25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Սասուն Միքայելյանը մատնեց Նիկոլ Փաշինյանին.Հայելի

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը գնալով սպառնալիք է դառնում իշխանության, այն միահեծան կառավարող Նիկոլ Փաշինյանի գլխին: Փաշինյանը խորհրդարան է գործուղել այնպիսի մանկամիտների, պոպուլիստների, որոնք օրեցօր պատուհաս են դառնում իշխանության գլխին: Օրինակ մեկի մտքով կանցներ, որ պատգամավորը հարց կտար կառավարությանն այն մասին, թե ինչու Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաներ չանցկացվեցին, երբ նրան ազատ արձակեցին: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ […]

Հեղափոխական կառավարության նվերը սպառողներին. 2 անընդմեջ էժանացումից հետո գազը վերստին կթանկանա.168 Ժամ

Վերջին անգամ գազի սակագինը Հայաստանում վերանայվել է իշխանափոխությունից մեկ տարի առաջ՝ 2017թ.։ Այն ժամանակ սակագինը նվազեց գազամատակարար ընկերության նախաձեռնությամբ։ Դրան նախորդող տարում ևս գազը էժանացավ։ Սպասվում էր, որ սակագները կիջնեն նաև իշխանափոխությունից հետո։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ դրանք ուռճացված են և պետք է վերանայվեն։ Սակայն իշխանափոխությունից հետո, երբ գազի սակագնի նվազեցման […]

Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին. Alternativ.am

«Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին։ Նրան կարողանում են մոլորեցնել իր իշխանության ներսում ձևավորված բոլոր թիմերը։ Միջթիմային այս պայքարում ամենաստացված օպերացիան իրականացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թիմը։ Նրանք լավ մշակված ծրագրի միջոցով իշխանական վերնախավից հեռացրին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։Օդում կախված լուրերի համաձայն՝ Ավինյանի թիմը հատուկ այս նպատակով ձևավորել է շտաբ, որի կազմում են եղել փոխվարչապետի […]

Բացասական երանգավորումը նվազել է. ինչպե՞ս են ԶԼՄ-ները լուսաբանում ՀՀ-ՌԴ հարաբերությունները

«Ժողովրդի ձայն» ակումբը ներկայացրել է 2019 թվականի աշնանը հայկական ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքները, որոնց նպատակն է հասկանալ, թե որքանո՞վ են լրատվամիջոցներում ներկայացվում ռուս-հայկական հարաբերությունները և ինչ կոնտեքստում: «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը հայտնում է, որ հայ-ռուսական հարաբերությունները հայկական տեղեկատվական դաշտում ամենապահանջված թեմաներից մեկն են: Հաճախ այդ հարաբերությունների լուսաբանումը դառնում է գործիք որոշ լրատվամիջոցների ձեռքում, որոնք տարբեր պատճառներով […]

Փաշինյանը կրկին կեղծ տվյալներ է ներկայացրել․ հերթական մանիպուլյացիան

Վարչապետ Փաշինյանը շարունակում է կեղծ թվեր հրապարակել և դրանք ներկայացնել, որպես իր կառավարության ձեռքբերում։ Այսօր Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ընթացքում խոսել է տոնական օրերին հանրապետությունում արձանագրված հավելյալ դրամաշրջանառության մասին․ «Այսինքն՝ մենք 271 մլն դրամ ծախսելով՝ Հայաստան բերեցինք հավելյալ 9 մլրդ 307 մլն դրամ: Բայց կա շատ ավելի կարևոր արձանագրում, ամենամեղմ հաշվարկների արդյունքում այդ […]

Ավերակ «Գոլդեն փելեսը»՝ տնտեսական հեղափոխության խորհրդանիշ․ Գեղամ Նազարյան

Ծաղկաձորի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի՝ աճուրդի հանված «Գոլդեն փելեսի» համար գնորդ չի գտնվում, ինչպես եւ մենք կանխատեսել էինք դեռ ամիսներ առաջ: Հյուրանոցը մատնվել է անտերության, ճակատագիրն էլ խիստ անորոշ է: Դեռ անցած տարվա դեկտեմբերին նշել էինք, որ հյուրանոցի շուրջ իրադարձությունները կարող են զարգանալ երկու տարբերակով. Տարբերակ 1. Գնորդ չի գտնվում Տարբերակ 2. Գնորդ գտնվում է: Հաշվի […]

Դուք ամեն ինչ անում եք, որ քաղաքացին ստիպված լինի գնել հեղափոխության սրտի գործարարի ներկրած անորակ եւ հարյուր տարի առաջ սառեցված միսը. Կառավարությունը ծաղրում է գյուղացուն

Top-news.am-ը գրում է. Իսկապես, ո՞ւմ են պետք հետադիմական հայացքներ ունեցող, գաղափարապես կաղող, հակահեղափոխական տրամադրություններ ունեցող անասնապահները, որոնք չեն ցանկանում իրենք իրենց եւ երեխաներին զոհաբերել հանուն մեծ հեղափոխության, հանուն տնտեսական հեղափոխության: Ո՞ւմ են պետք այն անասնապահները, որոնք հեղափոխության առաջնորդներին սպառնում են փողոց փակել եւ անգամ հավաքվում են կառավարության շենքի մոտ, իսկ հեռանալուց առաջ ցախավելով չեն հավաքում […]

Արդեն հրապարակա՞վ եք մահով սպառնում . Իրավունք

Գեորգի Կուտոյանի ողբերգական մահը բացահայտեց բարոյական բոլոր կարմիր գծերն անցածների առատությունը: Կային  հոգեհանգստի եւ հուղարկավորության տեսանյութերի տակ չարախնդացողներ, մահով ուրախացողներ, կային եւ նրանք, ովքեր  երիտասարդ սպայի  մարմինը դեռ չսառած, շտապում էին այդ  մահը ծառայեցնել քաղաքական դիվիդենտներ հավաքելուն:  Ապշեցրեց նաեւ Նիկոլի  մանրախնդրության աստիճանը` այդպես էլ չցավակցեց,  իսկ կառավարության ցավակցության տեքստը ոչ թե  պաշտոնապես է  հրապարակվել կամ տարածվել, այլ տրամադրվում էր «ըստ ցանկության»`  համապատասխան հարցումով  դիմած լրատվամիջոցներին: ՊԱՏՎԵՐ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵՔ, ՔԱՆԻ ՈՂՋ ԵՔ Պատկերված նկարը ոչ այլ ինչ է, քան Նիկոլի սեւ քարոզչությունը սպասարկող յութուբյան ալիքներից մեկի տեսանյութի «սքրինշոթը»:  Այո, տեսանյութը հենց պատկերված վերնագիրն ունի, իսկ գլխավոր նկարում ուժայինների նախկին ղեկավարները պատկերված են հենց այնպես, ինչպես տեսնում եք: Ու դա դիտվել է շուրջ 40 հազար անգամ: Այսինքն` 40 հազար անգամ ցուցադրվել է, թե ովքեր են սպանվել/ինքնասպանվել, իսկ ում ենթադրաբար դա սպասվում է: Իսկ դիկտորի ձայնը վերարտադրել է նիկոլական ամենաագրեսիվ քարոզիչներից մեկի` Տարոն Չախոյանի գրառումը. «Նախորդ իշխանությունների ժամանակ ՀՀ ուժային կառույցների պետերն ու տնօրենները րոպե  առաջ պետք է սկսեն խոսել, հակառակ դեպքում վերջիններիս սպասվում է նույն ճակատագիրը, ինչ նախկին ԱԱԾ տնօրեն Գեորգի  Կուտոյանին, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին եւ մնացածին…»: Եվ փորձելով մեղքը վերագրել «նախկիններին»`  սույն վատահամբավ քարոզիչը շարունակում է սպառնալ. «Շարունակելով չխոսել ու չխոստովանել նախկինների գործած հանցանքների  մասին, շատերը վտանգում են իրենց ու իրենց մերձավորների կյանքը»: Այսինքն` ուղղակի տեքստով ասվում է, որ եթե նախկին  իշխանությունների վրա ցուցմունք չտաք, ապա շարունակությունը ողբերգական կլինի, իսկ վերջաբանը հնչում է առանձնահատուկ  լպիրշ. «Երգեք պարոնայք, քանի ձեր դուռն էլ մի oր չեն թակել, կամ ձեր անշնչացած մարմինը չեն հայտնաբերել որեւէ աղբամանում կամ  աղբավայրում…»: Այսինքն` ստացվում է, որ մահերը դարձել են տեղեկատվական-հոգեբանական արդեն ոչ թե գրոհների, այլ տեռորի գործիք:  Ի դեպ, այդ վեց «թիրախների» հետ, որոնցից երեքը նշված են որպես «խոցված»` կարծես թե, խոսքը համակարգչային խաղի մասին է,  իրոք խաղ անողներ կան: Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սսյոպիկ Սաֆարյանը գրել էր, որ վաղուց է տեսնում  Արթուր Վանեցյանին սպառնացող վտանգները, «բայց գիշերով սեւերը  թիրախը փոխեցին»:  Հետո նա սկսեց արդարանալ, որ ասելով «սեւեր», նկատի ուներ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կողմնակիցներին, այլ «այլաբանորեն» օգտագործել էր «Մաֆիա» խաղի տերմինաբանությունը: Սակայն այդ արդարացումները ոչինչ չեն փոխում, եւ սույն  պարոնը, որպես ենթադրաբար ծանր հանցագործության նախապատրաստման մասին տեղեկատվության տիրապետող, պետք է  հարցաքննվի իրավապահների կողմից: Նույնը վերաբերում է Տարոն Չախոյանին, ում խոսքը առերեւույթ պարունակում է  հրապարակավ մահով սպառնալու հանգամանք… Ի դեպ, Վանեցյանի պահով միայն Ստյոպիկ Սաֆարյանը չէ, որ մտասեւեռումներ ունի: Ռազմական եւ անվտանգության գծով  փորձագետ Կարեն Վրթանեսյանը պատահմամբ հայտնաբերել է. «Եթե Գուգլում գրեք «նա ցանկացել է մտնել այն բնակարան, որտեղ  գտնվում էր Վանեցյանի դին», ապա որոնման արդյունքներում կտեսնեք ArmTimes.com-ի հոդվածների ցանկը»:  Այսինքն` Նիկոլի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» անձնակազմը այնքան է կենտրոնացած Վանեցյանի վրա, որ  Կուտոյանի մահվան լուրին վերնագիր դնելիս ենթագիտակցաբար  վրիպել են, այնուհետ, ուղղելով այդ վրիպակը, սակայն Գուգլը  հետքերը պահպանել էր: Դժվար թե պատահական պետք է համարել եւ այն, որ հենց Կուտոյանի մահվան իրական օրը` հունվարի 16-ին, վանաձորյան ինչ-որ հասցեից փորձ էր արվել Վիքիպեդիայում ջնջել  նրա կենսագրությունը:  Այսինքն` ըստ այդ ռեսուրսի խմբագրումների պատմության,  ինչ-որ մեկը ջնջել էր, իսկ մեկ այլ օգտատեր շատ արագ վերականգնել:  Էլի ստացվում է, որ մարդուն «ֆիզիկական պլանից» հեռացնելուց  հետո ինչ-որ մեկը նաեւ վիրտուալ տարածքո՞ւմ է ջնջում… Թերեւս,  Ռոբերտ Քոչարյանի ասած, «ուրիշ մասնագետները» պետք է ասեն, թե ինչ նկարագրի տեր անձնավորություն է դա: ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՃԻՎԱՂՆԵՐԸ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԵՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ» Այն, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցը` շնորհիվ քայլասերվածների ֆեյքաբուծարանի, դարձել է ագրեսիայով գերհագեցած տարածք, ուր գտնվելը կարող է մեծ տհաճություն պատճառել, ակնհայտ է: Ու բնական է մեր քաղաքացիների մի մասի ցանկությունը` հեռու մնալ այդ  սոցիալական ցանցից: Սակայն փորձագետ Կարեն Վրթանեսյանը զգուշացնում է, որ. «Դադարել է լինել «վիրտուալ աշխարհ», այն  արդեն սերտորեն ներաճել է իրական կյանքին: Ֆեյքերի եւ զոմբիների գեերացրած ատելությունը միայն վիրտուալ տարածքում չէ, այն  իրական մարդկանց գլխում է արդեն: Ագրեսիվ զոմբիները նաեւ իրական կյանք ունեն: Ուրիշի մահվան լուրին ծափ տվողները ձեր  […]

Կրկին իրավիճակ փոխվեց: Փաշինյանը «մազից է կախված»

2018-ի գարնանը մեր երկրում իրավիճակ էր փոխվել։ Իշխանությունը կառավարության ու խորհրդարանի շենքերից տեղափոխվել էր փողոց։ Իշխանությունն ընկած էր փողոցում և վերցնող գտնվեց։ Հետո կրկին իրավիճակ փոխվեց։ Փողոցից իշխանությունը տեղափոխվեց կառավարության շենք։ Այդ շենքից որոշվեց, թե ով և ինչ քանակով պետք է նստի խորհրդարանում։ Հիմա կրկին իրավիճակ է փոխվել։ Եթե խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ ու դրանից […]

Վահրամ Մարտիրոսյանի հեքիաթը

«Հայկական ժամանակ» թերթում գրող Վահրամ Մարտիրոսյանի հարցազրույցի սկիզբը կարդացի, ու էլ չկարողացա շարունակել, ինչո՞ւ։ Մարտիրոսյանը ասում է. «Երջանկությունն ազատությունն է: Մենք հեքիաթի մեջ ենք ապրում: Արդեն երկրորդ անգամ: 1988, 2018: Իհարկե, ավելի լավ էր սովետական փորձագիտարանում չծնվել, որից մեզ ազատեց 1988-ի հեքիաթը՝ աշխատանքային ճամբարը, որ Բորիս Գրոյսը կոչում է «փորձ, էքսպերիմենտ», փորձանք դարձավ միլիոնների, տասնյակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված