19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Լուրջ անհանգստություն կա

Բաքվում լուրջ անհանգստության տեղիք են տալիս վերջին շրջանում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության զարգացման նոր միտումները և մասնավորապես՝ Չինաստանի՝ հարավկովկասյան տարածաշրջանային դիվանագիտությունում Հայաստանի նկատմամբ դրսևորվող հետաքրքրվածությունը։ Վերջերս երկու նշանակալի իրադարձություն արձանագրվեց հայ-չինական համագործակցության զարգացման հարթությունում։ Առաջին՝ չինական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում կառուցել իր նոր դեսպանատունը, որն իր ծավալներով եվրասիական տարածաշրջանում երկրորդ խոշոր չինական դեսպանատունն […]

Ջրվում է

Հայաստանի քաղաքական կյանքը կարծես արթնանում է եռամսյա քնից։ Արդեն նկատվում է թե՛ խորհրդարանական և թե՛ դիվանագիտական ակտվություն։ Ինչպես տեղեկանում ենք մամուլից, սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Ելք խմբակցության նիստը, որի ընթացքում ընդունվել է օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ […]

Նոր պատերազմում Բաքուն Արցախի ու ՀՀ–ի դեմ կիրառելու է նորագույն զենքեր

Ադրբեջանական ԶԼՄ–ները տեղեկություն են տարածել, որ Ադրբեջան են մատակարարվել իսրայելական արտադրության նոր սերնդի Spear MK2 ավտոմատ կառավարմամբ ականանետեր։ Այդ զենքն արտադրվել է Elbit Systems–ի կողմից։ Այդ ականանետերը ADEX ցուցահանդեսի ժամանակ տեղադրվել էին SandCat զրահամեքենաների վրա. ի դեպ` Ադրբեջանը նախորդ տարի արդեն գնել էր այդ մեքենաներն Իսրայելից։ Նոր ականանետերն կարողանում են խոցել թիրախները կառավարվող Spear ականներով`մինչև […]

Մանիպուլյացիա. Ժամանակ

Առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ արված ներդրումները չեն գերազանցում ծիծաղելի 40 միլիոն դոլարը, և նույնիսկ ամենա­վառ երևակայություն ունեցող մարդը չի կարող հավատալ, որ մինչև տարե­վերջ Կարեն Կարապետյանը կարող է ապահովել խոստացած 830-850 մի­լիոն դոլարի ներդրումը: Ասում են՝ նույնիսկ վարչապետի հովանավոր Սամվել Կարապետյանն է լվացել ձեռ­քերն ու այլևս չի հավատում Կարեն Կարապետյանի սինգապուրյան հրաշքին: Համենայնդեպս, մամուլը […]

Ում գլխին կջարդվի. Ժամանակ

2016 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ավարտին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ մեր ազգային թիմում տեղի է ունեցել դավաճանություն: Մասնավորապես, Ալբանիայի հետ հանդիպումից հետո Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանն ու Գևորգ Կասպարովը, ազգի դավաճանի պիտակ ստանալով, Հայրապետյանի կողմից հեռացվեցին Հայաստանի ազգային հավաքականից: Կարծում ենք՝ բոլորի համար էր պարզ, որ այս ֆուտբոլիստներն ամենևին էլ դավաճաններ […]

Արցախում մեծ պայթյուն է լինելու. Հայկական Ժամանակ

Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հարցով կարևոր իրադւսրձություն է տեղի ունենալու, բայց թե ինչ, շատ դժվար է կանխատեսել։ Փաստ է, որ Հայաստանի շուրջ լուրջ պրոցեսներ են խմորվում, որոնք տարբեր դերակատարներ ու­նեն ի դեմս ԱՄՆ֊ի, ԵՄ-ի և Ռուսաստանի։ Սրանցից յուրաքանչյուրն այդ պրոցեսներում սեփական շահն ունի, իսկ Հա­յաստանի համար դրանց առանցքը, բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունն է: երեկ հայտնի դարձավ, որ […]

Ջորջ Սորոսն ու հայերը

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Իլհամ Ալիևի և իր ընտանիքի կողմից փողերի լվացման փաստի առնչությամբ: Հայտարարությամբ Ադրբեջանի թիվ մեկ կառույցը, այսինքն Ադրբեջանը, այդ փաստերի բացահայտման և շրջանառության մեջ կոնկրետ մեղադրում է Ջորջ Սորոսին և հայկական լոբբիին: Սկզբում անդրադառնանք հայտարարության տեքստին, այնուհետև մեղադրանքներին: Նախ՝ հայտարարությունը հերքման նշանակության բառերով, սակայն եղելությունը հաստատող բովանդակությամբ տեքստ […]

Ակամա խոստովանություն. Ժամանակ

ԱՄՆ-ի կողմից մահաբեր զենքի հնարավոր մատակարարումներն Ուկրաինա չեն փոխի Դոնբասում իրավիճակը, այլ կհանգեցնեն զոհերի թվի աճին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: «Դա ԱՄՆ-ի ինքնիշխան որոշումն է՝ ում վաճառել զենք կամ անվճար մատակարարել, ինչպես նաև այդ օգնությունը ստացող երկրի որոշումն է: Մենք այդ գործընթացի վրա ոչ մի […]

«Ոտնատակ» ենք ընկնելու

Օգոստոսի 1-ին Հայաստանը մասնակցում է «Noble Partner» զորավարժություններին, որոնք ԱՄՆ առաջնորդությամբ ստեղծված և ՆԱՏՕ-ի «Response Force» ծրագրի բաղկացուցիչն են։ Մասնակիցներին ողջունում և ՌԴ-ի նկատմամբ քննադատություն է հնչեցնում անձամբ ԱՄՆ փոխնախագահ Փենսը՝ միջոցառմանը հագցնելով հակառուսական շապիկ։ Հայկական կողմը դա գիտակցել է և մասնակցել է զորավարժություններին առանց վերապահման։ Մեկ ամիս անց մասշտաբներով անհամեմատելի և որոշ առումով վիճարկելի […]

Ես կգնամ, ես ստախոս չեմ. Ժամանակ

2015 թվակաՆի Նոյեմբերի 30-իՆ երկրպագուների, Res eagles շարժմաՆ անդամների հետ հանդիպման ժամաՆակ ՀՖՖ Նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա։ «Եթե չստացվի, ես հեռանալու եմ։ Ես գնում եմ։ Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ՝ ես կգնամ։ Ես ստախոս չեմ։ Ես իմ խոսքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի