19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

Կոկաինով լի փաթեթները լողում են Սիդնեյի լողափերում. /Տեսանյութ/

BBC-ի փոխանցմամբ՝ Սիդնեյի լողափերում հայտնաբերվել են 5 պլաստիկ փաթեթներ, որոնք ենթադրաբար պարունակում են կոկաին: Երկուշաբթի օրը Freshwater և Curl Curl-ում հայտնաբերված ծանրոցները՝ ընդհանուր 5 կգ քաշով, առգրավվել են ոստիկանության կողմից: Նրանք ասում են, որ դա կոկաինի զանգվածային խմբաքանակի մի մասն է: Հիշեցնենք, որ ավստրալացիները մեկ շնչին բաժին ընկնող կոկաինի ամենաշատ օգտագործողներն են աշխարհում, որին հաջորդում […]

Նոր ահաբեկչություն՝ ականապատ մեքենան պայթել է. կա ութ զոհ. /Տեսանյութ/

Առնվազն ութ մարդ է զոհվել Սիրիայի հյուսիսում գտնվող Ազազի բանուկ շուկայում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով, ևս մի քանիսը վիրավորվել են: Հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումը քաղաքում, որը ղեկավարում են թուրքամետ զինյալները, ովքեր կռվում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ: Հիշեցնենք, որ թուրքական ուժերը վերահսկում են Սիրիայի զգալի տարածքներ երկու երկրների միջև սահմանի երկայնքով: […]

Ապրիլի 1-ից Գերմանիայում մարիխուանայի օգտագործումը ապաքրեականացվել է. /Տեսանյութ/

Բնակիչներից մեկի խոսքերով. «Որոշ գերմանացիներ աշխատանքից հետո խմում են իրենց գարեջուրը: Մենք պարզապես ուզում ենք ծխել մեր խոտը»: Գերմանիան ապրիլի 1-ից մասամբ ապաքրեականացրել է մարիխուանայի օգտագործումը։ Ապրիլի 1-ից գործող նոր կանոնների համաձայն՝ 18 տարեկանից բարձր մարդիկ կարող են հրապարակայնորեն պահել մինչև 25 գրամ կանեփ: Նաև մեծահասակները յուրաքանչյուր տնային տնտեսության համար կարող են աճեցնել մինչև երեք […]

Բողոքի ցույցեր են սկսվել վարչապետի դեմ. /Տեսանյութ

Իսրայելի քաղաքական կրքերը չեն հանդարտվում և ցուցարարները փողոց են դուրս եկել: Տարաձայնությունները որոշ ժամանակով մի կողմ դրվեցին հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումների պատճառով, սակայն վեց ամիս անց հազարավոր ցուցարարներ կրկին Իսրայելի փողոցներում են: Երկարաձգվող պատերազմը մեծացրել է Իսրայելի ամենաերկարակյաց վարչապետ Բենիամին Նեթանյահուին պաշտոնանկ անելու նրանց վճռականությունը: Երուսաղեմում ոստիկանությունը օգտագործել է գարշահոտ ջուր՝ գարշահոտ նյութ, որը արձակվում […]

Թուրքիայի ընտրություններում ընդդիմությունը պատմական հաղթանակով ապշեցրել է Էրդողանին. /Տեսանյութ/

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը ընտրական խոշոր հաղթանակներ է գրանցել Ստամբուլում և Անկարայում։ Արդյունքները նշանակալի հարված են Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, ով հույս ուներ վերականգնել քաղաքների վերահսկողությունը նախագահական երրորդ ժամկետը ստանալուց մեկ տարի անց: Էքրեմ Իմամօղլուն, ով առաջին անգամ հաղթեց քաղաքային ընտրություններում 2019 թվականին, երկրորդ հաղթանակը տարավ: Պարոն Էրդողանը խոստացել էր նոր դարաշրջան սկսել Թուրքիայի գրեթե […]

Ռուսական հարձակումները նպատակ ունեն զրկել Ուկրաինային էլեկտրաէներգիայից. /Տեսանյութ/

Խարկովի կենտրոնում յուրաքանչյուր փողոցում պարբերաբար լսվում է գեներատորների չխկչխկոցը: Տասը օր առաջ Ուկրաինայի երկրորդ քաղաքը ընկղմվեց մթության մեջ էլեկտրաէներգիայի համակարգերի վրա ռուսական զանգվածային, թիրախավորված հրթիռային հարձակման հետևանքով. դա ամենամեծն էր լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր: Մինչ Խարկովը աշխատում է էլեկտրաէներգիայի վերականգնման ուղղությամբ, ամբողջ երկրում գործադուլների ալիք է եղել՝ էլեկտրաէներգայի բացակայության պատճառով: Վլադիմիր Զելենսկին դատապարտել է […]

Ինչու է Ֆրանսիան ստեղծում շարժական զորքեր . /Տեսանյութ/

Ֆրանսիան ստեղծում է անվտանգության շարժական ուժեր «դժվարություններ ունեցող» դպրոցների համար՝ օրեր անց այն բանից հետո, երբ Փարիզի դպրոցի տնօրենը մահվան սպառնալիքների պատճառով հրաժարական տվեց: Տնօրենին կեղծ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դպրոցում իսլամական գլխաշորով աշակերտուհուն անընդմեջ հարվածել է: Կրթության նախարար Նիկոլ Բելուբեն ասաց, որ անվտանգության ուժերը նպատակ ունեն հանգստացնել ուսուցիչներին և ուժեղացնել […]

Լեհաստանի վարչապետ. Պատերազմն իրական սպառնալիք է, և Եվրոպան պատրաստ չէ. /Տեսանյութ/

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոպիտ կերպով նախազգուշացրել է, որ Եվրոպան թեւակոխել է «նախապատերազմյան դարաշրջան», և եթե Ուկրաինան պարտվի, Եվրոպայում ոչ ոք չի կարողանա իրեն Ռուսաստանից ապահով զգալ։ «Ես չեմ ուզում որևէ մեկին վախեցնել, բայց պատերազմն այլևս անցյալի հասկացություն չէ»,- ասել է նա եվրոպական լրատվամիջոցներին։ «Դա իրական է, և այն սկսվել է ավելի քան երկու տարի […]

Չինացին կենդանի ցայտաղբյուրի ռեկորդ է սահմանել. /Տեսանյութ/

Oddity Central-ի փոխանցմամբ՝ 35-ամյա չինացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ մոտ վեց րոպե անընդմեջ ջրի շիթ արձակելով: Նշենք, որ ջրի շիթի արձակումը հին հնարք է, որը գալիս է 17-րդ դարից: Այն ենթադրում է մեծ քանակությամբ ջուր խմել, այնուհետև մկանային կծկումների միջոցով այն աստիճանաբար դուրս թափել: 35-ամյա չինացի Մա Հուին հաջողվել է 5 րոպե 51 վայրկյան անընդմեջ […]

Սաուդյան Արաբիան առաջին անգամ մասնակցի գեղեցկության մրցույթին. /Տեսանյութ/

Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է կատարել. երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին: Սաուդյան Արաբիան կներկայացնի 27-ամյա սաուդցի մոդել Ռումի ալ Քահթանին: Մասնագիտությամբ ատամնաբույժ մոդելը նախկինում մասնակցել է գեղեցկության այլ մրցույթների, ունի տիտղոսներ: Օտար լեզուներից նա տիրապետում է ֆրանսերենին և ռուսերենին: Գեղեցկության համաշխարհային մրցույթը կկայանա սեպտեմբերին Մեքսիկայում։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի