25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

Բողոքի ակցիա Օտտավայում` Հունգարիայի եւ Ադրբեջանի դեսպանությունների դիմաց

Ի նշան բողոքի` Հունգարիայի կողմից բողոքի ակցիա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուն համաձայնություն տալու եւ ադրբեջանական իշխանությունների կողմից նրան ներում շնորհելու, ս.թ. սեպտեմբերի 7-ին կանադահայ համայնքային մի շարք կառույցներ կազմակերպել են բողոքի ակցիա Օտտավայում` Հունգարիայի եւ Ադրբեջանի դեսպանությունների դիմաց: Ցույցերին մասնակցել է ավելի քան 200 մարդ, ովքեր պաստառներով եւ վանկարկումներով իրենց բողոքն են արտահայտել Հունգարիայի դեսպանության դիմաց, ապա երթ կազմակերպել դեպի Ադրբեջանի դեսպանություն, որտեղ էլ […]

Երկվորյակ երկնաքերները կործանվեցին. ԱՄՆ-ում հիշում են սեպտեմբերի 11-ի ողբերգության զոհերին /վիդեո/

Այսօր` սեպտեմբերի 11-ին, լրանում է ԱՄՆ-ում տեղի ունեցած խոշորագույն ահաբեկչության 11 տարին: 2001-ի այս օրը “Ալ-Քաիդայի” ահաբեկիչները հարձակում գործեցին ԱՄՆ-ի գործարար կյանքի խորհրդանիշ երկվորյակ երկնաքերների վրա: Երկնաքերներն ամբողջովին փլուզվեցին, ահաբեկչության զոհը դարձավ շուրջ 3 հազար մարդ, 24 մարդ անհետ կորան: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ առաջին տիկին Միշել Օբաման այսօր մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք […]

Թալիբները մտադիր են սպանել բրիտանական արքայազն Հարրիին

“Թալիբան” շարժման գրոհայիները ծրագրում են սպանել բրիտանական արքայազն Հարրիին, ով ժամանել է Աֆղանստան` զինվորական ծառայություն անցնելու որպես “Apache” ռազմական ուղղաթիռների օդաչու: Նման հայտարարությամբ է հանդես եկել թալիբների մամլո քարտուղար Զաբիուլլա Մուջահիդը, հաղորդում է “Sky News”-ը: “Բոլոր նրանց վրա, ովքեր մեր երկրում կռվում են ԱՄՆ-ի կողմից, մենք պետք է գրոհենք”,-հայտարարել է Մուջահիդը` ընդգծելով, որ բրիտանացի թագաժառանգն […]

Հունգարիայի օմբուդսմանը արդարադատության նախարարից պահանջել է Սաֆարովի արտահանձնման փաստաթղթերը

Մատե Սաբոն` Հունգարիայի հիմնական իրավունքների օմբուդսմանը ՄՏԻ- կենտրոնական հունգարական ինֆորմացիոն գործակալությանը հղած հաղորդագրության մեջ հայտնում է, որ օգտվելով իրեն` օրենքով ապահովված իրավունքից` պատասխան է սպասում հանրային եւ արդարադատության նախարար` Տիբոր Նավրաշիչիչ ՙարտահանձման նախապատրաստման, հունգարական կառավարության որոշումը հիմնավորող հանգամաքների, պատճառների, ադրբեջանական կառավարության կողմից տրված կոնկրետ գրավոր պարտավորությունների, ինչպես նաեւ արտահանձնումից անցած ժամանակաշրջանում կատարված կամ կատարման նախատեսվող […]

Նախագահի թեկնածուի հարկային հաշվետվությունները ներկայացնողին 1 մլն դոլար պարգեւատրում է սպասվում

“Hustler” պոռնոամսագրի հրատարակիչ Լարրի Ֆլինթը 1 մլն դոլար պարգեւատրում է խոստացել նրան, ով կներկայացնի ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի ֆինանսական հաշվետվությունը: Ամսագրում տպագրված հաղորդագրության մեջ ասվում է. “Ամսագիրն առաջարկում է կանխիկ 1 մլն դոլար նրան, ով կներակայացնի Ռոմնիի բիզնեսի եկամուտները, բանկային հաշիվները, չհրապարակված հարկային հաշվետվությունները եւ օֆշորային ակտիվները: Հանրապետական կուսակցության թեկնածուն հրապարակել է 2010-11-ի հարկային […]

Հերթական ցույցը` ԵԽ-ում Հունգարիայի մշտական ներկայացուցչության առջեւ

Սեպտեմբերի 7-ին ժամը 16.00-ին ԵԽ-ում Հունգարիայի մշտական ներկայացուցչության առջեւ տեղի ունեցավ բողոքի ցույց, որին մասնակցեցին Ստրասբուրգի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ հայր Վաչե Հայրապետյանը եւ հայ համայնքի մոտ 40-50 ներկայացուցիչներ:

Նախագահին անսովոր ջերմ ընդունելություն էր սպասվում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ջերմ ընդունելություն էր սպասում Ֆլորիդա նահանգի պիցցերիաներից մեկում, որի սեփականատերն ամուր գրկել է նախագահին եւ օդ բարձրացրել: “Դուք ծանրություններ բարձրացնո՞ղ եք”,-կատակել է Օբաման, երբ նրան իջեցրել են: Պիցցերիայի սեփականատեր Սքոտ Վան Դազերը խոստովանել է, որ նախագահին տեսնելով` ինքը չափազանց հուզվել է: Օբաման Վան Դազերին հայտնել է, որ վերջինս` 190 սմ հասակով […]

Ամերիկահայ համայնքը կհանդիպի ԱՄՆ նախագահի թեկնածուների հետ

“Միացյալ Նահանգների հայ համայնքի համակրանքին արժանանալու համար ԱՄՆ նախագահի թեկնածուներ  Բարաք Օբաման եւ Միթ Ռոմնին պետք է մեծ ջանքեր գործադրեն”: “Արմենպրես” գործակալության հետ զրույցում նշել է ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախմբի մամլո քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը:  Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահի թեկնածուներին` հայ-ամերիկյան հարցերի շուրջ իրենց տեսակետները ներկայացնել հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Հանձնախմբի մամլո քարտուղարը […]

Ահաբեկչական ալիքը Իրաքում ավելի քան 100 մարդու կյանք է խլել /վիդեո/

Իրաքի մի շարք քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը գերազանցել է 100-ը: Ամենաշատ թվով զոհերը երկրի մայրաքաղաք Բաղդադում են, որտեղ պայթյուններն իրականացվել են մասամբ շիաների թաղամասերում: 51 մարդ է զոհվել, շուրջ 90-ը վիրավոր են, հաղորդում է “Reuters”-ը: Ահաբեկչությունների շարանն սկսվել է նախօրեին` Բաղդադից 50 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական բազայում, որտեղ 11 զինվոր է զոհվել, […]

Դժբախտ պատահար. Մոսկվայում հայեր են մահացել

Մոսկվայում երեկ ստորգետնյա կոլեկտորներից մեկում աշխատանքներ իրականցնելիս 4 մարդ է զոհվել, 1-ը` վիրավորվել: Ըստ “Ռիա նովոստի”-ի,  զոհվածներից 2-ը Հայաստանի քաղաքացիներ են, իսկ մյուս երկուսի ինքնությունն անհայտ է: Բժիշկները այժմ պայքարում են 5-րդ տուժածի կյանքը փրկելու համար: Հայտնի են մահացած հայերի անունները` Ավագյան Գ.Վ. (1980թ. Ծնված) և Բիչախչյան Մ.Վ. (1982թ. ծնված): “Ինտերֆաքս”-ի էլ  իրավապահ մարմինները  տեղեկացրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված