24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանը հայտնվի ռիսկային գոտում. 168 Ժամ

Մինչ կառավարության ղեկավարը շրջում էր փողոցներով և սելֆիներ անում քաղաքացիների հետ, իսկ առողջապահության նախարարը հեգնանքով էր խոսում չինական վիրուսի մասին, այն անարգել մտավ Հայաստան։ Որ որևէ երկիր ապահովագրված չէ այդ վտանգից, այդպես էլ կա։ Բայց մի՞թե կարելի էր այդքան անփույթ վերաբերվել մի խնդրի, որն արդեն հասցրել է հազարավոր մարդկանց կյանքեր խլել։ Թեև խնդիրը միայն մարդկային […]

Փաշինյանին քիչ ժամանակ է մնացել. Փաստ

Ժողովրդի ձայնը եւ սատարումը ստանալու համար Նիկոլ Փաշինյանի հիմնական խոստումն այն էր, թե ինքը, գալով իշխանության, բարելավելու է քաղաքացիների կյանքի որակը եւ կենսամակարդակը, թռիչքաձեւ զարգացնելու է երկրի տնտեսությունը։ Եվ ահա, շուտով կլրանա Փաշինյանի պաշտոնավարման երկու տարին, սակայն քաղաքացիների կյանքի բարելավում այդպես էլ նկատելի չէ։ Չնայած վարչապետ Փաշինյանը շարունակում է մարդկանց հույսով անել տարբեր վիճակագրական ցուցանիշներով […]

Թաքուն բյուջեով մինի հեղափոխություն

Կառավարության PR միջոցառումների ծախսերը հաճախ հանրության տեսադաշտից դուրս են գտնվում, արդյունքներն էլ ներկայացվում են որպես լուրջ ձեռբերում, անկախ ծախս-արդյունք հարաբերակցության գործոնից։ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի երեկոյան՝ Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած Ամանորի տոնական համերգը, որտեղ հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, վարչապետի կողմից ներկայացվեց ոչ ավել, ոչ պակաս, […]

«Կորոնավիրուսը ճիշտ պահին Փաշինյանին օգնության հասավ»

Մինչ Հայաստանում կորոնավիրուսի խնդիրը աստիճանաբար լուրջ հանրային մտահոգություններ է սրում, առաջ են գալիս մի շարք հարցեր, որոնց պատասխանը դեռ ստանալ է պետք։ Եվ առաջին հերթին՝ Հայաստանում կորոնավիրուսի առկայության պաշտոնապես հաստատելու հետ կապված։ Այսպես, Փաշինյանն այդ մասին հայտարարեց այսօր գիշերը՝ հիմնավորելով, թե հենց այդ պահին է ի հայտ եկել երկրում կորոնավիրուսով վարակակիրի առկայության մասին կրկնակի հետազոտության […]

Որքան երկար ձգվի այս իրավիճակը, այնքան վնասներն ավելի մեծ կլինեն․ 168.am

168.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այս տարի 8-9 տոկոս տնտեսական աճ ապահովելու մտադրությունների մասին։ Թեև մասնագետները դրա համար բավարար հիմքեր չեն տեսնում, այնուհանդերձ բարձր տնտեսական աճ ապահովելու մեկնարկը տրված է։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը, որն ամբողջությամբ տեղավորվում է վարչապետի սահմանած ուղենշի տիրույթում։ Տարվա մեկնարկին տնտեսական ակտիվությունը Հայաստանում […]

Հանրահավաք և երթ ընդդեմ կորոնավիրուսի. Երեք մեջբերում, որը մատնում է իշխանության անլրջությունը

Արսեն Թորոսյան՝ ՀՀ առողջապահության նախարար. «Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»: Թ. Գեբրեիսուս՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ. «Դատելով զարգացումներից, Կորոնավիրուսը ձեռք է բերելու պանդեմիկ հատկանիշներ։ Եթե պետությունները գործեն ագրեսիվ, նրանք կկարողանան դիմակայել։ Կան մի քանի կենսական հարցեր, որոնք յուրաքանչյուր պետություն պետք է իրեն տա. Դուք պատրա՞ստ […]

Վահագն Հովակիմյանը ստում է. դրամահավաքի նախապես հայտարարված նպատակը եղել է «Այո»-ի քարոզարշավի ֆինանսավորումը

Երեկ՝ փետրվարի 26-ին, ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչական կողմի ներկայացուցիչները հայտարարությամբ հանդես եկան, որում մասնավորապես առաջարկում էին, որ իշխող ուժի ներկայացուցիչները փետրվարի 25-ին տեղի ունեցած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքված գումարի՝ օրենսդրությամբ նախատեսված հանրաքվեի հիմնադրամի թույլատրելի շեմը գերազանցող մասը փոխանցեն պետական բյուջե՝ հաշվի առնելով այն, որ դրամահավաքի՝ նախապես հայտարարված նպատակը եղել է «Այո»-ի քարոզարշավի ֆինանսավորումը։ […]

Ինչո՞ւ Փաշինյանը չի արձագանքում Բաքվից պատվիրված հակահայկական զառանցանքներին. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. Մինչ Հայաստանի իշխանությունները զբաղված են պոպուլիզմով և դեմագոգիայով, որի հասցեատերը ներքին լսարանն է ու բարձիթողի են արել արտաքին քաղաքական վտանգները, պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է, որ մաքսիմալ դրանից օգտվի… Այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ հակահայկական նյութեր են հրապարակվել ռուսաստանյան և ռուսալեզու բավական հայտնի Lenta.ru, bbc .com, Gazeta.ru […]

Փաշինյանն արդեն այսօր հանգիստ կարող է կտրել ձեռքերն էլ, ոտքերն էլ, վերջում էլ՝ լեզուն

Այս քաղաքական թիմը կկտրի իր ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ձեռք չի տա։ Ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը և մի կեղծիք անգամ թույլ չեմ տա, որովհետև դա կնշանակի ջնջել այն արժեքները, որոնց վրա մենք կանգնած ենք»,-փետրվարի 25-ին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ընտրություններն ընտրատեղամասում չեն կեղծվում։ Գրանցվում են կեղծիքներ, բայց սովորաբար քիչ, անգամ չնչին ազդեցություն չեն ունենում […]

Նոկդաուն

Երեկ` փետրվարի 25-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստ: Մի կողմ դնենք ներկայացված մեղադրանքների անհեթեթությունը և անդրադառնանք դատավարության շուրջը ծավալվող իրադարձություններին: Դատարանի դիմաց մարդկանց հոծ բազմությունը սկսեց հավաքվել նիստից երկու ժամ շուտ: Նույնիսկ շատ վատ եղանակային պայմանները հետ չպահեցին ՀՀ 3-րդ նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված