20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ռուսական զենքերը Հայաստան դեռ չեն հասել

Ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիրը, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա դիմաց վճարելով 10 Ու թեև Հայաստանի խորհրդարանը այն վավերացրեց «գերձայնային» արագությամբ՝ 2015 թվականի հուլիսի 2-ին, սակայն Ռուսաստանի Դաշնության օրենսդիրները, մեղմ ասած, չէին շտապում իրենց ռազմավարական […]

94-ի պայմանագիրը` առանցք

«Բլումբերգ» գործակալությանը ՀՀ նախագահի տված հարցազրույցի հետեւյալ բաժինը խորիմաստ բովանդակություն է բանաձևում եւ լույս սփռում բանակցային գործընթացի վերսկսման հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումների վրա: « Ոչ թե պետք է հրադադար հաստատել, այլ վերականգնել հրադադարը, որի մասին համաձայնագիր էինք կնքել 1994 թվականին ու նաև այդ համաձայնագիրը ամրապնդել էինք նոր համաձայնագրով 1995 թվականին: Եվ ինչպես տեսնում եք, մինչև հիմա պահպանվում են այդ պայմանավորվածությունները, […]

Դիրքորոշումների դինամիկա ղարաբաղյան հիմնահարցում

Այս տարվա ապրիլին Արցախյան հակամարտության աննախադեպ թեժացումը սկիզբ դրեց մի շարք գործընթացների ՀՀ ներքին և արտաքին քաղաքական իրավիճակում: Եթե երկրի ներսում աննախադեպ սոցիալական մոբիլիզացում և քաղաքացիական գիտակցության արթանցում կարելի է նկատել, ապա ՀՀ արտաքին քաղաքականությունը, կարծես թե ևս որոշակի բեկման է ենթարկվել: Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը անցած երկու տարիներին ուղղված էր դեպի ինտեգրացում Եվրասիական Տնտեսական Միության անդամների հետ: […]

Ո՞ւմ պետք է ավելի շատ խղճալ՝ նախագահ Օբամայի՞ն, թե՞ միամիտ հայերին. Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Պաշտոնավարման ութ տարիների ընթացքում ԱՄՆ նախագահ Օբաման չկատարեց իր նախընտրական խոստումը՝ Հայոց ցեղասպանությունը անվանելու ցեղասպանություն: Այդուհանդերձ, անհասկանալի պատճառով, որը կարող է ներկայացվել միայն որպես միամտություն, բազմաթիվ հայեր Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում, Օբամայի պաշտոնավարման առաջին տարվանից՝ 2009 թվականից ի վեր զուր հույսեր էին փայփայում, որ նա […]

Մալարիայի համաշխարհային օրն է

Յուրաքանչյուր տարի ապրիլի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է Մալարիայի համաշխարհային օրը: Թեև 2000 թվականից սկսած աշխարհում մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, սակայն այն շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից, քանի որ հարյուրավոր երկրներ տեղակայված են մալարիայի տեղաճարակային տարածքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր հայտարարեց, որ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանը հասել է 2015 թվականին իր առջև դրված […]

Ռուսաստանը ներում է բոլորին՝ բացի Հայաստանից /անիմացիոն վիդեո/

Ինչպես հայտնի է, գերտերությունները հաճախ ներում են զարգացող երկրների ունեցած պետական պարտքերը: Այդպես է վարվում նաև Ռուսաստանը, որը տասնյակ միլիարդավոր դոլարների պարտքեր է ներում բազում երկրների: Ու թեև Ռուսաստանը տասնյակ երկրների ներում է միլիարդավոր դոլարների պարտքեր, սակայն ոչ երբեք Հայաստանին: «Իրազեկ քաղաքացիների միավորում» Մանրամասները` տեսանյութում.

ԼՂ-ի շուրջ ռուսական պլանը. 168 Ժամ

Այսօր Երևան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նրա այսօրվա այցի մասին հայտարարվել էր ապրիլյան պատերազմի ամենաթեժ օրերին` Լավրովի` Բաքու կատարած այցի ընթացքում: Դա այն այցն էր, որը կազմակերպվեց ժամերի ընթացքում, որպեսզի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Երևան կատարած այցը չհամարվի պարիտետի խախտում «ռազմավարական դաշնակից» երկրի և մի երկրի միջև, որին Ռուսաստանն անվանում է […]

Ադրբեջանական բանակ դեռ գոյություն չունի. ՌԴ Մարտավարական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն

Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերն էապես տարբերվում են միմյանցից: Հայկական եւ ԼՂՀ զինված ուժերը հետխորհրդային բանակներում լավագույնն են: Նրանք լավ  պատրաստված են,  հրամանատարական կայացած համակարգով: Հայկական բանակը խորհրդային բանակի լավագույն ավանդույթների շարունակողն է: Ես տեսել եմ, թե ինչպես է մանրակրկիտ խորհրդային բանակի փորձը փոխանցվում նոր կազմավորվող հայկական զինուժին: Ադրբեջանական բանակն այլ է՝ այն խորհրդային ժառանգության […]

Ռուսաստանը վերցնում է Ղարաբաղյան էստաֆետան

Ապրիլի 18-ին լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ հնարավոր է մոտակա օրին Ղարաբաղյան հարցով բանակցություններ սկսվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Նման տեղեկատվության աղբյուրը Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովն էր, ով, միաժամանակ, ընդգծել էր, որ բանակցությունները սկսվելու են Ռուսաստանի նախաձեռնությամբ: Արդեն մյուս օրը` ապրիլի 19-ին, ռուսական «Известия» թերթը, հղումով իր դիվանագիտական աղբյուրին, կրկնում է մոտակա օրերին բանակցություններ սկսելու մասին Ալի […]

Ամենաանվտանգ երկրների ցանկում Հայաստանը` 25-րդն է

Աշխարհի 117 երկրների ցանկում իր անվտանգությամբ Հայաստանը 25-րդ տեղում է։ Numbeo-ի պատվերով հրապարակվել է Crime Index For Country 2016 զեկույցը, որտեղ ներկայացված են աշխարհի տարբեր երկրներում հանցագործության եւ ապահովության ինդեքսը, որի հիման վրա հասկանալի է դառնում, թե որ երկրներն են աշխարհում առավել անվտանգ եւ վտանգավոր։ Այս մասին հայտնում է Numbeo-ի պաշտոնական կայքը։ Հրապարակված զեկույցի համաձայն՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի