20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

Լեհաստանում 49 մարդ է մահացել ցրտից

Դեկտեմբերի սկզբից Լեհաստանում 49 մարդ է մահացել սառնամանիքներից, հաղորդում է”AFP”-ը: Ձմռան գալստյան հետ երկրի որոշ շրջաններում ջերմաստիճանը 10 աստիճանով նվազել է: Սառնամանիքների զոհ են դառնում հիմնականում անտունները: Ոստիկանությունն այդ առիթով տեղեկացնում է բնակչությանն այն մասին, որտեղ կարելի է տաքանալ եւ տաք սնունդ ստանալ:  Այս տարի սառնամանիքները Լեհաստանին վրա հասան դեռեւս հոկտեմբերից: Այդ ժամանակ 15 մարդ […]

Ջուլիան Ասանժը նոր “ռումբ” է պատրաստել

“Wikileaks” կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը խոստացել է, որ 2013-ին իր կայքն ավելի քան միլիոն նոր գաղտնի փաստաթղթեր կհրապարակի, հաղորդում է  “The Guardian”-ը: Ասանժն իր հայտարարությունն արել է դեկտեմբերի 20-ի ուշ երեկոյան` Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբից ելույթ ունենալով: Նա ընդգծել է, որ նոր տեղեկությունները “աշխարհի բոլոր երկրներին են վերաբերում”:  Ասանժը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել […]

Սաակաշվիլին այնպիսի փակուղի է ստեղծել, որից ես չգիտեմ ինչպես դուրս դուրս գալ. Պուտին

Ռուսաստանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ, սակայն  չի կարող փոխել Հարավային Օսիայի եւ Աբխազայի անկախության ճանաչման մասին իր որոշումը: “Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այնպիսի փակուղի է ստեղծել, որից ես այնքան էլ լավ չեմ հասկանում` ինչպես դուրս գալ”,-խոստովանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Միջազգային Առեւտրի կենտրոնում կայացած մամլո ասուլիսին, հաղորդում է “Вести”-ն: Պուտինն ընդգծել է, […]

Ուզբեկստանն այլեւս ՀԱՊԿ անդամ չէ

Ուզբեկստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում պաշտոնապես դադարեցվել է: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` Մոսկվայում կայացած ՀԱՊԿ խորհրդի ընդլայնված նիստին, գրում է “утро.ру”-ն: Ուզբեկստանը նախկինում արդեն մեկ անգամ դուրս էր եկել ՀԱՊԿ անդամակցությունից 1999-ին: Երկրի իշխանությունները հրաժարվել էին շարունակել համաձայնությունը, սակայն 2006-ին Տաշքենտը վերականգնեց իր անդամակցությունը: Այս տարվա հունիսին այն կրկին իր անդամակցությունը դադարեցնելու նոտա […]

Այսօր աղքատներին օգնելու միջազգային օրն է

Դեկտեմբերի 19-ին միջազգային հանրությունը նշում է աղքատներին օգնելու միջազգային օրը:  Միջազգային մասնագետների տվյալներով`մոլորակի բնակչության շուրջ 1/4-ը աղքատության մեջ է ապրում: Այդ պատճառով էլ ՄԱԿ-ը մի քանի ծրագրեր է մշակել, որոնց նպատակն է աղքատության վերացումը:Ծրագրերն սկսվել են իրականացնել 2000-ից, սակայն աղքատների թիվը դեռեւս չի նվազել: ՄԱԿ-ի մասնագետների բնորոշմամբ` աղքատությունը ոչ միայն փողի բացակայությունն է, այլ նաեւ […]

Անտարկտիդայի մի մասը նվիրել են Եղիսաբեթ 2-րդին

Անտարկտիդայի տարածքի մի մասն այսուհետեւ կկոչվի Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի անունով: Նման պատվավոր նվերի թագուհին արժանացել է իր թագավորման 60-ամյա հոբելյանի կապակցությամբ, հաղորդում է “The Telegraph”-ը: Եղիսաբեթ թագուհու Երկրի մակերեսը 437 հազար քառակուսի կմ է, ինչը 2 անգամ գերազանցում է Մեծ Բրիտանիայի տարածքը: Նախկինում մայրցամաքի այդ մասն անուն չուներ:  Նոր “ունեցվածքը” թագուհուն ներկայացրել է […]

Մարդասպանը վերացրել է հանցանշանները նախքան հանցագործությունը

Ամերիկյան Քոնեքթիքուտ նահանգի ոստիկանությունն ստուգել է մարդասպան Ադամ Լանզայի համակարգիչը:Վերջինս 20 աշակերտ էր սպանել Նյութաուն քաղաքի “Սենդի Հուք” դպրոցում: Քննիչներին առայժմ չի հաջողվել որեւէ բան պարզել, քանի որ համակարգչի հիշողություն պարունակող  կոշտ սկավառակը չափազանց վնասված է եղել: Ոստիկանները ենթադրում են, որ Ադամը միտումնավոր է դա արել, քանի որ այն վնասված է եղել մուրճով կամ նմանատիպ […]

Եղիսաբեթ 2-րդն առաջին անգամ ներկա կգտնվի նախարարների կաբինետի նիստին

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը դեկտեմբերի 18-ին ներկա կգտնվի բրիտանական նախարարների կաբինետի նիստին: Այդ մասին իր միկրոբլոգում հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Սպասվում է, որ թագուհին կես ժամ շարունակ դիտորդի կարգավիճակում ներկա կգտնվի ծննդյան տոներից առաջ կայանալիք տարվա վերջին նիստին: “Sky News”-ը նշում է, որ վերջին բրիտանական միապետը, ով ներկա է գտնվել նախարարների […]

Գունային փոթորիկ Ֆրանսիայում. 150 հազար մարդ աջակցում է միասեռ զույգերի ամուսնությանը /վիդեո/

Փարիզի մի քանի տասնյակ հազարավոր բնակիչներ են մասնակցել ակցիային` ի պաշտպանություն Ֆրանսիայում միասեռ զույգերի ամուսնությունների օրինականացման:  Կազմակերպիչների խոսքով` ընդհանուր առմամբ` Փարիզի փողոցներ է դուրս եկել 150 հազար մարդ: Սակայն ոստիկանությունը նշել է, որ երթին մասնակցել է 60 հազար մարդ: Փարիզի հետ զուգահեռ նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Լիոնում, Մարսելում եւ Նանտում:  2012-ի նոյեմբերի 7-ին […]

“Մուսուլման եղբայրներ”-ը հաշվել են սահմանադրական հանրաքվեի մասնակիցների ձայները

Եգիպտոսի իսլամիստական “Մուսուլման եղբայրներ” շարժումը, որը Եգիպտոսի սահմանադրական հանրաքվեի արդյունքների իր առանձին հաշվարկներն է կատարել, հայտարարել է, որ քաղաքացիների մեծ մասը հավանության է արժանացրել փաստաթուղթը, հաղորդում է “Reuters”-ը: Դեկտեմբերի 15-ին կայացած հանրաքվեի քվեաթերթիկների 99 տոկոսը հաշվելուց հետո պարզվել է, որ քվեարկողների  56,5 տոկոսը սահմանադրության կողմնակիցներ են: Այս տվյալները հաղորդած աղբյուրը ցանկացել է անանուն մնալ:  Եգիպտական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի