20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ռուս-թուրքական մերձեցումը ջերմոցային պայմաններ է ապահովում Երեւանի համար. կօգտվի՞ Փաշինյանը

Վերջին շրջանում ռուս-թուրքական մերձեցման ֆոնին նկատվում է Թուրքիայի կողմից ղարաբաղյան հակամարտության մասով որոշակի ճնշումների թուլացման, ինչը բնականաբար հունից հանում է Ադրբեջանին: Չնայած նրան, որ հայ քաղաքական որոշ արևմտամետ շրջանակներ բողոքում են ռուս թուրքական մերձեցումից, սա Հայաստանին տալիս է միանգամից 5 դրական կետ թե Հայաստանի, թե Ղարաբաղի հարցում. 1) Թուրքիայի օտարումը ՆԱՏՕ-ից եւ արևմուտքից, ինչը Արցախում պատերազմի վերսկսման […]

Էն ձայնակտրման մկրա՞տն ինչ եղավ է, ԱԺ-ժ ջան

Ազգային ժողովում ուրախ էր: Ճիշտ է, այս մի քանի օրը լուր ընկավ աչքովս, թե կրկեսի շենքը վերջապես պատրատ է, բան չի մնացել, որ շահագործման հանձնվի: Բայց դա ի՞նչ կարևոր է: Ազգային ժողովում ներկայացումներն ավելի զվարճալի են, հախուռն ու անկանխատեսելի: ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանի տրոլլինգը պարզապես ընտիր էր: Չէ, այն, իհարկե, օրենսդրական նախագծի տեսքով էր ձևակերպված՝ «Ընտանեկան […]

Քայլոները վախենո՞ւմ են «գոմիկի բազարի» տակ մնալ

Այն, որ Արարատ Միրզոյանի նյարդերը, պատկերավոր ասած, տեղի են տալիս, բավականին պարզ երեւաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ նրա ընդհարումից: Մինչդեռ պատգամավորը առաջարկում էր «Ընտանեկան օրենսգրքի» երկու լրացում, որոնցից  մեկով արգելվում է նույնասեռական ամուսնությունը, իսկ մյուսով` նույնասեռականների կողմից երեխա որդեգրելը: Ինչի՞ց վախեցավ Արարատ Միրզոյանը,-հարցնում է »Իրավունքը» եւ մասնավորեցնում. «Գեւորգ Պետրոսյանը, մասնավորապես, մատնանշեց նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու անընդունելիությունը. «Ես եւ  մեր խմբակցությունը դեմ է, որ ավանդական արժեհամակարգը գնդակահարվի: Բայց ի՞նչ է նշանակում երկու համասեռամոլ երեխա  որդեգրեն, էդ երեխան ի՞նչ է մեծանալու: Որ էսպես խոսում եմ, ասում եք` մուննաթով ես խոսում, բա ո՞նց խոսամ, ծափ տա՞մ էս  թեմայով, ո՞վ ինձ կհասկանա: Թող նախագիծը վերցնի, մեկ ուրիշը ներկայացնի, բայց եկեք պաշտպանենք մեր արժեհամակարգը: Լավ,  ամուսնությանը կողմ եղաք, գոնե սրան դեմ եղեք: Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց հիմա ով դեմ է քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երեւույթ տեսնել»: Եվ այդտեղ Արարատ Միրզոյանն ամեն ինչ իր վրա վերցրեց. «Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում, ասում է` դուք կուզանաք ձեր  ընտանիքում… էդ ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»: Եվ նյարդայնացած կարգադրեց գտնել ԱԺ  կանոնակարգի այն հոդվածը, որով կարգավորվում է պատգամավորի ձայնից զրկելու կամ դահլիճից հեռացնելու հարցը: Հոգեբան պետք  չէ լինել հասկանալու համար, որ ԱԺ նախագահը դա, ընկալեց որպես, պատկերավոր ասած`«գոմիկի բազար» բացելու ընթացք:  Ու, խոշոր հաշվով, այդպիսի մտավախություն ե՛ւ նա, ե՛ւ գործնականում բոլոր «քայլոները»  պետք է որ ունենան,  քանզի մի կողմից`  Նիկոլը պարզ եւ հրապարակավ հասկացրել է, որ  տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան պետք է  ընդունվի, մյուս  կողմից էլ`  հրապարակավ զորակցել է ազգապիղծ բոլոր առաջարկություններին, որ հնչեցրել են նախարարներ Արայիկ Հարությունյանն ու  Զարուհի Բաթոյանը: Իսկ այն, որ նեղ շրջանակում նույն Նիկոլն ասել է, որ    կրթությունը պղծելու դեմ  անգամ 10 հազար  ցուցարարներ  իր համար մեկ ցենտի արժեք չունեն, նշանակում է, որ նա  ոտուգլխով տեր է կանգնում  այդ ամեն ինչին եւ պատրաստ է  առճակատել ժողովրդի հետ:  Հիմա ումի՞ց ավելի շատ վախենան քայլոները` Նիկոլի՞ց, որ նրանց գլխին ցանկացած փորձանք  կարող է բերել ամենաանկանխատեսելի  ձեւով, թե՞ ժողովրդից, որի մեջ չեն կարողանալու ապրել տարատեսակ պղծությունները սեփական քվեով վավերացնելուց հետո:  Այդ վախերի դրսեւորումներից մեկը, օրինակ, նա էր, որ Նիկոլի մտերմագույն Հակոբ Սիմիդյանը շատ բարձր տոնով զրուցեց ձեռնպահ  քվեարկած քայլո պատգամավորի հետ: Որոշ քայլոներ պարզապես խուսափեցին քվեարկելուց, մեջները  գտնվեցին ձեռնպահ  քվեարկողներ  եւ անգամ   մեկ հոգի կողմ քվեարկեց, իսկ ընդհանուր առմամբ կարելի է պատկերացնել իշխող  խմբակցության  հոգեվիճակը: Պարզ է, որ հենց մոտենա Նիկոլի անկման պահը, բացառությամբ   մի քանիսի, բոլորը կառաջնորդվեն  «հրիր ընկնողին»  սկզբունքով ու դա կանեն բավականին […]

Փաստացի իշխանությունը ձախողած Նիկոլը մնացել է սեփական «live» հույսին: Հարձակման հրաման է տրվել

Պատգամավորները ամեն ինչ անում են զուտ տեսարաններ ստեղծելու և այդ տեսարանով հանրությանը հերթական քաղաքական մանիպուլյացիան ներկայացնելու համար։ Երեկ ԱԺ-ում հայտարարությունների ժամին իշխող քաղաքական մեծամասնության պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, փորձում էին հանրությանը համոզել, թե ինչքան «պուպուշ» են իրենք, և ինչքան «char u naxandz en aid stor sever@»։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ պատգամավորների տեքստերը գրել […]

«Այնպիսի տպավորություն էր, որ Լավրովը մեծագույն հաղթանակ է տարել». Կոլերով

168.am-ի զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը – Պարոն Կոլերով, ավարտվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցը Երևան, որը վերջին 2 տարվա ընթացքում նման մակարդակով առաջին այցն էր ՀՀ և ուշագրավ էր հատկապես այն հանգամանքով, որ տեղի ունեցավ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի տարաձայնությունների, ինչպես նաև՝ […]

Ինչո՞ւ է նվազել ՀՀ մշտական բնակչության թվաքանակն այն դեպքում, երբ վերջին մեկուկես տարում խոսվում էր հայրենադարձության, արտագաղթի նվազման մասին. Փաստ

Հայաստանի թե՛ նախկին, թե՛ այսօրվա իշխանությունները անտարբեր չեն Հայաստանի բնակչության թվաքանակն ավելացնելու վերաբերյալ կանխատեսումների նկատմամբ։  Սերժ Սարգսյանը հայտարարում էր Հայաստանի բնակչությունը մինչև 2040 թվականը 4 միլիոն դարձնելու մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը նշաձողը ավելի բարձրացրեց՝ հայտարարելով, որ մինչև 2050 թվականը պետք է Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի։  Թե որքանո՞վ կիրականանան իշխանությունների ցանկությունները, ե՞րբ հնարավոր կլինի […]

Երկրում անկայունություն է եւ անկառավարելի իրավիճակ: Ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները համատարած բողոքում. Հրապարակ

Ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները համատարած բողոքում, թե դիսկոմֆորտի զգացում ունեն։ Մի տեսակ անորոշության, համընդհանուր տագնապի մթնոլորտ է տիրում երկրում, որը ոմանք անգամ դժվարանում են բացատրել։ Դա բազում պատճառներ ունի, բայց հասարակությունը, որը գուցե դրանց մեջ չի էլ խորանում, ենթագիտակցաբար զգում է, որ անկայունություն կա երկրում, անկառավարելի վիճակ եւ անկանխատեսելի ապագա։ Ամեն օր տեղի ունեցող տարբեր […]

Ֆեյսբուքում սեռական բնույթի հայհոյանքներ գրող կանայք. Մաս 2

Ինչպես տեղեկացրել էինք նախորդ հոդվածով, AntiFake.am-ը սկսել է հրապարակումների շարք, որի նպատակը ֆեյսբուք սոցիալական ցանցում առողջ քննարկումների մթնոլորտը վերականգնելը և անհանդուրժողականությունն ու մարդկանց պատվի, արժանապատվության և գործարար համբավի շարունակական ոտնձգությունների կանխումն է: Այդ նպատակով նախորդ հոդվածում անդրադարձել ենք ֆեյսբուք սոցիալական ցանցում հայհոյախառն մեկնաբանություններ գրող 10 կանանց: Այս հոդվածում ներկայացված են ևս 10 կանայք՝ Janna Hakobyan, Shushanik Xondkaryan,  Hasmik Amalia, Varduhi Martirosyan, Գայ Յիանե, Rima […]

Ռեկորդ. Հայաստանի արտաքին պարտքը երբեք այնքան մեծ չի եղել, ինչպես հիմա

Հայաստանի արտաքին պարտքի բոլոր կարկառուն «փորձագետներին»՝ լինեն նրանք ուսանողներ, թե թոշակառուներ, տաքսու վարորդներ, թե վարսավիրներ, տնային տնտեսուհիներ, թե նարդի խաղացող տնային տնտեսվարներ, որոնք «հեղինակավոր» դատողություններ էին անում Հայաստանի արտաքին պարտքի մեծ լինելու մասին մեկուկես տարի առաջ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի արտաքին պարտքը երբեք այնքան մեծ չի եղել, ինչպես հիմա։ Շեշտենք, խոսքը ոչ թե նախորդ «թալանչի» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի