16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Ապրիլյան պատերազմի օրերին զինամթերքի պակաս չի եղել: Միֆեր մի՛ տարածեք ու խուճապ մի՛ ստեղծեք, անբարոյականություն է». 168 Ժամ

Նոր իշխանությունները 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող-քննող ԱԺ քննիչ հանձնաժողով են ստեղծել, որը, ըստ իրենց, մտադիր է բացահայտել պատերազմի հանգամանքները։ Այս ամենի քաղաքական բուն նպատակները դեռևս հայտնի չեն, թեև Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր. «Հանձնաժողովը ստեղծվել է մի նպատակով՝ պարզելու համար, թե արդյո՞ք մեր զինված ուժերը պատշաճ ձևով պատրաստ են եղել այդ […]

Փոշիացել է

2019 թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի (Arsen Torosyan) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 654 հոդված, որոնցից 331-ը եղել է բացասական, 33-ը՝ դրական, 290-ը՝ չեզոք։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համար նախորդ 10 օրերը […]

Ավտոմաքսատուրքի արտոնության վերացման հետևանքները ծանր են լինելու. 168 Ժամ

Այլևս պարզ է, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանը զրկվելու է երրորդ երկրներից արտոնյալ պայմաններով տրանսպորտային միջոցներ ներմուծելու այն նպաստավոր հնարավորությունից, ինչի շնորհիվ հատկապես վերջին երկու տարիներին մեր երկիրը դարձել էր ավտոմեքենաների առք ու վաճառքի շահեկան հարթակ` Եվրասիական միության տարածքում։ Չնայած դրա կարևորությանը, կառավարությունն այդպես էլ ոչինչ չկարողացավ անել այդ արտոնությունը գոնե ևս մեկ-երկու տարի […]

Ինչո՞ւ է Թրամփը մերժում Փաշինյանին: Ամուլսարն էլ չի փրկի. Իրավունք

Ամուլսարի հետ կապված Փաշինյանի հայտնի հայտարարությունը, որով նա  հորդորեց ջերմուկցիներին դադարեցնել հանքի շրջապատումը, այսինքն՝  ուղղակիորեն արտահայտվեց հանքը շահագործելու օգտին, ինչպես եւ  սպասվում էր բուռն հակազդեցություն առաջացրեց:   Սակայն այս պատմության տակ կան մի շարք ուշագրավ դետալներ եւ  հարցադրումներ: Եվ առաջին հերթին՝ ինչո՞ւ հենց այս պահին Փաշինյանը  խոսեց այս մասին, երբ առանց այդ էլ մի շարք ոչ պակաս աղմկոտ եւ վտանգավոր թեմաների  մեջ է թաթախված: Ղարաբաղ, այդ թվում՝ Ստեփանակերտի հետ  հակասություններն ու բանակցային բարդացող գործընթացը, Քոչարյանի գործը, ՌԴ-ի հետ աչքի առաջ վատթարացող եւ ԱՄՆ-ի հետ այդպես էլ չկարգավորվող  հարաբերությունները,  սեփական թիմում սկսվող խժդժությունները, վատթարացող սոցիալ-տնտեսական  իրավիճակը,  եւ այդպես շարունակ:   Դրանցից ամեն մեկն արդեն իսկ լուրջ գլխացավանք է՝ ունակ ամեն պահի  խորտակիչ հարված հասցնել Փաշինյանի  վարկանիշի մնացորդներին: Եվ ահա հենց այն պահին, երբ թվարկված բոլոր  գործընթացներով էլ միայն սրացումներ են նկատվում, վերցնել եւ մի  սուպերաղմուկ էլ Ամուլսարի հետ կապված սեփական ձեռքով սեփական գլխին  կախելը պետք է, որ շատ կարեւոր պատճառ ունենար: Փորձենք այդ պատճառը հասկանալ, նախ նկատենք, որ երեւի այս անգամ էլ  Փաշինյանը սեփական վատ հաշվարկին  բախվի: Ամուլսարի շահագործման դեմ պայքարողները ոչ միայն մերժեցին  Փաշինյանի այդ հորդորը, այլ միայն ավելի  համոզվեցին, որ կառավարության հետ լեզու գտնելու հույսեր այլեւս չկան:  Արդյունքում՝ Փաշինյանին մնում է  հետեւյալը. կա՛մ հաշտվել այս իրավիճակի հետ, որը միայն հերթական  հարվածը դարձավ իր վարկանիշի մնացորդներին: Կա՛մ անցնել ուժային  մեթոդների՝  Օսիպյանից պահանջել՝ ապաշրջափակել հանքավայրը:Սակայն  սա կդառնա այն քայլը, որը կդնի Փաշինյանի իշխանության վերջակետը: Բայց այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը գնաց նման քայլի, որի ամեն մի հետագա  շարժ միայն իրեն է հարվածում:  Ու  թերեւս, ամենահավանական բացատրությունը կապվում է հնչեցված  հարցադրման հետ՝ ինչո՞ւ այս պահին: Նկատենք, Փաշինյանն Ամուլսարի մասին իր որոշումը հնչեցրեց հենց այն  պահին, երբ մի քանի հարցերում հայտնվեց  լուրջ ձախողումների փաստի առաջ (Քոչարյանի գործով ՍԴ որոշումը,  ՌԴ-ի հետ հարաբերությունների ընթացքը, որի ակնառու չափորոշիչներից մեկը  կարելի է համարել Քոչարյանին հղված Պուտինի հայտնի շնորհավորանքը,  Արցախում վերահսկողություն հաստատել չկարողանալը եւ այլն):  […]

«Ձուկը դեռ ջրում է»… Միասին խաղալու երեսատեղ թողեք, ընկերներ

«Ձուկը դեռ ջրում է»… Իշխանազավթումից հետո Հայաստանի քաղաքական դաշտը նման էր «Դորիան» մրրիկի ենթարկված Բահամյան կղզիներին՝ ավերակներ, քաղաքական «դիակներ» եւ համաճարակի վտանգ։ Ավերիչ աղետից կենդանի մնացած հատուկենտ վերապրածներից էի ես, իմ կուսակցական ընկերներն ու հասարակության եզակի ներկայացուցիչներ։ Այս 16 ամիսների ընթացքում ի հետեւանս իշխանական բազում սխալների, ապիկարության եւ անգործության քաղաքական դիմադրության օջախների թիվն ավելացավ, քաղաքական […]

Նման որոշումն ուղիղ հարված է պետության մեջքին. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն Վարչապետ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության նիստերից մեկի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության կողմից ընդունված փոփոխություններով սահմանվեց 64 մլն դրամի փոխհատուցման վճար՝ փոքր հիդրոկայանների նկատմամբ, որոնք կօգտագործեն ավելի շատ ջուր: Ըստ էության, ներկայացվեց, որ «այդ քայլով կկարգավորվի գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի շահագործումը»[1]:   Հարգելի պարոն Վարչապետ, […]

«Հիմա ուզում եմ ցույց տամ դիլետանտիզմի և/կամ պոպուլիզմի ու մանիպուլյացիայի գագաթնակետը»

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան հանրագրում նշում է.  «Հիմա ուզում եմ ցույց տամ դիլետանտիզմի և/կամ պոպուլիզմի ու մանիպուլյացիայի գագաթնակետը։ Նիկոլն ասում է. «Ոչ թե տասը լիտր, այլ ոչ մի լիտր աղտոտված ջուրը չի խառնվելու մեր ջրերին, ու եթե պարզեցինք, որ մի լիտր ջուր խառնվել է մեր ջրերին, ապա 90 օր ժամանակ ենք […]

Վատ մենեջմենթ, կոռուպցիոն ռիսկեր, ծրագրերի բացակայություն. նման վատ ցուցանիշ 30 տարում չենք ունեցել /տեսանյութ/

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը ներկայացրեց ՀՀ-ում սոցիալ-տնտեսական վիճակը, ինչը, հեռու է անգամ հուսադրող որակումից: Տնտեսական հեղափոխություն խոստացող, ներդրումային բումի հանրային սպասումների ՀՀ նոր իշխանությունների ձեւավորած սպասելիքները իշխանափոխությունից մեկուկես տարի անց առերեսվում են իրականության հետ՝ փաստացի տնտեսական լճացում : https://www.youtube.com/watch?v=Svqd3_iYCl0 Մանրամասները՝ տեսանյութում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի