19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

Հերթական հրաձգությունն ամերիկյան դպրոցում

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Տաֆտ քաղաքում տեղի է ունեցել հերթական դպրոցական միջադեպը`կապված հրաձգության հետ: 16-ամյա տղան հասցրել է վիրավորել 3 աշակերտների, նախքան ուսուցիչներից մեկը կանգնեցրել է նրան, գրում է “pravda.ru”-ն: Միջադեպը տեղի է ունեցել դասամիջոցին: Ականատեսների խոսքով` աշակերտը դպրոց է եկել ատրճանակը ձեռքին, ինչի մասին անմիջապես հայտնել են ոստիկանությանը, սակայն դեռահաս տղան հասցրել է կրակել 3 […]

Չեխիայում մեկնարկում են առաջին նախագահական ընտրությունները

2013-ի հունվարի 11-ին եւ 12-ին Չեխիայում կկայանան առաջին նախագահական ընտրությունները: Երկրի նոր նախագահը կընտրվի բնակչության կողմից` համընդհանուր քվեարկության միջոցով: Քվեարկության միջոցով նախագահ ընտրելու մասին սահմանադրական օրենքը գործող նախագահ Վացլավ Կլաուսը ստորագրել է նախորդ տարվա փետրվարին, հաղորդում է “РИА Новости”-ն: Նախկինում Չեխիայի նախագահն ընտվում էր խորհրդարանի 2 պալատների համատեղ նիստի արդյունքներով: Այդ կերպ է ընտրվել նաեւ Կլաուսը […]

115 զոհ Պակիստանում` կրկնակի ահաբեկչության արդյունքում /վիդեո/

Պակիստանի Քվետտա քաղաքում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետեւանքով 115 մարդ է զոհվել, հաղորդում է “Channel NewsAsia”-ը: Առաջին պայթյունը տեղի է ունեցել քաղաքի` շիաներով բնակեցված թաղամասում` բիլիարդի ակումբի մոտ: Մի քանի րոպե անց, երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, փրկարարները, լրագրողները, տեղի է ունեցել 2-րդ պայթյունը, ինչն էլ ավելի մեծ թվով զոհերի պատճառ է դարձել: Զոհվել […]

Գրիպի նոր համաճարակ

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի իշխանություններն արտակարգ իրավիճակ են հայտարարել` կապված գրիպի համաճարակի հետ, որն արդեն 18 մարդու կյանք է խլել միայն այդ նահանգում, հաղորդում է “CBS News” հեռուստաալիքը: Համաճարակային սեզոնի սկզբից, որը համարվում է 2012-ի հոկտեմբերի 1-ը, քաղաքում արդեն հայտնաբերվել է վարակի 700 դեպք, ինչը նախորդ` 2011-2012 համաճարակային սեզոնի ցուցանիշից 10 անգամ ավել է:  […]

Հիլլարի Քլինթոնը չի լքի պետքարտուղարի պաշտոնը

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը չի լքի իր պաշտոնը մինչեւ որ Սենատի առջեւ հաշվետվություն չտա Լիբիայում ԱՄՆ հյուպատոսության վրա կատարած իսլամիստների հարձակման մանրամասների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, գրում է  “Росбалт”-ը: Հիշեցնենք, որ 2012-ի սեպտեմբերի 11-ին Բենղազիում տեղի ունեցած ահաբեկչական գրոհի հետեւանքով զոհվեց Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը:  Պետդեպի նախնական պնդման […]

Մահացե՞լ է Իրաքի նախագահը

Ըստ Ֆրանսիական Le Figaro թերթի  քրդական քաղաքական շրջանակների աղբյուրների, հայտնում է Իրաքի նախագահ Ջալալ Թալիբանիի կլինիկական մահվան մասին: Նախագահը բուժման նպատակով Բեռլինում է: Թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկության համաձայն, 79-ամյա Թալիբանիի մոտ ուղեղի արնազեղում է տեղի ունեցել, եւ այս պահին գերմանացի բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը:

Պուտինից առաջ մարդ չկա, նա ազդեցիկ է

Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականը հրապարակել է աշխարհի քաղաքական, գործարար եւ հասարակական ամենաազդեցիկ գործիչների ցուցակը: Ըստ այդմ` մոլորակի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ է ճանաչվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Սակայն Պուտինը, երկրորդ հորիզոնականում է. ամսագիրը թափուր է թողել վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը, քանի որ աշխարհաքաղաքական եւ տնտեսական խնդիրներն այնքան շատ են, որ մեկ մարդը ի վիճակի չէ […]

Տիկին Քլինթոնին դուրս են գրել

 Ըստ ռուսական լրատվամիջոցների, ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա մի քանի օր բուժվում էր Նյու-Յորքի հիվանդանոցում: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել էին  տրոմբ: Բժիշկները հավաստիացնում են, որ պետքարտուղարի առողջությունը լրիվ վերականգնել է: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Ռեյնսը լրատվամիջոցներին ասել է, որ Հիլարի Քլինթոնը շատ շնորհակալ է բժիշկներից եւ հիվանդանոցի աշխատակազմից իրենց հոգատար վերաբերմունքի […]

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ` ֆրանսիայի սենատում

Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող նոր օրինագիծ, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: Նախագիծը ֆրանսիական խորհրդարանում մուտքագրվել է դեկտեմբերի 19-ին եւ նախատեսում է փոփոխություններ 1881-ի մամուլի ազատության մասին օրենքում` դրանով իսկ սահմանելով ռասիզմի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության փաստի ժխտման դեմ պայքարի իրավական հիմքերը:  Հիշեցնենք, որ Վալերի Բուայեն 2011-ին ներկայացրել էր Հայոց […]

ԱՄՆ-ի 41-րդ նախագահը մահվան շեմին է հայտնվել

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի ինքնազգացողությունը նախօրեին կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժին: Ծննդյան տոները նախկին նախագահը չի կարողացել անցկացնել ընտանիքի հետ, հաղորդում է  “Эхо Москвы”  ռադիոկայանը:  Բժիշկների տվյալներով` վերջին օրերին Բուշն անընդհատ բարձր ջերմություն ունի, սակայն նա գիտակից վիճակում է գտնվում: Նախկին նախագահի կողքին են ընտանիքի անդամները եւ հարազատները:  Բուշին հիվանդանոց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի