20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

Այսօր արյան զեղումի դեմ պայքարի միջազգային օրն է

Արյան զեղումն արդեն դադարել է լինել ախտանիշ միայն մեծահասակների համար: Բժիշկներն արդեն այս հիվանդությունն ավելի շատ նկատում են 25-30 տարեկանների, ինչպես նաեւ երեխաների մոտ: Արյան զեղումի զոհ է դառնում տարեկան 400 հազար մարդ, որոնցից շատերը մահանում են, իսկ կեսից ավելին հաշմանդամ է մնում: Աշխարհի 40 երկրներում հոկտեմբերի 29-ը հայտարարված է Արյան զեղումի դեմ պայքարի օր, […]

Հայտնի “Հոլիվուդ” նշանը վերանորոգվում է` հոբելյանի կապակցությամբ

Լոս Անջելեսում` Հոլիվուդյան բլուրների վրա գտնվող հայտնի “Հոլիվուդ”  նշանը վերանորոգվում է, հաղորդում է “The Hollywood Sign” կայքը: Վերոնորոգումը նախաձեռնվել է գրառման 90-ամյակի կապակցությամբ, որը կնշվի 2013-ին: Վերականգնողական աշխատանքները կընթանան 10 շաբաթ: Բանվորները կմաքրեն 15 մետր բարձրությամբ տառերի փոշին, կեղտը եւ ժանգը, որից հետո տառերը կներկվեն սպիտակ ներկով: Դրա համար կծախսվի 1,5 հազար լիտր ներկ: Հայտնի […]

Հուշարձաններ Հալլեում և Ժնևում՝ Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին

Գերմանիայի Հալլե քաղաքի հայկական համայնքը, ինչպես հավաստիացնում է հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Գաբրիելյանը, ամենափոքր համայնքներից մեկն է: Այստեղ բոլորը Հայաստանից են եկել՝ շուրջ 40-45 ընտանիք է ապրում, մեծ մասը` Շիրակի մարզից: Միահամուռ ջանքերով կարողացել են 2006-ին ձեռք բերել և Էջմիածնի սեփականությունը դարձնել տեղի կաթոլիկ եկեղեցիներից մեկի շենքը՝  1901-ին կառուցված կից շինության հետ միասին և […]

Հիլարի Քլինթոնը հեռանում է

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոն նախագահական ընտրություններից հետո պատրաստվում է հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ինքը Քլինթոնը: ‘Ես մտադիր եմ հրաժարական տալ երդմնակալության արարողությունից հետո, այդպիսին են իմ ծրագրերը’,- ասել է նա: Սակայն մինչ այժմ Քլինթոնն այս մասին չի հայտնել ԱՄՆ նախագահին: Քլինթոնը չի նշել նաև, թե ով է փոխարինելու իրեն այդ պաշտոնում` ասելով, […]

Եվրոպայի լավագույն ակումբը ‘Բարսելոնան’ է. “Շախտյորը’ 12-րդն է

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպայի լավագույն թիմերի վարկանիշային աղյուսակը: Առաջին հորիզոնականում իսպանական ‘Բարսելոնան’ է: Երկրորդը  անգլիական ‘Մանչեսթեր Յունայթեդն’ է, իսկ երրորդը` գերմանական ‘Բավարիան’: Աղյուսակում ներառված է 450 ակումբ: Այստեղ ներկայացված են նաև հայկական ակումբները, որոնցից իր ցուցանիշներով առաջինը ‘Փյունիկն’ է, ապա ‘Ուլիսը’: Աղյուսակում իր տեղն է գտել նաև ուկրաինական ‘Շախտյորը’, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի […]

Օբաման նախապես ընտրել է ԱՄՆ ապագա նախագահին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մասնակցել է նախագահական նախնական ընտրություններին: Այդ նպատակով նա ժամանել էր Չիկագո, որտեղ էլ սկսել է իր կարիերան: Անձը հաստատող փաստաթղթի փոխարեն նախագահը ներկայացրել է վարորդական իրավունքը` ուրախությամբ նշելով, որ վերջերս է թարմացրել այն: Օբամային հատկապես հիացմունք է պաճառել այն փաստը, որ լուսանկարում ինքը ճերմակ մազեր չունի, գրում է “дни.ру”-ն: ԱՄՆ նախագահական […]

Այսօր Զոքանչի միջազգային օրն է /վիդեո/

Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի որոշ երկրներում նշվում է Զոքանչի միջազգային օրը: Զոքանչի օր նշելու գաղափարը ծնվել է նախորդ դարի 20-ական թվականներին ԱՄՆ-ում: Ի սկզբանե այն նշվել է որպես կատակ, սակայն ժամանակի ընթացքում մարդիկ սկսել են  լրջորեն մոտենալ տոնի գաղափարին, եւ այն տարածվել է նաեւ այլ անգլալեզու երկրներում, գրում է “nezabud-ka”-ն: Այս օրը […]

Գերմանիան ցանկանում է օգտագործել հայկական Սփյուռքի ներուժը

“Այսօր արաբական աշխարհում տեղի ունեցող քաոսը եւս մեկ անգամ հաստատում է, որ այդ երկրների մասին խորը գիտելիքների պակաս կա: Այդ բացը կարող է լրացնել հայկական Սփյուռքը”,- նման տեսակետ է հայտնել գերմանացի քաղաքական վերլուծաբան, “Tageszeitung” թերթի խմբագիր Գեորգ Բալթիսենը՝ Henaran.am-ին տված բացառիկ հեռախոսազրույցում: Ըստ փորձագետի՝ ոչ միայն արաբական երկրներում, այլեւ Թուրքիայում, Իրանում  եւ այլուր գոյություն ունեցող […]

8-ամյա տղան “ստվեր է նետել” Օբամայի վրա /ֆոտո/

ԱՄՆ գործող նախագահ, նախագահի թեկնածու Բարաք Օբաման իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելելով Ֆլորիդա նահանգ` որոշել է անսպասելի այցելել տարրական դպրոց եւ լուսանկարվել երեխաների  հետ: Արդյունքում նախագահին չի հաջողվել իրականացնել իր մտահղացումը, քանի որ արդյունքում ստացվել է հետեւյալ պատկերը. նախագահը հայտնվել է ընդհանուր լուսանկարում, որետղ նա զրուցում է երեխաներից մեկի հետ, մյուսը նստած է նրա ծնկներին, […]

Լիբիայում ԱՄՆ դեսպանի մահվան մեջ մեղադրվողն սպանվել է

Կահիրեում սպանվել է այն տղամարդը, ով մեղադրվում էր սեպտեմբերի 11-ի Լիբիայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման մեջ, հաղորդում է “BBC News”-ը: Եգիպտական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով` նրան ձերբակալել են հոկտեմբերի 25-ի վաղ առավոտյան Կահիրեի արվարձանում գտնվող նրա բնակարանում: Հանցագործը նռնակ է նետել հատուկ ծառայության աշխատակիցների վրա, սակայն այն պայթել է հենց բնակարանում, որից հետո տղամարդն սկսել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի