19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Եթե իշխանությունը գնա «անցումային արդարադատության» ճանապարհով, կարող է մեղադրվել սահմանադրական կարգը տապալելու մեջ. Փաստաբանների պալատի նախագահ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ անցումային արդարադատության վերաբերյալ, նշել է. «Եթե գործադիր իշխանությունը փորձի մեր երկիրը տանել «անցումային արդարադատության» ճանապարհով, ապա պետք է առնվազն հաշվի առնի հետեւյալը՝ – ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է: Հետեւաբար Հայաստանում ճանաչվում է իրավունքի գերակայությունը պետական իշխանության […]

Արցախի նախագահը տեղյակ չէ, Հայաստանի պաշտպանության նախարարն էլ բացառում է: Ով է վարչապետին դրդում. Ազգ

Չգիտեմ ով, բայց վարչապետին զեկուցել են, թե Հայաստանում եւ Արցախում նախկին ռեժիմի մրուրային զանգվածներ կան, որոնք իրենց մթագնած ուղեղներում փայլեցրել են ազգադավ մի ծրագիր: Այն էՙ դավադիր պատերազմ հրահրել Ադրբեջանի հետ, որոշ հողեր հանձնել թշնամուն եւ հողատվության մեղքը բարդել Հայաստանի մաքրամաքուր իշխանության վրա, որը, ինչպես Լենին պապիկը, չի ուտում, չի քնում եւ գիշերուզօր հայ ժողովրդի […]

Փաշինյանի ողբերգությունը

Այո, խաղը փոխվեց, սակայն դեռ վերջնական հստակեցում չկա: Միմյանց նկատմամբ անողոք կողմերը դեռ մարտավարություն են մշակում։ Խաղն առայժմ ընթանում է գորգի տակ: Կողմերը շատ են, փորձենք հասկանալ շահերը: Իշխանություն. վերջինս, որը սխալների կասկադի դեֆիցիտ չունի, թույլ տվեց անցնող մեկ տարվա իր գերագույն սխալը` ցայտնոտի ու պատային վիճակի պատճառով: Իշխանությունը տեղեկացված էր, որ դատարանը ոչ միայն […]

«Ծռերին» ու Ժիրոյին օտարի պատվիրած դավաճանական իշխանափոխության ծրագիրը հանձն է առնում իրագործել անձամբ Փաշինյանը

Որոմ ցանելիս ցորեն չեն հնձում։ Մեկ տարի առաջ էլ Փաշինյանին իրոք ճանաչողների համար պարզ էր, որ իշխանության ղեկին նրա լինելու օրոք մեր երկրում կարող է փթթել միայն մոլախոտը։ Հիմա կարդում եմ մեկ տարի առաջ կռապաշտ դարձած, իր նորածին թոռանը գրկած կամ մանկասայլակով փողոց փակած, «բաոբաբի ծիլը» առատ ջրած ֆեյբուքյան ընկերոջս հեռու-հեռու ամերիկաներից հղած բողոքը` ընկեր […]

Նոր մեղավորներ՝ չստացվող ներդրումներն արդարացնելու համար․ 168 Ժամ

Մինչ քաղաքական իշխանությանը չի հաջողվում առաջընթաց ապահովել երկրում. կուտակվող տնտեսական ու սոցիալական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով Նիկոլ Փաշինյանը հիմա էլ թիրախավորել է դատական համակարգը։ Եթե հիշում եք, մի ժամանակ էլ վարչապետը զարգացումների չարիքը համարում էր հանրապետականացված Ազգային ժողովին, որն իբր թե խանգարում էր տնտեսության առաջընթացին ու ներդրումների իրականացմանը։ Ու չնայած չկար կառավարության կողմից ներկայացված որևէ […]

Դատավորները ի՞նչ են անելու: Տաքսի՞ են քշելու. Իրատես

Քանի դեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ճշտել՝ հիմա երկրո՞րդ, թե երրորդ հեղափոխության մեջ ենք, այսինքն՝ երբ երկրորդ հեղափոխություն էր հայտարարվում տնտեսականը, հետո երկրորդ անվանվեց դատականը, հեղափոխությունը մինչև 3 հաշվել հարկ չի՞ համարում, թե երկրորդը հիմա տնտեսականը չէ, փորձենք հասկանալ անցումային արդարադատության համադարման հայտարարված վեթինգը ի՞նչ է…Վեթինգի ժամանակ պարզվում է կոնկրետ անձի համապատասխանությունը պաշտոնին, շեշտը […]

Թմբիրից արթանացած հայ ժողովուրդը նրան կուղարկի գրողի ծոցը. Անդրանիկ Միհրանյան

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը որոշ առումով հուսահատության մեջ է, քանի որ նրա վարկանիշը ընկնում է: nsn.fm-ի հետ զրույցում, անդրադառնալով դատարանների դռնտրը փակելու` Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած վերջին ակցիային, նման կարծիք է հայտնել ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը: «Նրա կողմից տրված ոչ մի խոստում չի կատարվել. նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, ներդրումներ չկան, ժողովուրդը […]

Դավիթ Տոնոյանը «լվանում է ձեռքերը» Նիկոլ Փաշինյանի արկածախնդրությունից. Փաստ

Թերթն իր նախորդ հրապարակումնե­րից մեկում նշել էր, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը գրեթե ամբողջ օրն անցկաց­րել էր պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հետ՝ ունենալով փակ ֆորմա­տի մի քանի քննարկումներ: Արդեն նա­խօրեին Դավիթ Տոնոյանն իր հարցազ­րույցում բացառեց այն հանգամանքը, թե որոշ ուժերի կամ գործիչների կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր են դավաճանական գործողություններ, ինչի մասին կառավարությունում հրավիրված խորհրդակցության […]

«Կիսահղի» լուծումներով քաղաքականություն՝ առանց բովանդակության. Փաստ

ՀՀ երրորդ հանրապետությունում կա ամեն ինչ՝ կայունությունից բացի. օրինակ՝ ԽՍՀՄ-ը, իր բոլոր գաղափարախոսական արգելքներով, մարդկանց տալիս էր նվազագույն նյութական բարեկեցության երաշխիք՝ մասնավորաբար հաստատուն աշխատավարձի, հանգստի հնարավորության ու կենսաթոշակի տեսքով, ու դա է անցյալի հանդեպ որոշ դեպքերում նոստալգիայի հիմնական ատաղձը՝ կայունությունը: Անցած տասնամյակներում բազմիցս հայտարարվեց, բայց այդպես էլ քաղաքականության շարժիչ ուժ չդարձան մարդը, մարդու կյանքի որակն ու […]

Ինչո՞ւ Փաշինյանը «vetting»-ը չի սկսում ԱԱԾ պետից, ՀՔԾ պետից եւ «նախկին ռեժիմի սպասարկուներից»

Այն քաղաքական ու հասարակական գործիչները, ովքեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերը փակեցին կամ ողջունեցին այն, չդիմացան այն փորձությանը, որով պարզվեց, որ նրանք կայուն համոզմունքներ չունեն ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ, և իրենց առաջնորդի մատի շարժումով կարող են վերածվել ժողովրդավարության գերեզմանափորների։ Այո, ո՞վ չգիտի ժամանակակից ժողովրդավարության գլխավոր սկզբունքներից մեկն է իշխանության երեք թևերի՝ գործադիր, օրենսդիր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի