23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

10 տարի առաջ կորած 3 աղջիկները գտնվել են

Ամերիկյան Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի ոստիկանությունը գտել է 3 կանանց, ովքեր 10 տարի առաջ անհայտ կորել էին, հաղորդում է “Associated Press”-ը: Ամանդա Բերին, ով այդ ժամանակ 16 տարեկան է եղել, կորել է 2003-ի ապրիլի 21-ին: Նա զանգահարել է քրոջը եւ ասել, որ պատրաստվում է աշխատանքից տուն գնալ, որից հետո նրա մասին այլեւս ոչ ոք ոչինչ […]

Ինքնաթիռն ընկել է ավիաշոուի ժամանակ /վիդեո/

Մադրիդում կայացած ավիաշոուի ժամանակ հնարք կատարող ինքնաթիռն ընկել է, հաղորդում է “Digital Journal”-ը: Օդաչուն, ով 35 տարեկան էր, տեղում մահացել է ստացված այրվածքներից: Տուժել է 18 մարդ, որոնց թվում շոուի հանդիսատեսներ եւ ոստիկաններ:  Ինքնաթիռն ընկել է ընդամենը 100 մետր հեռավորությամբ այն հարթակներից, որտեղ շուրջ 3 հազար մարդ էր հավաքված:

“Լիմուզինը” այրվել է. աղջիկները մահացել են /վիդեո/

Ամերիկյան Սան-Ֆրանցիսկո քաղաքում` անհայտ հանգամանքներում, մահացել են լիմուզինի ուղեւոր 5 աղջիկները: Ավտմեքենան  անսպասելի այրվել է Սան-Մատեո կամրջի վրա գտնվող մայրուղու վրա, հաղորդում է “euronews”-ը: Վարորդին եւ մյուս 4 ուղեւորներին հաջողվել է դուրս գալ ավտոմեքենայից: Տուժածները տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են: Երթեւեկությունը կամրջով դադարեցվել է: Ոստիկանությունը պարզում է դեմքի հանգամանքները:

ՀԴԲ-ի կողմից հետախուզվող ահաբեկիչների մեջ առաջին անգամ կին է հայտնվել

ՀԴԲ-ն պատմության մեջ առաջին անգամ ծայրահեղ վտանգավոր ահաբեկիչների ցանկում ներառել է կնոջ` “Սեւերի ազատագրման բանակ” խմբավորման նախկին անդամ Ջոան Չեզիմարդին, ով դատապարտվել էր ոստիկանի սպանության համար, սակայն այնուհետեւ փախել էր Կուբա, տեղեկացնում է “Fox News”-ը: Չեզիմարդիին հետախուզման մեջ հայտարարելու մասին ՀԴԲ-ն հայտարարել է մայիսի 2-ին` այդ հանցագործությունը կատարելուց ուղիղ 40 տարի անց: Այդ ժամանակ նա արդեն […]

5-ամյա տղան սպանել է 2 տարեկան քրոջը

Ամերիկյան Քենտուքի նահանգում 5-ամյա տղան կրակել է 2 տարեկան քրոջը: Սպանությունը կատարվել է այն հրացանով, որն անցյալ տարի նվեր էր ստացել ծննդյան օրվա կապակցությամբ: Ոստիկանությունը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երեխան ցանկացել է խաղալ հրացանափողի հետ, գրում է “pravda.ru”-ն: Մայրը մի քանի րոպեով է երեխաներին մենակ թողել: Ամենայն հավանականությամբ, գործը […]

Օբաման որոշել է փորձել կնոջ սանրվածքը /ֆոտո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտածում է իմիջը փոխելու մասին: Իր ծրագրերի մասին նախագահը պատմել է Սպիտակ տան թղթակիցների ասոցացիայի հետ ավանդական ընթրիքի ժամանակ: Նա մասնավորապես նշել է, թե մտադիր է ունենալ նույն “չոլկայից”, որն իր կինը` Միշելն ունի: Միշել Օբաման սանրվածքը փոխեց իր 49-ամյա հոբելյանից առաջ: Նա հայտարարել էր, որ այդ կերպ պայքարում է “միջին […]

Ծեծկռտուք` խորհրդարանում /վիդեո/

Վենեսուելայի խորհրդարանում նախօերին նիստն ընդհատվել է պատգամավորների ծեծկռտուքի պատճառով` Վենսուելայում իշխող սոցիալիստական կուսակցության եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:  Ազգային ժողովի նիստի հեռարձակումն ուղիղ եթերով այդ կապակցությամբ ընդհատվել է:  Ընդդիմության ներկայացուցիչները, որոնք նախագահ Նիկոլաս Մադուրոյին չընդունելու պատճառով զրկված են եղել խոսքի իրավունքից, իրենց ձայնը տեղ հասցնելու միջոց են գտել` իրենց հետ խորհրդարան են […]

ՄԻԵԴ-ը Տիմոշենկոյի ձերբակալությունն անօրինական է համարել

Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանն անօրինական է ճանաչել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ձերբակալությունը, հաղորդում է “Lenta.ru”-ն: Տիմոշենկոյին ձերբակալել են 2011-ի օգոստոսին` Ռուսաստանի հետ գազի պայմանագրեր կնքելու ժամանակ լիազորությունների չարաշահման համար: Նրան կալանքի տակ են պահել նաեւ դատավարությունների ընթացքում “կարգուկանոնի համակարգային խախտման” համար: Նախկին վարչապետը պնդում էր, որ դատավորի վճիռը  քաղաքական դրդապատճառներ ունի: Տիմոշենկոն պատմել էր նաեւ տանջանքների ենթարկման մասին, ինչպես […]

Արքայի վերադարձը. Նիդերլանդները վերջ տվեց մայրիշխանությանը

Նիդերլանդների թագուհի Բեատրիսը իր վերջին ուղերձն է հղել ենթականերին եւ ժողովրդին` գահը ավագ որդուն` արքայազն Վիլհելմ Ալեքսանդրին հանձնելուց առաջ, տեղեկացնում է “Associated Press”-ը: Իր ուղերձում Բեատրիսը կոչ է արել իր ծառայողներին աջակցել նոր միապետին: “Ներկա պահին իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ նոր միապետն զգա ձեր աջակցությունն ու վստահությունը”,-հայտարարել է թագուհին: Նա համոզմունք է հայտնել, […]

Նախագահը հրաժարվել է աշխատավարձից

Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսը հայտարարել է, որ հրաժարվում է իր համար նախատեսված աշխատավարձից, տեղեկացնում է “La Nacion”-ը: Կարտեսը մտադիր է նախագահական աշխատավարձը զոհաբերել անտուն երեխաներին եւ անբուժելի հիվանդներին: Պետության ղեկավարաը հայտնել է, որ իրեն “ավելի երջանիկ կզգա”, եթե իր համար նախատեսված գումարը հատկացվի նրանց, ովքեր “իսկապես դրա կարիքն ունեն”: 56-ամյա Օրասիո Կարտեսը նախագահ է ընտրվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված