18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

Վատիկանում սկսվում է Հռոմի պապի ընտրության գաղտնի քվեարկությունը

Վատիկանում սկսվում են կարդինալների ամենօրյա գաղտնի խորհրդակցությունները, որոնց ընթացքում նրանք կորոշեն` ինչ հատկություններով պետք է օժտված լինի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը եւ կնշանակեն կոնկլավի օրը, որին էլ կհնչի նոր Հռոմի պապի անունը, հաղորդում է “Reuters”-ը: Ենթադրվում է, որ Բենեդիկտոս 16-րդին հաջորդող կնշանակվի մյուս շաբաթ: Հանդիպումները, որոնք մինչ այդ ամեն օր կանցկացվեն  Սուրբ Պետրոսի տաճարում, կարդինալներն […]

“Մոտ եկեք եւ կզգաք ջերմությունը”. Պուտինը` լրագրողին

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Ֆրասնուա Օլանդը պաշտոնական այցով Մոսկվա է մեկնել, գրում է “МК.ru”-ն: Կրեմլ ժամանած լրագրողներին առաջին հերթին հետաքրքրող հարցն այն էր` արդյոք նրանց առաջին հանդիպումից հետո ՌԴ նախագահի հարաբերությունները ջերմացել են ֆրանսիացու հետ, ով իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր “խաղաղեցնել” Պուտինին: Բանակցությունների արդյունքում ստորագրվել է 11 փաստաթուղթ` տարբեր ոլորոտներում համագործակցության հեռանկարներով: Այդ ողջ ընթացքում Պուտինը […]

Ուգո Չավեսի մահը թաքցրել են դեկտեմբերի՞ց

Բժիշկները գրանցել են Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի գլխուղեղի մահը դեռեւս դեկտեմբերի վերջին: Այս մասին “NTN24″ հեռուստաալիքին  է հայտնել Ամերիկյան երկրների կազմակերպությունում Պանամայի նախկին դեսպան Գիլյերմո Կոչեսը: Նա պնդում է, որ 4 օր առաջ Չավեսին անջատել են կյանքն արհեստականորեն երկարաձգող սարքից: Կոչեսի խոսոքով` դա պարզապես չեն ցանկացել Կուբայում անել: Դիվանագետը կոչ է արել Վենեսուելայի իշխանություններին հերքել […]

Հռոմի պապը վայր դրեց լիազորությունները

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն այսօր` փետրվարի 28-ին, պաշտոնապես վայր կդնի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի իր լիազորությունները: Նախօրեին կայացավ նրա վերջին ելույթը Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում: Հիշեցնենք, որ Հռոմի պապը գահից հրաժարվելու մասին հայտարարեց 2013-ի փետրվարի 11-ին: Վատիկանը հայտարարել է, որ նրան փոխարինողը կընտրվի մաքսիմալ կարճ ժամկետում: Բենեդիկտոս 16-րդը` աշխարհիկ կյանքում Յոզեֆ Ռացինգերը, ծնվել է 1927-ի ապրիլի […]

Հռոմի պապը վերջին անգամ է ելույթ ունեցել

Հրաժարական տված Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն այսօր իր վերջին ելույթն է ունեցել Վատիկանում` 10 հազարանոց ամբոխի առջեւ, հաղորդում է “BBC”-ն: “Ես հրաժարական եմ տվել` գիտակցելով նման քայլ ողջ ծանրությունը եւ եզակիությունը` միաժամանակ դա արել եմ հոգու խորին հանգստությամբ”,-ամբոխին է հայտնել Բենդիկտոս 16-րդը: Հռոմի պապը խոստովանել է, որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդության տարիների յուրաքանչյուր րոպեին աստված առաջնորդել […]

Սարսափելի կադրեր. օդապարիկի պայթյունից 18 զբոսաշրջիկ է մահացել /վիդեո/

Եգիպտական Լյուքսոր քաղաքում նախօրեին վթար է տեղի ունեցել: 21 զբոսաշրջիկներով օդապարիկը պայթել էր օդում: Ողբերգության հետեւանքով զոհվել էին 21 զբոսաշրջիկներից 18-ը, գրում է МК.ru”-ն: Զոհերի մեծ մասը ներքեւ է նետվել մեծ բարձրությունից` փորձելով փրկվել կրակից: Ըստ ականատեսների` փրկված ուղեւորները` եգիպտացի օդաչուն եւ 2 բրիտանացի զբոսաշրջիկները, նետվել են ամենասկզբում, ինչի շնորհիվ էլ հաջողվել է փրկվել: Մյուսները` […]

Ես չեմ գնա մի երկիր, որտեղ հերոսացնում են մարդասպանին. Վ. Բուայե

“Չեմ նահանջելու եւ շարունակելու եմ իմ պայքարը: Ամեն օր էլ մի նոր օրինագիծ եմ ներկայացնելու”,-“Ջիհան” գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծեր ներկայացրած Վալերրի Բուայեն: Խոսելով իրեն ուղղված բազմաթիվ սպառնալիքներից` պատգամավորը հայտնել է, որ երբեք էլ չի այցելի Թուրքիա, նույնիսկ եթե կառավարությունն ապահովի իր անվտանգությունը: Նա հավելել է, որ […]

Բերլուսկոնին ընդունեց պարտությունը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին ընդունել է խոհրդարանական ընտրություններում ձախ ցենտրիստների հաղթանակը` Պիեռ Լուիջի Բերսանիի գլխավորությամբ, գրում է “РБК” կայքը: Այժմ Բերլուսկոնին խոստացել է մտածել հաղթողների հետ կոալիցիա ձեւավորելու մասին: Նա հայտնել է, որ հաստատ կոալիցիա չի կազմի ցենտրիստների հետ, որոնց ղեկավարում է վարչապետի պաշտոնում իրեն փոխարինած Մարիո Մոնտին: Սենատի ընտրություններում ձախերին հաջողվել է առաջ անցնել նաեւ […]

Բեռլինում բողոքի ցույց է տեղի ունեցել Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ

Երեկ` փետրվարի 25-ին Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասների առջև տեղի է ունեցել բողոքի ցույց, որին մասնակցել են մի քանի տասնյակ գերմանահայեր, հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը: Ցուցարարները կրում էին Սումգայիթի ողբերգական իրադարձությունները քննադատող պաստառներ: Ցույցի ընթացքում անցորդներին բաժանվում էին տեղեկատվական նյութեր` 1988թ. Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում իրականացված բարբարոսությունների վերաբերյալ: Այս […]

Կիպրոսն ընտրեց ընդդիմադիր թեկնածուին

“ДИСИ” կուսակցության թեկնածու Նիկոս Անաստասիադեսը հաղթել է Կիպրոսի նախագական ընտրությունների 2-րդ փուլում: Նա հավաքել է ձայների 57.48 տոկոսը, ինչը կղզու պատմության մեջ ամենաբարձր արդյունքներից մեկն է եղել, գրում է “Cyprus Mail”-ը: Անաստասիադեսի մրցակից Ստավրոս Մալասը հավաքել է քվեների 42.5 տոկոսը: Քվեարկությանը մասնակցել է ձայնի իրավունք ունեցողների 81 տոկոսը:  Առաջին փուլում Անաստասիադեսն ստացել էր ընտրողների 45.3 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի