18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

Օլիմպիադայի ժամանակ Սոչիում ցույցերը կարգելվեն

Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ցույցերն ու հանրահավաքները, որոնք Օլիմպիադայի հետ կապված չեն, կարգելվեն, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Օլիմպիական խաղերի ընթացքում Սոչիում կարգելվի նաեւ զենքի, ինքնապաշտպանության միջոցների եւ թույլատրված պայթուցիկների վաճառքը:

Ավստրալացին պայթեցրել է սեփական մեքենան` ֆիլմում հայտնվելու համար

Ավստրալիայի ոստիկանությունը հաղորդել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը պայթեցրել է սեփական ավտոմեքենան, որպեսզի հայտնվի մոտակայքում վավերագրական ֆիլմ նկարահանող խմբի տեսախցիկի օբյեկտիվում, փոխանցում է Газета.Ru-ն: 50-ամյա օրինազանցն անմիջապես ձերբակալվել է,  նրա արյան մեջ ալկոհոլի տոկոսը բավական բարձր է եղել: Պարզվել է, որ տղամարդուն նախկինում էլ մեկ տարով զրկել էին վարորդական իրավունքից:

Իրաքում զինվորական ուղղաթիռ է վթարվել

Իրաքում զինվորական ուղղաթիռը վայր է ընկել, ինչի արդյունքում ուղղաթիռի ողջ անձնակազմը զոհվել է, տեղեկացնում է РИА Новости-ն: Նախնական տվյալներով` անձնակազմի   բոլոր անդամները   իրանցի   զինվորականներ են եղել: Պատահարի մանրամասները ճշտվում են:   

Թունավորումից մանկատան երկուս սան մահացել են, 22ը` հոսպիտալացվել

Թաթարստանի գյուղերից մեկում մանկատան երկու սան է մահացել, եւս 22-ին տեղափոխել են հիվանդանոց, փոխանցում է РИА Новости-ն: Քրեական գործ է հարուցվել անփութության մեղադրանքով: Երեխաները մահացել են փորլուծությունից, հոսպիտալացված երեխաների մոտ էլ նույն նշաններն են:

Ինքնաթիռում երեխա է մահացել

Մոսկվա-Կիրով չվերթի ժամանակ ինքնաթիռում երեխա է մահացել, փոխանցում է Газета.Ru-ն: Երեխայի ծնողները նրան Կիրով էին տանում Մոսկվայում տեղի ունեցած սրտի վիրահատությունից հետո: Օդանավակայան են ժամանել շտապօգնության բժիշկները, սակայն երեխային ոչնչով չեն հասցրել օգնել:

Աշխարհում ամեն ութերորդ մարդը քաղցած է

Չնայած սովի դեմ ծավալվող պայքարին` աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդը տառապում է սովից, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: Ստացվում է` աշխարհում 842 միլիոն մարդ սոված է, եւ հետաքրքրականն այն է, որ նրանցից շատերը զարգացած երկրների բնակիչներ են: Օրինակ, 16 միլիոն մարդ, ովքեր սոված են մնում, ապրում են հարուստ երկրներում, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: 

Բազմազավակ մայրը միանգամից 13 երեխայի է սպասում

Իրաքի գյուղերից մեկի բնակչուհին շոկի է ենթարկվել` հղիության ուլտարձայնային հետազոտություն անցնելուց հետո: Պարզվել է, որ 40-անց կինը միանգամից 13 երեխա է ունենալու: Նրա ամուսինն ասել է, որ իր կինը վերջին հինգ տարիների ընթացքում չէր հղիանում, եւ ինքը ստիպված է եղել եւս մեկ անգամ ամուսնանալ, չնայած առաջին կնոջից ամեն դեպքում 7 երեխա ուներ: “Լուրը, որ կինս […]

Եգիպտոսը փակել է իր հանգստյան գոտիները իրանցի զբոսաշրջիկների համար

Եգիպտոսը փակել է իր հանգստյան գոտիները Իրանից եկած զբոսաշրջիկների համար, փոխանցում է Газета.Ru-ն: Խնդիրն այն է, որ Իրանի իշխանությունների եւ Եգիպտոսի  զինվորականների ու ժամանակավոր  ղեկավարության միջեւ բավական լարված փոխհարաբերություններ են:

Իսպանիայի թագավորը դուրս է գրվել հիվանդանոցից

Իսպանիայի թագավոր Խուան-Կարլոսը այսօր դուրս է գրվել Մադրիդի հիվանդանոցից, որտեղ նրա ոտքն էին վիրահատել, փոխանցում է INTERFAX.RU-ն: Հիվանդանոցից դուրս գրվելիս թագավորը լրագրողներին ասել է լրագրողներին, որ իրեն լավ է զգում: Սակայն բժիշկները նրան կտրականապես արգելել են ակտիվ կյանք վարել: Հարկ է նշել, որ Խուան-Կարլոսը 75 տարեկան է: Նախորդ երկու տարիների ընթացքում նա 6 վիրահատություն է […]

YouTube-ը սեփական երաժշտական մրցանակաբաշխությունը կստեղծի

YouTube ընկերությունը հայտարարել է, որ ստեղծելու է սեփական երաժշտական մրցանակաբաշխությունը, փոխանցում է lenta.ru-ն:   Առաջին մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին, կլինեն 6 մրցանակակիրներ, անվանակարգերը կհայտարարվեն ավելի ուշ : YouTube-ի մրցանակաբաշխության հիմնական միջոցառումները կանցկացվեն Նյու Յորքում: Շոուում հանդես կգան հայտնի աստղեր Լեդի Գագան, ռեփեր Էմինեմը, Arcade Fire խումբը եւ այլն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի