15 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2018

ԱՇԽԱՐՀ

Ցուկենբերգը ներողություն է խնդրել Ֆեյսբուքից տվյալների արտահոսքի համար

facebook20_io

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը այսօր ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում եւ խոստովանել, որ ընկերությունը թույլ է տվել տվյալների մասշտաբային արտահոսք, քանի որ չափազանց քիչ բան է արել օգտատերերի պաշտպանության համար։  Ցուկենբերգը բոլորից ներողություն է խնդրել։ «Մենք մեզ հաշիվ չէինք տալիս, որ ամբողջ պատասխանատվությունը մեզ վրա է։ Սա իմ մեծ սխալն է, եւ ես շատ եմ […]

Լոնդոնի ոստիկանությունը շրջափակել է Բուքինգհեմյան պալատը

lo.thumb

Լոնդոնի ոստիկանությունը շրջափակել է Բուքինգհեմյան պալատը։ Այդ մասին տեղեկացնում է  բրիտանական Reuters գործակալությունը:  Գործակալության տվյալներով՝  իրավապահները նման քայլի են դիմել, երբ թագուհի Էլիզաբեթ Երկրորդի կեցավայրի մոտակայքում հայտնաբերվել է կասկածելի բեռնատար մեքենա:  Նշվում է, որ մեքենայի վարորդը մոտ 30 տարեկան տղամարդ է, որին կանգնեցրել են հասարակական կարգը խախտելու համար: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական գործընկերության հարաբերություններ են․ Լավրով

8e3985004291121f19f264af02639a59

Հայկական լրատվամիջոցների հետ զրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններին։ Նա նշել է, որ դրանք դաշինքի, ռազմավարական գործընկերության հարաբերություններն են:  «10 տարվա ընթացքում հարաբերությունները, անշուշտ, զարգացել են մեր երկրների նախագահներ Պուտինի եւ Սարգսյանի միջեւ ուղիղ վստահական շփումների ազդեցությամբ: Նրանք պարբերաբար՝ տարին մի քանի անգամ, հանդիպումներ են անցկացնում բարձր մակարդակի վրա […]

Թուրքմենստանում արգելվել է շորտերի և լողազգեստների վաճառքը

s1_6384

Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը շարումնակում է իր տարօրինակ որոշումներով զարմացնել ոչ միայն սեփական հասարակությանը,որն արդեն երևի սովորել է էքսցենտրիկ նախագահի քայլերին,այլև միջազգային հանրությանը… “Ազատություն” ՌԿ-ն հաղորդում է,որ Թուրքմենստանի բռնապետը այժմ էլ որոշել է արգելել սեփական ժողովրդին կրել կիսաանդրավարտիքներ՝շորտեր և լողազգեստներ… Այո՛,միջինսասիական այդ երկրում,որտեղ ամռանը ջերմաստիճանը կարող է անցնել +50 աստիճանը և որը նաև ունի լողափեր,քանի […]

Վատիկանում մեկնարկել է Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման և բացման արարողությունը

928825

Վատիկանում մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի իսկական կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը։ Ինչպես Վատիկանից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիսավոր արարողությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա […]

Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը եղբայրության խորհրդանիշ է. դեսպան Միքայել Մինասյանի հարցազրույցը՝ Vatican News-ին /տեսանյութ/

744a5ab6d2449e0cbe0a7da27af66c50

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Vatican News-ի հետ հարցազրույցում Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը «Մտերմության նշան» է անվանել։ Օծման արարողությունը տեղի կունենա, ի թիվս այլ բարձրաստիճան հյուրերի, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի ներկայությամբ։ […]

Մոսկվայի առեւտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ կա զոհ /տեսանյութ/

persei3_io

Մոսկվայի «Персей для детей» առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում մեկ հոգի մահացել է։ Նշվում է, որ մահացածն առեւտրի կենտրոնի աշխատակից էր։ Եւ մեկ հոգի՝ հրշեջ, վնասվել է, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Այրվող կենտրոնից տարհանել են ավելի քան 600 հոգու, հրդեհը հաջողվել է մարել։ Ինչպես պարզվել է, հրդեհը բռնկվել է կենտրոնի 5-րդ հարկում՝ խաղալիքների պահեստում։ 

Հարձակում YouTube-ի գրասենյակի վրա․ կա զոհ եւ վիրավորներ /տեսանյութ/

yt3_io

Կալիֆորնիայում գտնվող YouTube ընկերության գրասենյալի վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Այդ մասին առաջինը գրել են ընկերության աշխատակիցները՝ իրենց սոցկայքերում։ Նրանցից շատերը, լսելով կրակոցներ, փակվել են իրենց աշխատասենյակներում ու տեղեկացրել տեղի ունեցածի մասին։ Մասնավորապես, Վադիմ Լավրուսիկը, ընկերության ներկայացուցիչ, գրել է․ «Կրակոցներ YouTube-ի գրասենյակում։ Ես իմ աշխատասենյակից դրանք լսեցի, տեսա, թե ինչպես են մարդիկ վազում։ Մենք մի […]

Բելգիայում գործող «Նաիրյան» ուսանողական միությունը կդառնա հայապահպանության կռվան

29855430_10216600200776583_2021735785_n

 Բելգիայում գործող «Նաիրյան» ուսանողական միությունն արդեն օրինական, փաստացի գրանցում է ստացել՝ ըստ այդ երկրում գործող օրենքների։ Ուսանողական միությունը թեև վաղուց դե ֆակտո գոյություն ուներ, սակայն այն հիմա պետական գրանցում է ստացել և աշխատանքներ է իրականացնելու նոր թափով ու նոր գաղափարներով։ Ուսանողները, բնականաբար, նշել են այս ուրախալի առիթը․ մարտի 31-ին Բրյուսելում կազմակերպվել էր տոնական երեկո, որին […]

Պուտինը մեկնում է Անկարա

p.thumb

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը մեկնում է Անկարա։ Նշվում է, որ ապրիլի 3-4-ը Պուտինն Անկարայում կքննարկի ռազմավարական նախագծերը, մասնավորապես՝ էներգետիկայի բնագավառում, ինչպես նաեւ՝ միջազգային թեմաներով, այդ թվում նաեւ՝ Սիրիայի տիրող իրավիճակը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: «2018 թվականի ապրիլի 3-ին եւ 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

Ամենաընթերցված