20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը խոսեց ընտրակարգի ու արտահերթ ընտրությունների ժամկետների մասին

«Խումբը կառավարություն չէ, ԱԺ չէ, սկսել է աշխատանք, որը ավելի լայն քննարկման պետք է դրվեր, խումբն էլ հայտարարել է, որ դա նախագծի նախագիծ է»,-անդրադառնալով ԸՕ փոփոխությունների կառավարական հանձնաժողովի գործունեությանն ու մասնավորապես այն հարցին, որ այդ հանձնաժողովն առաջ է տանում փակ համամասնական ընտրակարգը, որը մարզերի ներգրավվածության հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել, հայտարարել է վարչապետ Փաշինյանը: […]

Ոչ մի ուրիշ երկրում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իրենցով չեն փոխարինում տնտեսությունը

«Այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանում, տեղավորվում է նախընտրական տրամաբանության շրջանակներում։ Այս կարծիքին է հրապարակախոս Տիգրան Խզմալյանը։ «Այն, ինչ կատարվում է, նախ եւ առաջ պետք է բնորոշել որպես նախընտրական կամպանիա, նախընտրական քաղաքական արշավ։ Ոչ մի երկրում պատմության մեջ ոստիկանությունը չէր կարող իրենով փոխարինել տնտեսությունը,

Պուտինի սեւ քարտը Փաշինյանին

Հրապարակախոս Տիգրան Խզմալյանը համաձայն չէ վարչապետ Փաշինյանի հայտարարության հետ, թե Փանիկ գյուղում ռուսական ռազմաբազայի իրականացրած զորավարժությունները, որոնց մասին համայնքը չէր տեղեկացվել, սադրանք են՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների դեմ: Հրապարակախոսի կարծիքով, սադրանքը միայն մեկ էպիզոդ է, մինչդեռ տեղի ունեցած զարգացումներն ավելին վտանգավոր են: Տիգրան Խզմալյանը հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված վիճակը վերլուծում է՝ ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում: […]

Եվրոպան երբեք հեղափոխություն չի գնել եւ չի գնի

 «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել էր գնացել բոլորովին այլ ակնկալիքով։ Նա մտածում էր, որ Եվրոպան կավելացնի  Հայաստանին տրամադրվող հատկացումը, բայց դա տեղի չունեցավ եւ չէր կարող տեղի ունենալ, որովհետև թավշյա հեղափոխության փաստը երբեք չի համարվել հատկացումն ավելացնելու հիմք։ Կոպիտ ասած, Եվրոպան երբեք հեղափոխություն չի գնել եւ չի գնի,որքան էլ այն գեղեցիկ լինի եւ որքան էլ նոր […]

Եթե աղանդավորական կազմակերպության գրասենյակ ներխուժեին կամ սեռական փոքրամասնությանը թթու խոսք ասեին…Շարմազանովը վտանգ է տեսնում

Այն, ինչ կատարվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ եւ Վեհափառի դեմ, անընդունելի եւ անթույլատրելի է։  Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների գործողություններիին։ «Սա ոչ միայն հոգեւոր, այլ նաև ազգային անվտանգության խնդիր է։ Եկեղեցին այն եզակի կառույցն է, որը դարերի ընթացքում ունեցել է մեծ […]

Որտեղ է Փաշինյանի հռչակած օրենքի հավասարությունը

Վերլուծաբան Հայկ Նահապետյանը կարծում է, որ ՀՀ ոստիկանությունը համարժեք չի արձագանքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նո՛ր Հայաստան, Նո՛ր հայրապետ» նախաձեռնության անդամների գործողություններիին։  «Ոստիկանությունն իրեն համարժեք չի պահում, թե ինչու, ցանկացած հայ եկեղեցու զավակ ինքը կարող է հետեւություններ անել»  – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Նահապետյանը։ Նրա խոսքով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն […]

Թաքնված նպատակը՝ ոչնչացնել Հայ եկեղեցու ձեռնադրման խորհուրդը

Վեհափառ Հայրապետի դեմ անցկացվող հավաքների ու ցույցերը ոչ թե հոգեւոր կամ արժեհամակարգային նպատակ են հետապնդում, այլ մի խումբ մարդկանց հավակնությունների արտահայտությունն են, որոնց տակ Հայ առաքելական եկեղեցուն սպառնացող լուրջ վտանգ է թաքնված:  Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վերլուծաբան Հայկ Նահապետյանը՝  «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության գործունեությանը: «Ես չգիտեմ իրենց քրիստոնեական ընկալումները որ դաշտում են, բայց այն, […]

ԵՄ-ն սպասում է Փաշինյանի նախարարներին

«Մենք կաշխատենք աջակցության հռչակագիրը վերածել կոնկրետ գործողությունների։ Ես՝ որպես դեսպան, պարտավոր եմ հասկանալ, թե ինչպես կարող ենք գործողությունների վերածել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։  Նա ասաց, ԵՄ-ն ողջունում է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և պատրաստ է աջակցել բարեփոխումների ընթացքին։  Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը, որ աջակցությունը պետք է լինի […]

Փաշինյանն իրավական դաշտում որդեգրել է մի գիծ, որը իր ազդեցությունն ունենալու է քաղաքական դաշտում

 «Այն , ինչ տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում, ամբողջությամբ տեղի է ունենում թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ: Մեթոդի ու ձեւերի գնահատականը դժվար է տալ, որովհետեւ ամեն իշխանություն ինքն է որոշում իր գործունեության ձեւն ու մեթոդը՝ կախված իրավիճակից եւ այն խնդիրներից, որ ուզում է լուծել: Իմ ցանկությունն է, որ այս թոհուբոհի մեջ մենք չմոռանանք շատ կարեւորագույն […]

ՆԱՏՕ-ի հռչակագրում տեղ գտած ձեւակերպումը Վրաստանի եւ Մոլդովայի հետ կապված դիրքորոշում է. Սուրեն Սարգսյան

«Վերջին մի քանի գագաթնաժողովներին ՆԱՏՕ-ն մշտապես նույն ձեւակերպումն է տվել: Ճիշտ է, շարունակության մեջ հղում կա ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ Հելսինկյան եզրափակիչ ակտին, բայց այս նախադասությամբ ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ սատարում է  Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը: Այսինքն, եթե անդրադարձ է կատարվում ՄԱԿ-ի կանոնադրությանը կամ Հելսինկյան եզրափակիչ ակտին, ապա տրամաբանական կլիներ, որ անդրադարձ կատարվեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի