18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

Խոսքի ազատությունն ավելի կարեւոր է, քան աստծուն զրպարտելը կամ վիրավորանքը. Օբամա

“Մուսուլմանների անմեղությունը” վիրավորում է  ոչ միայն իսլամի հետեւորդներին, այլ նաեւ ԱՄՆ-ի ողջ բնակչությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` միաժամանակ ընդգծելով, որ չի կարող ամերիկացիներին պաշտպանել այդ ֆիլմից, քանի որ խոսքի ազատությունը վեր է դասում ամեն ինչից, հաղորդում է “Интерфакс”-ը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ամենամյա ելույթի ժամանակ Օբաման սկանդալային ֆիլմը բնորոշել է “կոպիտ […]

Մոսկվան հրաժեշտ տվեց Պավել Գրաչովին /վիդեո/

Մոսկվան հրաժեշտ է տվել ՌԴ ՊՆ նախկին նախարար Պավել Գրաչովին, ով վախճանվել էր սեպտեմբերի 23-ին ուղեղի հետ կապված հիվանդության պատճառով: Գեներալին հուղարկավորել են ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի գերեզմանից ոչ հեռու, ում կարիերան Գրոչովն առնվազն 2 անգամ փրկել է: 1991-ի օգոստոսին եւ 1993-ի հոկտեմբերին նա որոշումներ է կայացրել, որոնք թույլ են տվել Ելցինին պահպանել իշխանությունը` […]

Իրանի նախագահը որոշել է Գլխավոր ասամբլեայի հարթակն օգտագործել իր դիրքորոշումները պարզելու համար

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մի քանի կտրուկ հայտարարություններ է արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում` մինչեւ ընդհանուր քաղաքական քննարկումների սկսվելը, որոնցից առանց այն էլ շատ անակնկալներ են սպասում: ԻԻՀ-ան քաղաքական առաջնորդը վերջին անգամն է այս պաշտոնում ժամանել Նյու Յորք եւ որոշել է Գլխավոր ասամբլեայի հարթակն ամբողջությամբ օգտագործել իր դիրքորոշումները պարզելու համար, գրում է “Эксперт”-ը: Ահմադինեժադը մասնավորապես նշել […]

16-ամյա հայը մեղադրվում է ռուս ընկերուհու սպանության մեջ

Տուապսեի շրջանի Օլգինկա գյուղում հայտնաբերվել է 18-ամյա աղջկա դիակ` բռնության հետքերով: Ինչպես պարզել է հետաքննությունը, աղջկա սպանության մեջ մեղադրվում է Հայաստանի 16-ամյա քաղաքացի, գրում է “юга” կայքը: 18-ամյա աղջիկը տղայի հետ ծանոթացել է ամռան սկզբին, որոշ ժամանակ անց նրանք մտերմացել են: Սեպտեմբերի սկզբին աղջկա ընտանիքը Վոլգոգրադի մարզից տեղափոխվել է Օլգինկա գյուղ, որտեղ նրանք նախկինում  միայն […]

Թալիբների դիակների վրա միզած ամերիկացիների նկատմամբ քրեական գործ է հարուցվել /վիդեո/

ԱՄՆ-ում քրեական մեղադրանք են հարուցել 2 ծովայինների նկատմամբ, ովքեր լուսանկարվել էին աֆղանների դիակների հետ եւ իրենց բնական կարիքները հոգացել նրանց մարմինների վրա, հաղորդում է “РИА Новости”-ն: Սերժանտներ Ջոզեֆ Չեմբլինը եւ Էդվարդ Դեպտոլան ոչ միայն լուսանկարել են իրենց կատարածը, այլ նաեւ նկարահանել են այն: 2012-ի հունվարին տեսանյութը հայտնվեց համացանցում, ինչը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զինծառայողների վրա մի քանի […]

Համբուրգերն ավելի վնասակար է էկոլոգիայի համար, քան բեռնատարների եւ գործարանների ծուխը

Սննդի այն կետերը, որոնցում գրիլ եւ համբուրգերներ են պատրաստվում, մեծ վնաս են հասցնում էկոլոգիային: Կալիֆորնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ արագ սննդի կետերում առկա կոմերցիոն գրիլները, մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ վնասակար նյութեր, ընդ որում` ավելի մեծ ծավալներով, քան բեռնատարները եւ գործարանները: Ինժեներ Բիլլ Ուելչը համեմատել է մեկ համբուրգերի պատրաստման եւ բեռնատարի պատճառած վնասները: Բեռնատարը, 200 […]

Շվեյցարացիները դեմ են ծխախոտի արգելքին

Շվեյցարացիների 2/3-ը դեմ են քվեարկել  հասարակական կամ ցանկացած աշխատավայրում ծխելու բացարձակ արգելքին, գրում է “SwissInfo”-ն: Նման արգելքի նախաձռնությամբ էր հանդես եկել շվեյցարական “Թոքերի լիգան”` հավաքելով անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ: Նրանց աջակցում են նաեւ ռեստորանների եւ նման հաստատությունների սեփականատերերը, ովքեր հանդես են եկել սուր քննադատություններով ծխողների հասցեին: Շվեյցարական կանտոնների մեծ մես մասը դեմ է քվեարկել նման արգելքին: […]

Ամեն օր մեքենան սպանում է ավելի քան 3000 մարդու

Այսօր “Առանց ավտոմեքենայի” միջազգային օրն է: Այս օրը ծնվել է 1998թ-ին Ֆրանսիայում: Դեռևս այն ժամանակ օրը նշում էր մոտ 2 տասնյակ քաղաք: Սակայն արդեն 3 տարի անց շարժմանը պաշտոնապես միացել է 35 երկրների ավելի քան 1000 քաղաք: Ըստ համացանցի տվյալների` ամեն օր մեքենան սպանում է ավելի քան 3000 մարդու, իսկ յուրաքանչյուր րոպեում հոսքագծից դուրս է […]

“Մուսուլմանների անմեղությունը” նոր զոհերի պատճառ է դառնում

Մուհամեդ մարգարեի հանդեպ սիրո օրը Պակիստանում վերածվել է սգո օրվա: Երկրի տարբեր քաղաքներում 19 մարդ զոհվել եւ տասնյակները վիրավոր են “Մուսուլմանների անմեղությունը” ֆիլմի դեմ կազմակերպված ցույցերի արդյունքում, հաղորդում է “НТВ”-ն: Մարգարեի սիրո տոնն էլ հենց հայտարարված էր կրոնական արժեքների պաշտպանության օր: Ըստ մի տարբերակի` ցուցարարների վրա կրակել են ոստիկանները, ըստ մյուս տարբերակի` սադրիչները: Պակիստանի մայրաքաղաք […]

Էկվադորը համաձայնել է Ջուլիան Ասանժին տեղափոխել Շվեդիա միայն իր պաշտպանության ներքո

Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինոն չի բացառում, որ “WikiLeaks” կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին կարող են Շվեդիա տեղափոխել, սակայն միայն Էկվադորի դիվանագիտական պաշտպանության ներքո, տեղեկացնում է “AFP”-ը: Պատինոյի կարծիքով` այդ կերպ կկատարվեն շվեդական արդարադատության պահանջները, միաժամանակ` ապահովված կլինի Ասանժի անվտանգությունը: Ավելի վաղ Պատինոն հայտարարել էր, որ Ասանժը կարող է տեղափոխվել Ստոկհոլմ, եթե Լոնդոնն իրեն գրավոր  երաշխիք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի