ռադիոկայանը լուսաբանեց Նիկոլ Փաշինյանի քծնապատմությունը. Իշխանյան

Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առանձին-առանձին հարցազրույցի հրավիրվեցին Իմ քայլի երկու պատգամավոր՝ Հայկ Կոնջորյանը և Ալեն Սիմոնյանը (24′, 25′)։ Կոնջորյանն այն պատգամավորն է, որը լքեց իր կուսակցությունը, որպեսզի դառնա իշխանության ներկայացուցիչ, սակայն նա Ազատության եթերում էնտուզիազմով դատապարտում էր քծնանքը։ Հայկ Կոնջորյանի հարցարույցի վերնագիրն է․ «Հրայր Թովմասյանը նախկին ռեժիմի այլանդակ դեմքն էր […]

Մեր երկրում ցանկացած պահի խախտվում կամ կարող են խախտվել յուրաքանչյուրիս անձնական կյանքի անձեռնմխելիությունը. սահմանադրագետ

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սահմանադրական դատարանի ոդիսականը… Պատկերն ըստ իս աղետալի է, երբ գործող իշխանությունը սպառում է մարդուն, առավել ևս՝ սահմանադրական մեկ այլ մարմնի ներկայացուցչին հեղինակազրկելու բոլոր հնարավոր միջոցները, և գործի է դրվում փորձված քարոզչաեղանակը՝ սուտը: Արձանագրենք. Վարչապետն իր ասուլիսի ընթացքում նշում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պարբերաբար իրեն առաջարկել է […]

Խեղաթյուրված փաստեր. 168 Ժամ

Նիկոլ Փաշինյանին հավանաբար թվում է, թե իր հրապարակած «փաստերը» հայտնի կամ հասանելի են միայն իրեն, ու կարող է իրեն թույլ տալ դրանք ներկայացնել և մեկնաբանել այնպես, ինչպես հարմար է գտնում։ Հաճախ հենց դա էլ պատճառ է դառնում, որպեսզի վարչապետը հայտնվի անհարմար դրության մեջ։ Բայց որքան էլ զարմանալի է, նա դասեր չի քաղում։ Ու շարունակում է գնալ […]

Ինչի՞ հաշվին են պետության պարտքերն ավելացել մի քանի հարյուր միլիոնով․ 168․am

Կար ժամանակ, երբ կառավարությունը հպարտանում էր, թե իշխանափոխությունից հետո հաջողվել է նվազեցնել պետական պարտքը։ Այլ հարց է, թե դա ինչի արդյունքում էր, բայց այդ ժամանակը այլևս անցյալում է։ Պետական պարտքը վերսկսել է ավելանալ։ Եվ ոչ պակաս մեծ տեմպերով, ինչ տեմպերով ավելանում էր նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանն անխտիր դեմ էր քվեարկում Ազգային ժողովում ներկայացվող բոլոր վարկային […]

Ամանորյա ճոխ ծախսերն ու վարչապետի արդարացումները, որքան կարելի է կեղծ հիմնավորումներ հորինել․ 168 Ժամ

Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական «լայվում» փորձում էր արդարացնել Ամանորին պետական բյուջեի հաշվին կատարված ճոխ ծախսերը։ Խոսքը 271 մլն դրամի մասին է, չհաշված, որ 326 մլն դրամ էլ հատկացրել էր Երևանի քաղաքապետարանը։ Նման ճոխ ծախսեր կատարելու նախաձեռնությունը միանշանակ չընդունվեց։ Հնչեցին բազմաթիվ քննադատություններ, թե ինչպե՞ս կարելի է աղքատ երկրում այդքան գումար հատկացնել ամանորյա միջոցառումների համար։ Այն ժամանակ […]

Փնթի ու թափթփված կառավարում արդեն 2 տարի։ Մեր երկիրը մտել է ցնցումների, անկանխատեսելի իրադարձությունների, անորոշության, անկառավարելիության շրջան․ Հրապարակ

Առաջին հայացքից միմյանց հետ ի՞նչ կապ ունեն սպանդանոցների դեմ բողոքի ալիքը, ծննդատների փակման դեմ պայքարը, Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը, «Էրեբունի պլազայում» զինված ահաբեկչի հայտնվելը։ Բայց սրանք հունվարի 1-ից մինչեւ 23-ն ընկած կարճ ժամանակաընթացքում մեր երկրում կատարված իրադարձությունների համառոտ թվարկումն են, որը վկայում է միայն մի բանի մասին․ մեր երկիրը մտել է ցնցումների, անկանխատեսելի իրադարձությունների, անորոշության, անկառավարելիության […]

Նիկոլ Փաշինյանի յուրահատուկ «սերը», նա հատուկ այնպես է անում, որ առավելագույն դժվարություններ ստեղծի ԶԼՄ-ների համար. Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է իր հերթական ասուլիսն անցկացնել Կապանում։ Ու քանի որ մամուլի խոսնակ չունի, այդ մասին մի քանի օր առաջ լրագրող-վարչապետն անձամբ էր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել՝ իր հերթական ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 11.00-ին՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանում, «S’UNIQUE» կինոթատրոնի շենքում: Ապա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին առաջարկել էր հավատարմագրվել ասուլիսին մասնակցելու համար։ Սովորաբար արտագնա […]

Ինչպես է պոպուլիզմը հաղթում պրոֆեսիոնալիզմին. 168 ժամ

Այո՛, և միանշանակ այո՛, մենք պետք է անցնենք սպանդանոցների համակարգի, որովհետև սա, բացի Ձեր նշած առողջապահական համակարգի խնդիրներից, սա երկրի ստանդարտի և  երկրի վարկանիշի հարց է: Արդյո՞ք մեր այն սիրելի հայրենակիցները, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ունեն արդարացի փաստարկներ: Այո՛, և այդ փաստարկներից ամենակարևորն այն է, որ մենք, ցավոք, այս պահի դրությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված