19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնը արյունոտ սցենա՞ր է պատրաստում

ԱՄՆ-ը պատրաստվում է Հայաստանին դեպի ուկրաինական սցենար հրել, երբ քաղաքական հակասությունները, որոնք կարելի է խաղաղ ճանապարհով լուծել, սրվում են ու դառնում ռազմական հակամարտություն, գրում է ռուսական dni.ru-ն: Ռուս լրագրող Դմիտրի Ժուրինը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման վրա՝ նկատելով, թե հենց դա է  առաջարկում Ռուսաստանը: Վերլուծաբանի խոսքով՝ ԱՄՆ-ի միջամտությունն այս կամ […]

Երկարակեցության գաղտնիքը

Ներքաղաքական շրջանակներում շարունակվում են Սյունիքի մարզպետի նոր թեկնածուի նշանակման շուրջ քննարկումները: Այս առնչությամբ ֆեյսբուքյան հանրագրում կարծիք է հայտնել քաղաքագետ, ՛՛Նոր ազատական՛՛ կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը: Ներկայացնում ենք առանց խմբագրման: Բարդ ժամանակներ ենք ապրում: Հասարակության արժեհամակարգը խաթարված է, գնահատման հին չափանիշները չեն գործում, նորերը չկան: Մաքսային միության ընդդիմախոսներն արդարացիորեն նշում են, թե Սերժ Սարգսյանն իրավունք չուներ […]

Պատերազմի վտանգ չկա

‘’Հայաստանը ունի այն ներուժը` ինչը, որ ստիպում է Ադրբեջանին չանցնել լայնածավալ ռազմական գործողությունների’’: Այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես եկավ ռազմական փորձագետ Գևորգ Պետրոսյանը: Անդրադառնալով վերջին շրջանի ադրբեջանական բանակի զորավարժություններին, նա նշեց, որ զորավարժությունը բանակի մարզման ձևերից է և.’’հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, ապա զորավարժություն անցկացնելը բնական երևույթ է’’ – ասաց պարոն Գևորգյանը: Նա նաև ավելացրեց, […]

”Լուկաշենկոն Պուտինի ստրուկն է և ինքնուրույն ոչինչ չի որոշում”

Բելառուսի Գերագույն խորհրդի նախկին նախագահ Ստանիսլավ Շուշկևիչը Gordonua-ի հետ զրույցում նշել է, որ պաշտոնական Կիևն իզուր է հավատացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով հավաստիացրել էր, որ բելառուսական սահմանից Ուկրաինային վտանգ չի սպառնում: ”Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստրուկն է և ինքնուրույն ոչինչ չի որոշում: Լուկաշենկոն կենթարկվի Պուտինին ռուսական զորքերի ներխուժման դեպքում: Ես շատ եմ ցավում, որ […]

Ինչպես է պետք Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական հարթություն

Ինչպես է պետք Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական հարթություն և պահանջել Թուրքիայից վերացնել Հայոց ցեղասպանության հետևանքները, ինչը ենթադրում է հայ ժողովրդի իրավունքների վերականգնումը նրա պատմական հայրենիքում: Մայիսի 15-ին այս թեմաների շուրջ դասախոսություն ունկնդրեցին ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի պատմության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները: Դասախոսություն-քննարկումն անցկացվեց “Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատական ատյանին հայցով դիմելու հիմքերն ու […]

Ինչո՞ւ թուրքերին հաջողվեց բնաջնջել հայերին, բայց հրեաներին` ոչ

Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև անթիվ համեմատություններ են արվել: Սակայն կա ևս մեկ համեմատություն, որ հազվադեպ է կատարվում. Հայոց ցեղասպանությունն իրականացնելու թուրքական կարողությունը և Պաղեստինի հրեա ներգաղթողներին ոչնչացնելու անկարողությունն այդ նույն ժամանակահատվածում: Նման համեմատություն չի արվել, քանզի համարյա ոչ մեկը չի ուսումնասիրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների բռնի տեղահանության թուրքական ծրագրերի կապը Հայոց ցեղասպանության […]

Մայդանը կարող է գալ Հայաստան

Ուկրաինացիներն իրենց գործողություններով հետխորհրդային երկրների ու ժողովուրդների համար հույսի դուռ բացեցին … չէ ոչ Եվրոպա, ոչ Արևմուտք և ոչ էլ մեկ այլ ուրիշ տեղ կամ ճամբար : Դրանք հույսի դուռ բացեցին դեպի ազատություն, ընտրության հնարավորություն,  արժանապատիվ կյանք, սեփական երկրի տերը լինելու գիտակցված պատասխանատվություն ու իրավունքներ, պարտականություններից բացի … մի խոսքով, այն ամենն ինչ յուրաքանչյուր մարդուն անհատապես ու ժողովուրդներին […]

՛՛Փող տուր՝ հրապարակս տամ՛՛. Մայդանից՝ Ազատության հրապարակ

Հայաստանում Մայդանի հնարավորությունը շատ քիչ է Ֆեյսբուքահայ համայնքում վերսկսվել է Մայդանամանիայի համախտանիշը: Յուրաքանչյուր երրորդ ստատուսը կամ արձագանքը` մեկնաբանության տեսքով, այս թեմային վերաբերվում: Ու զարմանալին այն է, որ նկատվում է մի տեսակ կարոտալի անձկություն դեպի Կիևյան Մայդանը, մի տտեսակ քողարկված ցանկություն կա այստեղ էլ նմանատիպ մի բան ունենալու համար, ասես խոսքը ինչ որ էկզոտիկ բանի կամ […]

՛՛Օրորոցում կխեղդի՞՛՛

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը վերլուծում է քաղաքական վերջին իրադարձությունները:  ”ԲՀԿ համագումարում կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթը դասական առումով ծրագրային չէր, ու եթե մի կողմ դնենք հասարակությանը ”շոյող”, քաղաքացու հոգսերը սեփական ուսերի վրա տանելու պատրաստակամության մասին հավաստիացումները, ապա, իրականում, այդ ելույթի առանցքային դրույթը կուսակցական բարեփոխումների հարցն էր: Կուսակցական բարեփոխումների հարցն ակտուալ է ոչ միայն ԲՀԿ­-ի, այլև […]

Հայոց ցեղասպանության ճանաչումը. անհրաժեշտ, բայց ոչ բավարար

Որքան մոտենում է 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, այնքան ավելի թուրք ղեկավարներն ընկնում են միջազգային հանրության ճնշման տակ՝ իրենց նողկալի անցյալի հետ առերեսվելու և Ցեղասպանությունը ճանաչելու համար: Հատկանշական է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակային հայտարարություններ հնչեցին եվրոպական երեք պետությունների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Չեխիայի Հանրապետության ղեկավարների կողմից:  Անցյալ ամիս Թուրքիա կատարած իր այցելության ժամանակ Ֆրանսիայի նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի