28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

Քնի պակասը կարող է արյան զեղումի հանգեցնել

image_5803

Այն մարդիկ, ովքեր օրվա ընթացքում քնում են 6 ժամից պակաս, մյուսներից ավելի շատ են արյան զեղում ստանալու վտանգի տակ: Այդ մասին վկայում են ամերիկացի գիտնականների  ավելի քան 3 տարի անցկացրած հետազոտության արդյունքները: Ալաբամա նահանգի հետազոտողների մի խումբ 3 տարի շարունակ դիտարկել է մի քանի հազար հիվանդների, որոնց բաժանել են 5 խմբի` ըստ նրանց քնելու տեւողության: […]

ԱՄՆ դեսպանը մասնակցել է գեյ-շքերթի

image_5813

Մի քանի հարյուր համասեռամոլներ եւ նրանց ընկերները դուրս են եկել Ռիգայի փողոցներ, որպեսզի մասնակցեն “հանուն մարդու իրավունքների” լոզունգով գեյ-շքերթին: Երաժշտության եւ ծափերի ներքո նրանք քայլել են քաղաքի փողոցներով: Երթին մասնակցել են Լատվիայում ԱՄՆ դեսպան Ջուդիթ Հարբերը, ամերիկյան դեսպանատան մի քանի աշխատակիցներ, Էստոնիայում ԱՄՆ դեսպան Մայքլ Փոլթը, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմաս Մելիան եւ այլոք: Պաշտոնյաները մյուսների […]

Լուվրում կայացել է մոդայի ցուցադրություն /ֆոտո/

image_5818

Փարիզի Լուվր աշխարահարհռչակ թանգարանում պատմության  մեջ առաջին անգամ տեղի է ունեցել նորաձեւության ցուցադրություն: Դենոն ցուցասրահում ցուցադրվել է “Salvatore Ferragamo” իտալական մոդայի տան հավաքածուն: Լուվրի ղեկավարությունը թույլատրել է իտալական մոդայի տանը ցուցադրությունը կազմակերպել թանգարանում, քանի որ այն հովանավորել է Լեոնարդո դա Վինչիի` “Սուրբ Աննան` Մադոննայի եւ նորածին Հիսուսի հետ” անավարտ նկարի ցուցահանդեսը, որն անց է կացվում […]

Մուսուլմանուհիների մուտքը Փարիզ արգելել են

image_5825

Սաուդյան Արաբիայի քաղաքացի 3 կանանց, որոնք Ֆրանսիա են ժամանել Քաթարից, արգելել են մուտք գործել երկիր, քանի որ նրանք հրաժարվել են հանել փարաջաները, տեղեկացնում է “AFP”-ը: Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Շառլ դը Գոլլի անվան օդանավակայանում: Նախորդ տարվա ապրիլին Ֆրանսիան դարձավ առաջին երկիրը Եվրոպայում, որտեղ օրենք ընդունվեց արգելել դեմքն ամբողջությամբ փակող հագուստ` մասնավորապես մուսուլմանական փարաջա կրել […]

Հայազգի եղբայրները ծեծկռտուք են սարքել Յակուտսկում

image_5834

Յակուտսկի “Եվրոպա” զվարճանքների կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում վիրավոր է 5 քաղաքացի, հաղորդում է “Sakha News”-ը: Հայազգի 5 եղբայրներ վիճել են տեղի 10-15  քաղաքացիների հետ: Վեճն սկսվել է զվարճանքի կենտրոնում եւ ավարտվել փողոցում: Մեքենայում նրանց սպասող հայրը, տեսնելով  որդիների կռիվը, տրավմատիկ ատրճանակով սպառնացել է նրանց հետ վիճողներին եւ կրակել օդում: Տեսնելով, որ դա արդյունք չի […]

Աֆղանստանում փլուզումները մոտ 100 մարդու կյանք են խլել

image_5857

Հունիսի 11-ին Աֆղանստանում տեղի ունեցած  5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով փլուզումներ են սկսել: Մոտ 100 մարդ մահացած են համարվում, աղետն ավելի քան 20 տուն է ավիրել, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Փրկարարներն արդեն փլատակների եւ քարերի տակից  մի քանի զոհ են գտել: ՄԱԿ-ի տվյալներով` տներ են փլուզվել երկրի 5 նահանգներում: Քարերի տակ կենդանի մնացած մարդկանց գտնելու հույս […]

Մոսկվայում կայացավ “Միլիոնների երթը”

image_5858

Մոսկվայում կայացավ ընդդիմության հերթական ակցիան` “Միլիոնների երթ” անվանումով: Ըստ ցույցի կազմակերպիչների` մասնակիցների թիվը հասել է 50 հազարի, սակայն Ներքին գործերի նախարարության տվյալներով` ներկա  է գտնվել ընդամենը 20 հազարը, տեղեկացնում է Ռուսաստանի “Առաջին ալիքը”: Ակցիայի մասնակիցների  թվում են եղել նաեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք սոցիալական պահանջներ են ներկայացրել: Երթն սկսվել է Պուշկինի հրապարակից: Սկզբում մասնակիցները շարքերի […]

Նոբելյան մրցանակի չափը նվազել է 20 տոկոսով

image_5876

Նոբելյան մրցանակի չափը նվազել է 20 տոկոսով` դառնալով 1,1 մլն դոլար: Նման որոշում է ընդունվել Նոբելյան հիմնադրամի տնօրենների խորհրդի նիստին: Հիմնադրամի ղեկավարության կարծիքով` նման քայլը կօգնի երկար ժամանակով խուսափել կազմակերպության կապիտալի կրճատումից: Հիմնադրամի հայտարարության մեջ ասվում է, որ կազմակերպության կապիտալը պետք է այնպես տնօրինել, որպեսզի մրցանակը հնարավոր լինի շնորհել հավերժ: Վերջին տարիներին կապիտալի օգտագործումից ստացված […]

Ո՞ր քաղաքներից պիտի “զգուշանան” օտարերկրացիները

image_5884

“Mercer Human Resource Consulting” ընկերությունը կազմել է աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկը օտարերկրացիների համար: Այս տարի ցանկը գլխավորում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն: Անգոլայի մայրաքաղաք Լուանդան իջել է 2-րդ հորիզոնական, իսկ 3-րդ տեղում եւս մեկ ճապոնական քաղաք է` Օսական: 4-րդ տեղում, ինպես եւ նախորդ տարի, Մոսկվան է, իսկ առաջատարների հնգյակը եզրափակում է Ժնեւը: Եվրոպական մի շարք քաղաքներում […]

Այսօր նշվում է Ռուսաստանի տոնը /վիդեո/

image_5899

Այսօր` հունիսի 12-ին, ռուսները նշում են Ռուսաստանի տոնը: Օրը պատահական չէ ընտրված: 1990-ի հունիսի 12-ին ընդունվել է Ռուսաստանի ինքնիշխանության մասին հռչակագիրը, իսկ դրանից ուղիղ մեկ տարի անց` 1991-ի հունիսի 12-ին Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ  կայացել են առաջին նախագահական բաց, թափանցիկ ընտրությունները: Տոնը նշվում է որպես Ռուսաստանի օր 2002-ից, երբ ուժի մեջ մտավ ՌԴ նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի