24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Սա Փաշինյանի կողմից անմեղության կանխավարկածի խախտում է. ՄԻԵԴ որոշումները

 …մարդկության ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը… Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր   ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հանցագործության մեջ մեղադրվող անձի անմեղության կանխավարկածը նրա՝ արդար դատաքննության […]

Հայաստանը պետք է բացատրություն պահանջի. ի՞նչ է թաքնված Վոլոդինի հայտարարության տակ

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում արված հայտարարությունը ոչ միայն հիմնազուրկ է, այլեւ վտանգավոր, կարծում է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հինադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:  «Դա շարքային հայտարարություն չէ, վտանգավոր հայտարարություն է, որի հետ կապված Հայաստանի իշխանությունը պետք է հավելյալ բացատրություններ ստանա Ռուսաստանից: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո նման ոչ միայն վտանգավոր, այլեւ հիմնազուրկ հայտարարությունը […]

Կիսալավը կամ կիսավատը չի կարող լինել քաղաքականապես ընդունելի որոշում

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հինադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ  արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն այն ժամկետում, որը նշվում է կառավարության գործունեության ծրագրում: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԸՕ փոփոխություներին ու արտահերթ ընտրությունների հնարավոր ժամկետներին, Սաֆարյանն ասաց, որ խնդիրը պետք է լինի ոչ թե ցանկացած գնով ընտրությունների անցկացումը, այլ իշխանության լեգիտիմ ձեւավորման […]

Օրենքը ընտրողաբար է կիրառվում

«Տարօրինակ կլիներ, եթե այս ամենը տեղի չունենար: Եղել է էլիտաների փոփոխություն, իսկ դրանից հետո սովորաբար նման բաներ են տեղի ունենում: Այս ամենը պատահական չէ եւ շատ նման նրան, ինչ տեղի ունեցավ Վրաստանում»,-անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին ու մասնավորապես, վերջին օրերին իրավապահ մարմինների ակտիվ գործողություններին, ասել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետը շեշտել է, որ նմանատիպ […]

Լայնամասշտաբ պատերազմ չի լինի

Արցախի շուրջ ընթացող զարգացումները նորություն չեն ու ամբողջությամբ տեղավորվում են Ադրբեջանի որդեգրած քաղաքականության մեջ, կարծում է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, Կազանյան հանդիպումից ի վեր, Ադրբեջանն ընտրել է բանակցային գործընթացը հայկական կողմերին ուղղված ռազմատենչ հռետորաբանությամբ ու սպառնալիքներով, սահմանին սադրանքներով ու դիվերսիոն գործողություններով զուգակցելու մարտավարությունը: «Ներկա փուլը հերթական հռետորաբանությունն է: Այն զորահանդեսը, որ հենց […]

Երկու ամիս է նա փորձում է «սվաղել» այդ պրոբլեմը. «Ելք»-ի ու Փաշինյանի խնդիրը

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ գործող «Ելք» դաշինքը տեղ չի ունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժում, ինչպիսին էլ այն լինի առաջիկայում: «Գիտեք, «Ելք»-ում ում խնդիրներ կան: Արդյո՞ ք Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս «Ելք»-ի հետ գնալ ընտրությունների, ոչ թե այն պատճառով, որ ինքը ինքաբավ է, այլ գնալ մի ուժի հետ, որի իդեա ֆիքսը արեւմտյան վեկտորն […]

Հակապետականությունը լուրջ մեղադրանք է, պետք է դրա սահմանումը տալ

«Հայաստանում ստեղծված քաղաքական նոր իրողությունների պայմաններում ընդդիմություն դառնալու համար կամ պետք է շատ մեծ կամքի ուժ ունենալ կամ լուրջ հաշվարկված քայլեր»,-կարծում է քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքով, ներկայումս բացի ՀՀԿ-ից, որեւէ այլ ուժ կառավարությանը որեւէ կերպ չի հակադրվում: «Նիկոլ փաշինյանը ունի այնպիսի տեղեկատվական աջակցություն,  որ եթե իր բոլոր հետեւորդներին գրի, որ այս կայքին վատ բան […]

Ադրբեջանը կուտակում է ուժերը ոչ միայն ֆիզիկապես՝ սահմանին, այլեւ համացանցում. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը կարծիքով առաջիկայում Հայաստանում սպասվող ներքաղաքական զարգացումներին զուգահեռ, չեն բացառվում նաեւ զարագցումներն Արցախում: Քաղաքական ուժերը նրա խոսքով, այս փուլում չպետք է կենտրոնանան միայն ներքին խնդիրների վրա: «Տարածաշրջանի բոլոր երկրներում արդեն իշխանություններն ընտրվել են: Վերջինը Թուրքիան էր, բայց որքան հասկացանք Էրդողանն առաջին փուլով է ընտրվում եւ ստացվում է, որ բոլորը իրենց տեղերում են են […]

Որտե՞ղ եւ ինչպե՞ս, ումո՞վ կդիրքավորվի «Հանրապետական»-ը

Քաղտեխնոլոգ  Տիգրան Քոչարյանը կարծում է, որ  Հանրապետական կուսակցութնունն սպասվող արտահերթ ընտրություներին կներկայանա այլ տեսքով, քան եղել է նախկինում: Խոսքը, ըստ Տիգրան Քոչարյանի, օդիոզ դեմքերի բացակայության մասին է. «Միգուցե կփորձի վերջնականապես ազատվել օդիոզ դեմքերից, երիտասարդականացնել ռեսուրսը»: Տիգրան Քոչարյանի խոսքով, այսօր Հայաստանի քաղաքական դաշտում դատարկ է ավանդական արժեքներով առաջնորդվող ուժի տեղը եւ չի բացառվում, որ Հանրապետականը հենց […]

Եթե պաթոսախեղդ լոպազությունը դնենք մի կողմ, շատ վտանգավոր իրավիճակ է

Ինչ-որ բան սխալ է մեզ մոտ, մենք համարժեք չենք տրամադրված, համարժեք չենք պատրաստվում, գոնե հոգեբանորեն։ Մեր հարեւանությամբ 5-6 միլիոնանոց հասարակության հիմնական մեդիա թեման, ամեն շաբաթ, ամեն օր, հայերի ու Հայաստանի ոչնչացումն է, իսկ մեզ մոտ էդպես չէ։ Մեր դեպքում ժամանակ առ ժամանակ խոսքը գնում է համապատասխան պատասխանի մասին, բայց ոչ իրենց պես, ամեն օր խոսում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված