25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Մի փոքր խումբ, ինչ-որ փակ սենյակում որոշումներ է կայացնում, որոնք հետո պարտադրվում են դատաիրավական համակարգին

Իրավական պրոցեսները մեր երկրում ընթանում են իրավական նիհիլիզմի ճանապարհով։ Տպավորություն է , որ մի փոքր խումբ, ինչ-որ փակ սենյակում որոշումներ է կայացնում, որոնք հետո պարտադրվում են դատաիրավական համակարգին։ Այն, որ մարտի 1-ի գործի քննությունը ընթանում է բազմաթիվ խախտումներով թաքցնել այլևս անհնար է: Մեղավորները նշանակված են, և թե ինչ խախտումներով է իրականացվում դատավարությունը՝ գրվում է ամեն […]

Պարոն Փաշինյան, վերջապես, գոնե մեկ անգամ, համարձակություն գտեք Ձեր մեջ և մեր քաղաքացիներին խոստովանեք, որ ստել եք, հորինել եք

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է․ «Փաստորեն, ես ճիշտ էի, իսկ Նիկոլը սխալ. ոչ մի գաղտնի փաստաթուղթ գոյություն չունի։ Կառավարությունը հրաժարվում է տրամադրել և հրապարակել Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգի կաթվածահար վիճակի և ձախողված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտնազերծված փաստաթուղթը՝ հիմնավորելով այն գաղտնիությամբ։ Ախր հիմա ոնց չասես, իյա իրո՞ք։ Երկաթյա, բայց իրականում թավշյա տրամաբանությամբ, […]

«Քաղաքական նոր փազլ», կամ՝ վերջի սկիզբը․ 168.am

Այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում մեկուկես տարի առաջ, սովորական հայաստանցու համար մինչ օրս մնում է անհասկանալի, հաճախ՝ նաև դավադրություններով ու խորհրդավորությամբ քողարկված։ Տևական ժամանակ նախկին իշխանությանը և նրա ներկայացուցիչները մեղադրվում էին ոչ միայն իրենց կողմից կատարված իրական, այլև` գերազանցապես «առասպելական» մեղքերի ու բացթողումների մեջ: Փաշինյանին և իր գվարդիային հաջողվեց այդ «առասպելական» մեղքերի ու բացթողումների մեղսագրմամբ […]

Կոռուպցիա, սովորական կոռուպցիա: Այլևս իմաստ չունի քննարկել այս կառավարության գործողությունները

Նշանակմանս օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին, իսկ երբ չստացվեց, սկսեցին լոբբինգ անել, որ ես ուժը կորցրած ճանաչեմ տեսչության ընդունած ստուգման ակտը, կատարողները Ավինյան-Աղաջանյան զույգը՝ իրենց տեղակալ-օգնականներով: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է՝ Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը՝ նշելով, որ գործ ունենք հրեշավոր ստի հետ, եւ […]

Իշխանությունը միայն սելֆիները և ֆորումներ կոչվող շոուները չեն. Հրապարակ

Այո, իշխանություն ունենալը գայթակղիչ բան է, բայց դա միայն վայելք չէ, դա նաեւ պատասխանատվություն է, որոշումներ կայացնելու, խնդիրներ լուծելու կամք եւ արիություն։ Իշխանություն ունենալը միայն սելֆիները չեն, ոչ էլ տնտեսական ֆորումներ կոչվող շոուները, որի ժամանակ տվյալ մարզի տնտեսվարողները «դախլաներ» են դնում ու ցուցադրում իրենց ստեղծածը՝ հրավիրելով, որ վարչապետն ու իր թիմը համտեսեն ու հիանան իրենց […]

«Երբեմն երկչոտ որսորդին հաջողվում է առյուծ թակարդել , սակայն դրանով երկչոտը առյուծասիրտ չի դառնում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն հաղթանակների եւ պարտությունների, վերելքների եւ վայրէջքների, հավատարիմ նվիրման եւ դավաճանության ժամանակագրություն է: Աշխարհում իրենց արժանի տեղն են գրավում այն հասարակությունները, որոնք դասեր են քաղում պատմությունից, հնարավորինս խուսափում են անցյալի ճակատագրական սխաները կրկնելուց, գնահատում են սեփական պատմությունը՝ ինքնաքննությամբ եւ առաջ նայելով, եւ ամենակարեւորը, սերունդներին […]

Հայաստանում իշխում է ամբոխը: Մենք շեղվել ենք հայի զարգացման բանաձևից

Մարդիկ, ովքեր այսօր կարող էին օգուտ բերել մեր երկրին կամ ազատությունից զրկված են կամ նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցված կամ պարզապես անուշադրության են մատնված: Այս մասին գրում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ  Գեղամ Նազարյանը։ «Հայը չի ապավինում ամբոխի զորությանը: Նրա ուժն անհատի իր կերտվածքն է: Ամբոխի ուժը նվաստ է, ամոթաբեր: Անբառ անասունի ուժ է: […]

Թավշյա իշխանությունները պատմության գրքերն են խմբագրում: Մեր երեխաներին կսովորեցնեն, թե այս կամ այն թագավորը միասեռական են եղել

Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. Կայքերից մեկում երեկ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հարցազրույցը կարդացի։ Խոսքը հանրակրթական դպրոցների պատմության դասագրքերի խնդրին էր վերաբերվում։ Դե երևի արդեն տեղյակ եք, որ ՀՀ թավշյա իշխանություններն արդեն այդտեղ են հասել՝ պատմություն են խմբագրում։ Ուզում են մեր երեխաներին պատմության իրենց վերսիան որպես ճշմարտություն մատուցեն՝ կեղծված ընտրություններ, Մարտի մեկ և այլն, […]

Ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են վարչապետն ու վիճակագիրները տարբեր թվեր հրապարակում. 168.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով. «2019 թվականի նույն ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով կամ 9.6 տոկոսով: Աճը վարձու […]

Իշխանությունն՝ ինքն իր դե՞մ. 168 Ժամ

Դեռևս 2019 թվականի հունիսի 6-ի Կառավարության նիստում վարչապետն Արդարադատության նախարարությանը հանձնարարել էր քննարկել բռնության կոչերը քրեականացնելու նպատակահարմարության հարցը։ Եվ ահա ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այս հանձնարարականի հիման վրա Արդարադատության նախարարության կողմից կատարվել է գործող օրենսդրական կարգավորումների, ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային չափանիշերի և փորձի ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում մշակվել և հանրային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված