24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Համայնքապետերը հանձնարարականներ են ստացել, ցուցակները ձեռքները վազվզում են՝ ապահովելու համար 650 հազար քվեն /տեսանյութ/

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերնագիրը թեև շատ գայթակղիչ, ականջ շոյող ու հեղափոխական է, սակայն այն բերելու է մեր պետության, անվտանգության և բանակի թուլացման, իսկ այդ նախագծի՝ օրենք դառնալուց հետո, տարածվելու է այն պողոսականների շրջանակի վրա, որոնք այսօր ծափահարում են այդ նույն օրենքին։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ […]

Պետությունից թալանածը վերադարձնելու անվան տակ խլելու են այն մարդկանց ունեցվածքը, որոնք վտանգ են ներկայացնում իշխանությունների համար. 168 Ժամ

Իշխանությանը չի հաջողվում վերադարձնել խոստացած միլիարդները, որոնք նախկինները «գողացել» են պետությունից։ Ու հիմա որոշել են ստեղծել օրենսդրական այնպիսի հիմքեր, որոնք կարող են թույլ տալ առանց դատ ու դատաստանի՝ բռնագանձում իրականացնել։ Խոսքը պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ կապված անձանց պատկանող գույքի կամ բաժնեմասերի բռնագանձման մասին է։ Անկախ նրանից, թե դա ինչպես կներկայացվի՝ այն տանելու է […]

Երբեւէ լսե՞լ եք 31 կամ 15 հազար դոլարով պարգեւատրված «առաքյալների», կառավարական բոլոր հաճույքներից օգտվող, թող ների ինձ Աստված՝ Հիսուսի մասին. Իրատես

Նիկոլ Փաշինյանն Իտալիայում իրեն համեմատեց Հիսուսի հետ, Վրաստանում էլ ավելի առաջ անցավ. իր ու Հիսուսի «կադրային» քաղաքականությունը նույն հարթությունում դրեց։ Դեռ մի կողմ, որ Հիսուս լինելու բարդույթը չի հաղթահարվում, բայց հետաքրքիր է՝ ովքե՞ր են իր կառավարության առաքյալներն ու ամենակարեւորը՝ հուդաները, որոնց մասին այդքան շատ է սիրում խոսել կառավարության ղեկավարը։ Այս չափից դուրս բարձր ինքնագնահատականն ինչո՞վ […]

Մի քանի դիտարկումներ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի մասով կամ ինչպես անել, որ պետությունը վնասներ չկրի այս պրոցեսում

Այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվում էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը: ԱԺ-ում մի շարք իշխանական պատգամավորների հարցադրումները և պոպուլիստական հայտարարությունները ցույց տվեցին` որքան հեռու են նրանք նախագծի վերաբերյալ նույնիսկ տարրական գիտելիքներ տիրապետելուց: Այդ հայտարարություններին չեմ անդրադառնա, այլ կանեմ մի քանի բովանդակային դիտարկում-առաջարկներ, որոնց հասցեատերը արդարադատության նախարար […]

Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է հասարակության անտեղյակության վրա: Որտե՞ղ է արտահանման վրա հիմնված տնտեսությունը. 168 Ժամ

Հայաստանի տնտեսության զարգացումների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է հասարակության անտեղյակության վրա: Որ շատերը կարող են չտիրապետել տնտեսության վերաբերյալ տվյալներին, նորմալ է: Մարդիկ պարտավոր չեն հետեւել պաշտոնական վիճակագրությանը, առավել եւս վերլուծել դրանք ու հետեւություններ անել: Փոխարենը նրանք տնտեսության զարգացումների մասին կարող են դատել ելնելով այն բանից, թե այդ զարգացումներն ինչպես են ազդում իրենց վրա: […]

Ո՞վ քցեց Նիկոլին «հանրաքվեի փոսը» եւ ի՞նչը կարող է նրան փրկել. Իրավունք

Ինչքան ավելի է մոտենում  հանրաքվեի օրը, այդքան ակնհայտ է դառնում, որ Նիկոլին չի հաջողվի առանց կեղծելու ապահովել իր 650 հազար քվեն: Ու, թեեւ նա խոստացել է կեղծելու դեպքում կտրել իր երկու թաթիկները,  Նիկոլի  թիմը տեղերում իրենց հիստերիկ շեֆի կատաղությունից  փրկվելու համար  ակտիվորեն  նախապատրաստում է հանրաքվեի արդյունքները  սարքելու  տարբերակը: Մյուս կողմից  այդ ապօրինի հանրաքվեն  արդեն իսկ Նիկոլի […]

Նիկոլ Փաշինյան՝ հեղափոխական բռնապետը. 168 Ժամ

Այս շաբաթ Ազգային ժողովը սկսել է քննարկել օրենսդրական փաթեթ, որ համընդհանուր ընկալմամբ անվանում են վեթինգ եւ անցումային արդարադատություն։ Վեթինգի տարրեր պարունակող օրինագիծը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծն էր, որի քննարկումն ավարտվեց երեկ, իսկ անցումային արդարադատությունը վերաբերում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծին, որի քննարկումը սկսվեց երեկ։ […]

«Կորոնաիշխանությունների» ծանր հարվածը

Եվ այսպես, ելնելով լույս մարտի 1-ին վարչապետ Փաշինյանի արած հայտարարությունից, կորոնավիրուսն արդեն չորրորդ օրն է, որ Հայաստանում է: Թե քաղաքական տեսանկյունից դա ինչ ազդեցություն թողեց, չմանրամասնենք, աչքի առաջ է: Սակայն իրողությունն այն է, որ կորոնավիրուսը սկսել է լրջագույն ազդեցություն թողնել նաեւ հայաստանյան սոցիալ-տնտեսական համակարգի վրա: Այ, դա արդեն շատ ավելի կարեւոր է, հաշվի առնելով, որ […]

Ինչպե՞ս կարձագանքի ՀՀ տնտեսությունը կորոնավիրուսի հետևանքով իրանական ապրանքների արտահանման արգելքին. ՏԶՆԿ

Կառավարության որոշմամբ Իրանի հետ հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումը երկարաձգվելու է մինչև մարտի 24-ը, ինչը նաև տարածվելու է բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վրա: Իսկ Վրաստանի կողմից իրանական ծագման միրգ և բանջարեղենի վերաարտահանումը Ռուսաստան Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է: Կորոնավիրուսի հետևանքով սահմանին առաջացած իրավիճակի վերաբերյալ իր վերլուծության մեջ ՏԶՆԿ-ն գրում է. «Արտահանման և ներուծման կտրվածքով նշենք, որ 2019թ.-ին […]

Կառավարությունն ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանը հայտնվի ռիսկային գոտում. 168 Ժամ

Մինչ կառավարության ղեկավարը շրջում էր փողոցներով և սելֆիներ անում քաղաքացիների հետ, իսկ առողջապահության նախարարը հեգնանքով էր խոսում չինական վիրուսի մասին, այն անարգել մտավ Հայաստան։ Որ որևէ երկիր ապահովագրված չէ այդ վտանգից, այդպես էլ կա։ Բայց մի՞թե կարելի էր այդքան անփույթ վերաբերվել մի խնդրի, որն արդեն հասցրել է հազարավոր մարդկանց կյանքեր խլել։ Թեև խնդիրը միայն մարդկային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված