20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

Առաջին տիկնոջ վարկանիշն ավելի բարձր է, քան նախագահինը

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման իր նախագահ ամուսնուց ավելի  բարձր վարկանիշ ունի, գրում է “The Washington Post”-ը: Սոցիոլոգների անցկացրած հարցումների համաձայն` Միշել Օբամայի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների 69 տոկոսը այն դեպքում, երբ երկրի նախագահ Բարաք Օբամային դրական է վերաբերվում 56 տոկոսը: Միշել Օբաման հայտնի է նաեւ նախագահի մյուս թեկնածուի` հանրապետական Միթ Ռոմնիի կնոջից: Էն […]

Նահանգապետը “թեժ գծի” համարը շփոթել է “սեքս հեռախոսով” ծառայության համարի հետ

Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոտը նահանգի բնակիչներին “սեքս հեռախոսով” ծառայության համարն է տվել` սնկային մենինգիտի համաճարակի հարցերով “թեժ գծի” փոխարեն: Այդ մասին նահանգապետը հայտարարել է “WSUF” ռադիոկայանի եթերում: Դիմելով նահանգի բնակիչներին` Սքոտն ասել է, որ համաճարակի մասին անհրաժեշտ  տեղեկություն ստանալու համար կարող են զանգահարել Ֆլորիդայի առողջապահության “թեժ գծին”: Ռադիոլսողները փորձել են մի քանի րոպեից զանգահարել նշված […]

Ֆրանսիայի առաջին տիկինը դավաճանել է նախագահին Պատրիկ Դեւեջյանի հետ

Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը, նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կինը, դավաճանել է նրան հայկական ծագումով ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչ, նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ամենամոտ օգնական Պատրիկ Դեւեջյանի հետ: Այս մասին գրում են արեւմտյան լրատվամիջոցները` հղում անելով “La Frondeuse” անվանումով գրքին, որում հրապարակված են  սիրավեպի մանրամասները: Գրքում նշվում է, որ այդ ընթացքում  Վալերի Տրիերվեյլերը ամուսնացած է եղել, […]

Հռոմի պապն առաջին անգամ աղոթքն արաբերենով է ընթերցել

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հավատացյալներին ուղղված իր ամենամյա ուղերձի ժամանակ առաջին անգամ աղոթքն ընթերցել է արաբերենով: “Ես աղոթում եմ բոլոր արաբալեզու մարդկանց համար: Աստված օրհնի ձեզ”,-հայտարարել է նա` Վատիկանում հավաքված 20 հազար ուխտագնացների առջեւ: Բենեդիկտոս 16-րդի քարոզչությունը նվիրված  է եղել Վատիկանի 2-րդ տաճարին, որն սկսել է աշխատել 50 տարի առաջ, սակայն ընդամենը 3 տարով: Այդ […]

Մոլորակում 450 մլն մարդ տառապում է հոգեկան հիվանդությամբ /վիդեո/

1992-ի հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության  համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ աշխարհում նշվում է հոգեկան առողջության համաշխարհային օր: Այս օրը հրատարակվում են միջազգային հոգեբուժականան կազմակերպությունների թեմատիկ ամսագրերը, կառավարական համակարգերին եւ առողջապահության օրգաններին կոչ է արվում մասնակցել միջազգային շարժումներին: Առողջապահության միջազգային կազմակերպությունը հայտարարում է, որ մեր օրերում մոլորակում բնակվում է 450 մլն մարդ, ովքեր տառապում են հոգեկան հիվանդություններով: Հոգեկան […]

“Հունաստանը քո գաղութը չէ”. հույն ցուցարարները` Գերմանիայի կանցլերին /վիդեո/

Աթենքի ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, որոնք փորձել են ջարդել պատնեշները եւ հայտնվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մոտ, ով այժմ գնտվում է Հունաստանում: Ակտիվիստների գործողությունները վերածվել են բախումների ոստիկանության հետ, տեղեկացնում է “Reuters”-ը: Ակտիվիստներն սկսել են քարեր եւ փայտեր նետել, ոստիկանությունն ի պատասխան` արցունքաբեր գազ եւ նռնակներ է օգտագորել: Ապստամբ ցուցարարները պաստառներ են ծածանել, որոնց վրա […]

Արքայազն Հարրին` “տարվա մարդ”

Բրիտանական “Tatler” ամսագիրը արքայազն Հարրիին “տարվա մարդ” է հռչակել` ռազմական համազգեստով նրա լուսանկարը տեղադրելով ամսագրի նոյեմբերյան համարի շապիկին: Արքայազնին նվիրված 6 էջանոց հոդվածում ամսագիրը մանրամասնորեն ներկայացնում է նրա կենսագրության հիմնական փուլերը` բանակում ծառայելուց մինչեւ բարեգործական ակցիաների մասնակցելը, մարիխուանա ծխելը եւ մերկ լուսանկարները: “Tatler”-ը արքայազնին անվանում է “Մարտիկ-արքայազն` մեծ սրտով”: Հոդվածն ուղեցվում է նաեւ Հարրիի կյանքի տարբեր […]

Ութ տարուց ավել է, ինչ կացնասպանը սարսափ է տարածում. “Politiken”

Ստորեւ ներկայացնում ենք դանիացի հայտնի լրագրող Վիբեկե  Սպերլինգի` Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ հոդվածի հայերեն թարգմանությունը` տպագրված “Politiken” օրաթերթում  24.09.2012թ.: Սպանությունից հետո կատարված “խաղերը” մեծ վնաս հասցրեցին եւ´ Հունգարիային, եւ´ՀարավայինԿովկասում խաղաղության հաստատման գործին: Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ ամսից ավելի տեւող դիվանագիտական հարաբերությունների խզումը գցում է Հունգարիայի միջազգային հեղինակությունը եւ պակասեցնում է ճգնաժամից դուրս գալու հնարավորություննները: Դա փորձ էր նավթով հարուստ Ադրբեջանի կողմից Հունգարիա վարկեր ներգրավելու, երբ Հունգարիայում  ցմահ դատապատրված ադրբեջանցին, ով Բուդապեշտում կացնով սպանել էր մի հայի, վերադարձվեց Ադրբեջան: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս միջադեպն այնպիսի ատելություն բարձրացրեց, որ  այն  չի մոռացվի: Միջադեպը շատ արմատներ ունի, որոնցից մեկը 20 տարվա միջազգային փորձն է` լուծելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առաջացած ճգնաժամը` կապված  հայաբնակ Լեռնային Ղարաբաղի հետ, որի պատճառով կացնասպանը ցանկացել էր վրեժ լուծել հայից: Այդ տարածքի համար պատերազմը, որը տվեց 30.000 զոհ, ավարտվեց զինադադարով, որը սակայն բազմիցս խախտվում է: Սպանության հետ կապված այս ճգնաժամն անհանգստացնում է այն պատճառով, որ կարող է նոր ռազմական գործողությունների  առիթ դառնալ: Նախ սպանության պատմությունը. 2004թ. փետրվարին ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում սպանեց հայ լեյտենանտին` հասցնելով 26 կացնի հարված: Երկու տարի անց հունգարական դատարանը նրան դատապարտեց ցմահ բանտարկության` առանց գործը բեկանելու իրավունքի մինչեւ 2036 թ: Բայց օգոստոսի 31-ին Վիկտոր Օրբանի կառավարությունը, դատարանի վճիռն անտեսելով, Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին: Նա  դա հիմնավորեց Եվրախորհրդի 1983 թ. որոշմամբ, որն ստորագրած երկրներն իրավունք ունեն ազատազրկվածների փոխանակման: Բացի այդ, Ադրբեջանը Հունգարիային խոստացել էր, որ Սաֆարովն իր պատիժը կկրի Բաքվի բանտում: Միայն թե Ադրբեջանի մայրաքաղաքում Սաֆարովն ընդունվեց իբրեւ հերոս, նախագահը նրան ներում շնորհեց, նա հրաշալի բնակարան ստացավ, ինչպես նաեւ`բանտարկության  մեջ գտնվելու 8,5 տարիների դիմաց  աշխատավարձ: Հայաստանն անմիջապես խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: ԱՄՆ-ը,Ռուսաստանը, Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությունը եւ Եվրոխորհուրդը դատապարտեցին Ադրբեջանին այդ քայլի համար: Վ. Օրբանի կառավարությունը փորձում է պաշտպանական դիրք ընդունել Հարավային  Կովկասի , Արեւելյան եւ Կենտրոնական Ասիայի, Պարսկական ծոցի երկրների մոտ (“Արեւելյան քամու դոկտրինան”) : Ադրբեջանը Հունգարիայի կարեւոր գործընկերն  է Հարավային Կովկասում արագ մեծացող ապրանքաշրջանառությամբ` երկու անգամ ավելի շատ` քան Վրաստանի հետ, հինգ անգամ ավելի շատ` քան Հայաստանի, այսինքն երկու հարավ կովկասյան երկրների: Օրբանն Ադրբեջանի հետ հարաբերությունները ակտիվացրել է  քաղաքական բարձր մակարդակի հանդիպումներով, անձամբ այցելել էր այդ երկիրը 2010-ի սեպտեմբերին եւ 2012 -ի հունիսին: Մայիսին ստեղծվեց Տնտեսական Կենտրոն` օգնելու հունգարական մանր եւ միջին բիզնեսին Ադրբեջանում հաստատվելու համար: Ադրբեջանն առաջարկեց գնել մինչեւ 20 մլրդ կրոնի հունգարական պետական արժեթղթեր: Դա նման էր վարձավճարի Սաֆարովի համար:

Ռոմնին առաջ է անցել Օբամայից

ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական Միթ Ռոմնին հերթական անգամ հիշեցրել է, որ ինքը կոշտ արտաքին քաղաքականության կողմնակից է, հատկապես “համար մեկ թշնամու” հետ հարաբերություններում: Նա շարունակում է քննադատել  գործող նախագահ Բարաք Օբամային Ռուսաստանի հետ չափազանց մեղմ լինելու համար, ինչը սպառնում է ազգային անվտանգությանը: Այնպես որ եթե նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաջողություն գրանցի հանրապետական թեկնածուն, ապա ԱՄՆ-ը եթե […]

Մարինա Ցվետաեւան 120 տարեկան է /վիդեո/

1892-ի հոկտեմբերի 8-ին` հին տոմարով սեպտեմբերի 26-ին, ծնվել է 20-րդ դարի ռուս մեծագույն բանաստեղծներից մեկը` Մարինա Ցվետաեւան:  Մոր հիվանդության պատճառով Ցվետաեւան երկար ժամանակ ապրել է Գերմանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, որտեղ եւ ուսում է ստացել: Տիրապետել է գերմաներեն եւ ֆրանսերեն լեզուներին: 1909-ին որպես ազատ ունկնդիր մասնակցել է ֆրանսիական գրականության  դասընթացներին Սորբոնում: Ըստ իր իսկ հիշողությունների` նա սկսել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի