18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը թռիչքաձև ոտքի հանելու մասին խոստումներ տվողները պաշտոններ են բաժանում. Փաստ

Ընտրություններն ավարտվեցին, ընտրության արդյունքները արդեն հայտնի դարձան, ու տարին քաղաքական իմաստով կարելի է համարել փակված: Իշխանությունները մինչև Ամանոր զբաղված կլինեն Ազգային ժողովում և կառավարությունում ուժերի վերաբաշխմամբ: Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերն էլ զբաղված են միմյանց թիրախավորելով: Արտախորհրդարանական ընդդիմությունն էլ ընտրական պրոցեսի ավարտից հետո սկսեց վայելել հանգիստը՝ խորովածի սեղանի շուրջ, քաղաքից դուրս: Մեծ հաշվով տրամաբանական էր, որ քաղաքական պրոցեսների […]

Թանկ է նստում. Հրապարակ

Հեղափոխությունը, անշուշտ, թարմ օդ բերեց, փոփոխությունների հույս ծնեց, և մարդիկ անկեղծորեն ուրախացան, որ ազատվեցին հավերժանալ պատրաստվող իշխանությունից։ Տեսան իրենց պայքարի արդյունքը, վայելեցին իշխանափոխության բերկրանքն ու զգացին միասնականության ուժը։ Գյումրիից քայլքով Երևան հասած Նիկոլ Փաշինյանն ու փողոցում նրա հետ պայքարած թիմն էլ, հաղթանակի դափնիներից արբած, մտան «պալատներ» ու մի օրում ընդդիմությունից դարձան իշխանություն։ Հիանալի, փայլուն ընթացք, […]

Նոր կառավարության համար ծանր է լինելու, մանեւրելու տեղ այլեւս չունի. Հայոց աշխարհ

Երկրում կուտակված սոցիալական խնդիրների լուծումը անհնարին է պատկերացնել առանց տնտեսության զարգացման եւ տնտեսական աճի ապահովման։ Դրա համար, ցավոք, այս պահին Հայաստանում չկան բավարար հիմքեր։    Այդ է վկայում նաեւ հաջորդ եւ հետագա տարիների համար ակնկալվող չափավոր տնտեսական աճը, որի պայմաններում անիմաստ է սոցիալական վիճակի բարելավման հետ կապված լուրջ սպասելիքներ ունենալ։    Որքան էլ խոսվում է տնտեսության մեջ […]

Նիկոլի իշխանափոխության պլանը Տեր-Պետրոսյանը բացահայտել է 3 տարի առաջ. «Իրատես»

Ասում են, թե այս օրերին քաղաքական կուլիսներում լուրջ քննարկման թեմա է 2015-ին ՀԱԿ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղտնազերծած՝ «ստրատեգիական կոդային պլանը»։ «Մեկ պլյուս մեկ քայլերթը՝ շուրթերին, Պուտինի հրաժարականը` կրծքի տակ ինքնահռչակվում են, որպես նոր բեւեռ, ստորագրում «Քաղաքացիական պայմանագիրը», կյանքի կոչում «Հարյուրամյակն առանց ռեժիմի» պլանը, հասնում են Բաղրամյան-26՝ իշխանափոխության. հասկացողները հասկացան, չհասկացողներն իրենց աչքով կտեսնեն»,- ասել էր […]

Այլընտրանք չկա

Հայոց ազգային գաղափարախոսությունը մեր ժողովրդի ինքնապահպանման բնազդն է՝ հիմնավորված աշխարհաքաղաքական, պատմական և այլ գործոններով: Ազգային գաղափարախոսության համակարգը հիմնված է ազգի, հայրենիքի, պետականության, մշակույթի և կրոնի գաղափարների վրա: Ժողովրդագրական (դեմոգրաֆիկ) մտահոգիչ վիճակից և այլ օբյեկտիվ պատճառներից ելնելով հայրենիքի, մշակույթի, կրոնի և մյուս գաղափարներներով առաջնորդվելու (այդ թվում՝ հոգևոր և ավանդական արժեքները պահպանելու, ինչպես նաև ազգի բազմացմանը խոչընդոտող երևույթները […]

Արցախի խնդրի շուրջ օղակը սեղմվում է

Հրամանագրերը չուշացան: Արցախի նախագահ Բակո Սահակյանն օրվա առաջին կեսին ստորագրեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Լեւոն Մնացականյանի ազատման հրամանագիրը: Նրա փոխարեն պաշտոնին նշանակվեց գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը , որին  պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնում փոխարինեց գնդապետ Ջալալ Հարությունյանը, իսկ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը նշանակվեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։  Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այս […]

Սերժ, տուր այդ 5 շրջանները. Լուկաշենկոն բացահայտում է՝ Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել հողերը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների ԶԼՄ-ներին պատմել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի եւ Բելառուսի մասնակցության վերաբերյալ ավելի վաղ բարձրաձայնված առաջարկների մասին, հղում անելով «Բելտա»-ին, տեղեկացնում է Նրա խոսքով՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկվել է Երեւանում ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ, երբ դեռ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն էր: Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին […]

Փաշինյանն ինքն իր դեմ թակարդ է լարում. Հայոց աշխարհ

Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ անհանգստացած է մեր իրավական, դատական համակարգի վիճակով, ինչպես նաեւ նրանով, որ իշխանափոխությունից հետո այդ ոլորտում որեւէ դրական տեղաշարժ չի արձանագրվել։   «Անհանգստացնում է, որ դատական համակարգում որեւէ դրական զարգացման միտում չի նկատվում անգամ իշխանափոխությունից հետո, ինչպես նաեւ այն երեւույթները, որոնք ակնհայտորեն կասկածելի հանգամանքներում են […]

Ամբոխը երես է թեքում ակնհայտ իրողություններից եւ նախընտրում խոնարհվել մոլորության առջեւ. Հայոց աշխարհ

Նոր Հայաստանում օլիգարխները, ինչպես հայտնի է, ասես կախարդական փայտիկի թափահարումով հանկարծ համերաշխորեն անհետացան։ Նրանց փոխարեն հայտնվեցին խոշոր սեփականատերեր, որոնք ամուր կանգնած են ոտքերի վրա՝ իշխանության կողքին։ Եվ, դատելով դեմքերի արտահայտությունից, կողմերը միմյանցից անչափ գոհ են։ Հատկապես իշխանությունը։ Քանզի եթե ոսկե ձկնիկին գցես թավայի մեջ, ապա ցանկությունների քանակը կարող է երեքից հասնել հիսունի։    Նոր Հայաստանի հպարտ […]

Երաշխիքնե՞ր են տվել զիջումների գնալու մասին. Հայոց աշխարհ

Խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի օր է անցել, պաշտոնական արդյունքները դեռ չեն հրապարակվել, բայց արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ Հայաստանում ավարտված ներքաղաքական գործընթացներին անմիջապես փոխարինելու են գալիս արտաքին-քաղաքական օրակարգերը։    Դեռ նախքան դեկտեմբերի 9-ի քվեարկությունը ինչպես Ղարաբաղի հարցով, այնպես էլ հայ-թուրքական օրակարգի շուրջ տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները վկայում են, որ սա դեպքերի ու իրադարձությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի