24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

2012-ին ռեկորդային թվով լրագրողներ են զոհվել

Անցնող տարվա ընթացքում 119 լրագրող է զոհվել` իր մասնագիտական պարտականությունները կատարելիս: 2012-ը գերազանցել է մյուս տարիներին` մահացած լրագրողների թվով: Այդ մասին նշվում է մամուլի միջազգային ինստիտուտի զեկույցում, որն իր հաշվետվությունները կազմում է 1997-ից: Դրանցում ընդգրկվում են բոլոր այն լրագրողները, ովքեր մահացել են մասնագիտական գործունեության պատճառով կամ առաջադրանք կատարելիս: 2012-ին լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը դարձավ Սիրիան, […]

ԱՄՆ-ում այսօր նշում են Շնորհակալության օրը /վիդեո/

Այսօր ԱՄՆ-ում նշում են  ամենահին ազգային տոներից մեկը` Շնորհակալության օրը: Սովորաբար նոյեմբերի 4-րդ հինգշաբթին եւ նրան հաջորդող ուրբաթն ԱՄՆ-ում ոչ աշխատանքային օրեր են լինում, եւ ամերիկացիները ճանապարհ են ընկնում` իրենց հարազատներին եւ մտերիմներին այցելության: Ըստ վիճակագրության` ավելի քան 40 մլն ամերիկացիներ սովորաբար այս օրերին ճամփորդութուն են կատարում ավտոմեքենայով: Ըստ ավանդույթի` ընտանեկան ընթրիքին հավաքվում են ամերիկացիների […]

Այսօր Ողջույնի միջազգային օրն է /վիդեո/

1973-ից նոյեմբերի 21-ը նշվում է որպես Ողջույնի համաշխարհային օր: Այս արտասովոր եւ բարի տոնի գաղափարը պատկանում է 2 ամերիկացիների` Մայքլ եւ Բրայան Մաքքոմըքներին: Նման բարեկամական տոն ստեղծելու համար պատճառ է հանդիսացել մարդկանց “սառը պատերազմը” եւ ազգերի միջեւ անհանդուրժողականությունը: Աշխարհի տարբեր ծայրեր Մաքքոմըք եղբայրների ուղարկած նամակները ` պարզ եւ բարեկամական մաղթանքներով, վարակիչ օրինակ դարձան մոլորակի շատ այլ […]

Մայրն ինքնահրկիզվել է որդիների դպրոցի բակում /վիդեո/

33-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, այրել է իրեն այն դպրոցի բակում, որտեղ իր տղաներն են սովորում, տեղեկացնում է  “Life News’-ը: Նա ինքն է իր հետ տարայով բենզին բերել դպրոցի մոտ գտնվող փոքրիկ խաղահրապարակը, լցրել այն  իր վրա եւ հրկիզվել: Ինքնասպանությանն առաջինն ականատես են եղել դպրոցի աշակերտները, որոնք չեն համարձակվել մոտենալ կնոջ` արդեն իսկ այրվող […]

Այսօր հեռուստատեսության միջազգային օրն է /վիդեո/

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ` 1996-ից նոյեմբերի 21-ը նշվում է որպես  Հեռուստատեսության միջազգային օր: Աշխարհի մի շարք երկրներում ընդունված է ամեն տարի նշել այս տոնը: Տոնի ավանդույթներից մեկը համարվում է հեռուստատեսային ծրագրեր փոխանակելը, որոնց թեման խաղաղությունն է, անվտանգությունը, տնտեսական եւ սոցիալական զարգացումը եւ մշակույթների փոխանակումը: Տոնը բավականին երիտասարդ է, չնայած որ հեռուստատեսությունը շուրջ 80 տարվա պատմություն ունի: […]

Քաղաքապետը գրազ է եկել “Twitter”-ի օգտատերերի հետ

Ամերիկյան Նյուարք քաղաքի քաղաքապետ Կորի Բուկերը գրազ է եկել “Twitter”-ի օգտատերերի հետ` դպրոցներում սննդի  պետական ֆինանսավորման անհրաժեշտությունն ապացուցելու նպատակով, գրում է “Politico”-ն: Ըստ գրազի պայմանների` 2 կողմն էլ պետք է  մեկ շաբաթ շարունակ ապրեն սննդամթերքի կտրոններով: Բուկերը նշում է, որ “կրթությունը, որն ստանում են աղքատ ընտանիքների երեխաները, բոլորին է հարստացնում”: Քաղաքապետի խոսքով` “պետությունը մշտապես մեծ […]

Ճապոնացիների հերթական ապշեցնող գաղափարը` տհաճ հոտը չեզոքացնող ներքնազգեստ

Մարմնի տհաճ հոտն այսուհետ կարելի է թաքցնել: Այդ մասին հայտարարել են ճապոնական տեքստիլ ընկերություններից մեկի աշխատակիցները, ովքեր ոչ սովորական ներքնազգեստ են արտադրել, գրում է  “The Daily Mail”-ը: Նրանց խոսքով` նման ներքնազգեստ ստեղծելու գաղափարը մի բժշկի է պատկանում, ով ցանկացել է օգնել  աղիների հետ խնդիրներ ունեցող  իր հիվանդներին: Ի սկզբանե այն նախատեսված է եղել հիվանդների համար, սակայն […]

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին բանաձեւ է առաջարկել Գազայի վերաբերյալ

Ռուսաստանը  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձեւի նախագիծ  է ներկայացրել, որը պահանջում է դադարեցնել բռնությունները Գազայի հատվածում, հաղորդում է “ИТАР-ТАСС’-ը: Նախագծում կոչ է արվում ԱԽ-ին դատապարտել “քաղաքացիական անձանց նկատմամբ իրագործվող բռնությունները”, այդ թվում  եւ ահաբեկչությունները, ինչպես նաեւ կոչ է արվում Գազայի բնակիչներին առանց որեւէ խոչընդոտների բժիշկներ եւ հումանիտար օգնություն տրամադրել: Բացի այդ, փաստաթուղթն առաջարկում է Իսրայելին եւ […]

Աշխարհը տոնում է Երեխաների համաշխարհային օրը /վիդեո/

1954-ին ՄԱԿ-ն առաջարկել է բոլոր երկրներին Երեխաների Համաշխարհային օր սահմանել տարվա ցանկացած այն օրը, որը նրանք նպատակահարմար կհամարեն: Նոյեմբերի 20-ը նշանավոր է նրանով, որ 1959-ի այդ օրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989-ին` երեխաների իրավունքների մասին Կոնվենցիան: Ամեն տարի 11 մլն երեխա է մահանում` 5 տարին դեռեւս չբոլորած, եւս 10 մլնը […]

Այսօր Զուգարանների միջազգային օրն է

Ուղիղ 10 տարի առաջ` 2002-ի նոյեմբերի 19-ին, աշխարհի պրոգրեսիվ հասարակությունը տոնել է Զուգարանի օրը` ամենայուրօրինակ եւ ուրախ տոներց մեկը: Նոյեմբերի 19-ը Զուգարանի միջազգային օր է հայտարարվել 2001-ին Սինգապուրում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված էր զուգարանների խնդիրներին: Կոնֆերանսի վայրը պատահական չէ ընտրված, քանի որ Սինգապուրը համարվում է նման վայրերի մաքրությամբ հատնի երկիր: Ավելի քան 200 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված