23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Վարչապետի խորհրդականի կնոջ ընկերությունը մեկ օրում մատակարարման չորս պայմանագիր է կնքել ՊՆ-ի հետ. Politik.am

Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել Արշակ Կարապետյանը՝  ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետը։ Այս պաշտոնյայի անվան շուրջ բազմաթիվ մութ պատմություններ են հյուսվել, և դրանցից ամենացավոտը Ապրիլյան պատերազմի օրերին իր ղեկավարած գերատեսչության թերացումներն էին։ Այդ թերությունները իշխանափոխությունից առաջ բարձրաձայնել էին նաև Փաշինյանն ու իր թիմակիցները՝ Գյումրիից […]

Սա ավելին է, քան հակահեղափոխությունը և սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ մեր «սրտի վարչապետի» ու նրա հեղափոխական իշխանության մասին. Հայելի

«Ամուլսարի ոսկու հանքը չի վնասում Սևանի և Ջերմուկի ջրերին, ընդհանրապես` ջրային ավազանին։ Մեր եզրակացությունը էսպիսին է՝ հանքը պետք է աշխատի` բնապահպանական ամենաբարձր ստանդարտներով»,- FB ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով Ամուլսարի հարցով հանրային դժգոհություններին: Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ ինքը Ամուլսարի հաշվով որևէ դաշտում չէ, բայցՀայաստանի հավասարակշռված շահերի պաշտպանության կողմնակից է, […]

Կառավարության այս մոտեցումը կբերի մսի կտրուկ թանկացման. Ժամանակ

Օրերս կառավարության ենթա­կայությամբ գործող Սննդամթերքի անվտանգության տեսչությունը հաղորդագրություն է տարածել, հիշեց­նելով հանրապետության բնակչու­թյանը, որ 2019 թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020 թ. հունվարի 15-ից սննդի շղթայի բոլոր օպերատորների հա­մար պարտադիր է լինելու թարմ մսի սպանդանոցային ծագման պահան­ջը: Հետևաբար հունվարի 15-ից սպառման մյուս բոլոր օղակների հա­մար մորթն իրականացվելու է բացա­ռապես սպանդանոցներում: Նման մոտեցումը ողջունելի […]

Փաշինյանին իշխանության բերածները հիասթափված են: Առաջին լուրջ փորձությունը. Հրապարակ

Եվ այսպես, Ամուլսարի մասով ունենք որոշակիացված լուծում՝ հանքը պետք է շահագործվի։ Սա, կարելի է ասել, մեկ տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ իշխանությունը գնում է ոչ պոպուլյար որոշում կայացնելու ճանապարհով՝ հակադրվելով բնապահպանների, ակտիվիստների եւ պարզապես ընդդիմադիր հատվածի կարծիքին, որոնց աջակցությամբ են նաեւ իրենք եկել իշխանության։ Սա, կարելի է ասել, առաջին խզումն է փողոց փակողների եւ […]

Խնդիրն այդ ամենավատ սցենարը կանգնեցնելն է

Վտանգավոր փուլ ենք մտնում։ Քաղաքական դաշտի ԱՆՎԵՐԱՊԱՀ փլուզումը լուրջ խնդիրների առաջ է մեզ դրել։ Փաստորեն, միակ լեգիտիմ մարմինը Նիկոլ Փաշինյանի մարմինն է, որի վրա կառուցվել են խորհրդարանն ու կառավարությունը։ Նիկոլի փլուզումը լուրջ խնդիրների առջև է կանգնեցնում երկիրը, որը կարող է քաոս և տարերային իրավիճակներ ստեղծել։ Դա ամենավատ սցենարն է։ Սա նկատի ունենալով էի ժամանակին բազմիցս […]

Փաշինյանը համոզված է որ ամեն ինչ տա մասնավորին, ինքը սելֆիներ անի ու խորոված ուտի, երկիրը ինքնըստինքյան առաջ կգնա

Կառավարության կողմից պրոգրեսիվ եկամտահարկը վերացնելու արդյունքում բյուջեն տարեկան կորցնում է մոտ 70 միլիոն դոլար։ Այդ բացը ուզում են լրացնել Ամուլ սարը շահագործելով, որի հարկերը տարեկան բյուջե կբերեն մոտ 50 միլիոն դոլար։ 1֊ին դեպքում էկոլոգիապես մաքուր եկամուտ, երկրորդ դեպքում՝ աղետի սպառնալիքի գնով հարկեր։ Ի՞նչն է այս երկու որոշման մեջ ընդհանուրը. Նիկոլ Փաշինյանը բիզնեսմենների հետ հանդիպմանը հայտարարեց՝ […]

Ձախողված է ոչ թե պետությունը, այլ իշխանությունը

Անցումային արդարադատություն, վեթթինգ, «Կուսակցությունների մասին» օրենք, Ընտրական օրենսգիրք, Արցախը բանակցային կողմ դարձնելը, Ստամբույլյան կոնվենցիայի վավերացում… Հայտարարված և տապալված օրակարգերի շարքը կարելի է շարունակել։ Ընտրություններին 70% ձայն ստացած իշխանությունը չի կարողանում իրագործել Ամուլսարի հանքի շահագործման դեռևս 8 ամիս առաջ ընդունած իր քաղաքական որոշումը։ Խորհրդարանական մեծամասնությունը կանգնած է փլուզման եզրին, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է կառավարության հրաժարականի։ Սա […]

Մի փոքր խումբ, ինչ-որ փակ սենյակում որոշումներ է կայացնում, որոնք հետո պարտադրվում են դատաիրավական համակարգին

Իրավական պրոցեսները մեր երկրում ընթանում են իրավական նիհիլիզմի ճանապարհով։ Տպավորություն է , որ մի փոքր խումբ, ինչ-որ փակ սենյակում որոշումներ է կայացնում, որոնք հետո պարտադրվում են դատաիրավական համակարգին։ Այն, որ մարտի 1-ի գործի քննությունը ընթանում է բազմաթիվ խախտումներով թաքցնել այլևս անհնար է: Մեղավորները նշանակված են, և թե ինչ խախտումներով է իրականացվում դատավարությունը՝ գրվում է ամեն […]

Պարոն Փաշինյան, վերջապես, գոնե մեկ անգամ, համարձակություն գտեք Ձեր մեջ և մեր քաղաքացիներին խոստովանեք, որ ստել եք, հորինել եք

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է․ «Փաստորեն, ես ճիշտ էի, իսկ Նիկոլը սխալ. ոչ մի գաղտնի փաստաթուղթ գոյություն չունի։ Կառավարությունը հրաժարվում է տրամադրել և հրապարակել Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգի կաթվածահար վիճակի և ձախողված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտնազերծված փաստաթուղթը՝ հիմնավորելով այն գաղտնիությամբ։ Ախր հիմա ոնց չասես, իյա իրո՞ք։ Երկաթյա, բայց իրականում թավշյա տրամաբանությամբ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված