18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

Ֆրանսիայում թափառաշրջիկը սպանել է 90-ամյա տղամարդուն եւ կերել նրա լեզուն եւ սիրտը

Ֆրանսիայում ձերբակալել են երիտասարդ թափառաշրջիկ մի տղամարդու, ով սպանել է 90-ամյա մի տղամարդու, ապա կերել նրա սիրտն ու լեզուն` դրանք պատրաստելով լոբու հետ, տեղեկացնում է ֆրանսիական The Local-ը: Հանցագործը մտել է 90-ամյա ծերունու տուն, սպանել նրան, հանել լեզուն ու սիրտը, եփել, կերել, ապա այրել է տունը: Մահացածի որդին, ով մոտերքում է ապրում, տեսել է, որ […]

… Միայն մեկ հարց ունեմ` ինչպես հիմա ապրել. նոր փաստեր Կազանի ավիավթարից /ֆոտո/

“Россия-2” հեռուստաընկերության հայտնի հաղորդավար Ռոման Սկվորցովի կինը` Էլինան եւ նրա դուստրը` Դաշան, նույնպես եղել են Կազանում ավիավթարի ենթարկված ինքնաթիռում: Հաղորդավարի կինը ծնունդով Կազանից է եղել եւ ինքնաթիռում էր դստեր հետ, որը առաջին ամուսնությունից է, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: “Ես միայն մեկ հարց ունեմ` ինչպես հիմա ապրել»,- ողբերգությունից հետո գրել է հաղորդավարը Թվիթերի իր էջում: Ավելի […]

Իտալիայիում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Իտալիայի իշխանությունները երկրում արտակարգ իրավիճակ են հայտարարել` “Կլեոպատրա” փոթորկի ավերածությունների հետ կապված, գրում է The Guardian-ը: Երկրում այս պահի դրությամբ փոթորկի հետեւանքով արդեն 18 հոգի մահացել է: Տուժել է մոտ 20 000 մարդ: Երկրում շատերը ստիպված են եղել լքել իրենց տները: 

Զույգը մեղադրվում է որդեգրած երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում ձերբակալել են ամուսնական զույգի, որին մեղադրում են իրենց որդեգիր երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ: Նրանց որդուն տան մուտքի մոտ կապված են հայտնաբերել: 57-ամյա ամուսիններ Դորիան Լի Հարփերը ու Վանդա Սյու Լարսոնը մեղադրվում են իրենց հինգ որդեգրած երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ, փոխանցում է newsru.com-ը: Զույգի տուն անակնկալ այցելել են կենդանիների վերահսկողության […]

Ծերանոցում կանեփ են ցանել

Կանադայի ոստիկանությունը Նյու Բրանսուիք նահանգի “Հավերժ երիտասարդ” ծերանոցում  կանեփի 550 թուփ է հայտնաբերել, տեղեկացնում է  Korrespondent.net-ը: Թփերը հայտնաբերվել են այն ժամանակ, երբ ծերանոցում հրդեհ է բռնկվել եւ դեպքի վայր են ժամանել հրշեջները: Նրանք ծերանոցում կանեփի փոքրիկ “դաշտ” են հայտնաբերել եւ ոստիկանություն կանչել: Առայժմ հայտնի չէ, թե ով է դրանք աճեցրել եւ դրանք նախատեսված են եղել […]

Պարզվել է Կազանում ինքնաթիռի կործանման իրական պատճառը

Նախօրեին Միջպետական ավիացիոն հանձնաժողովը, ուսումնասիրելով Կազանում կործանված Boeing 737 օդանավի գրառումները, եկել է եզրակացության, որ օդանավի գլխավոր օդաչուն ինքն է անձամբ անջատել ավտոպիլոտը, ինչն էլ հանգեցրել է ինքնաթիռի կործանմանը, փոխանցում է Коммерсантъ–ը : Հետաքննության անդամների կարծիքով` փորձառու անձնակազմն առանց դժվարությունների կարող էր իջեցնել օդանավը, որը հագեցած էր գերժամանակակից վայրէջքային համակարգի սարքավորումներով:

Ճապոնիան կարող է անհետանալ երկրի երեսից

Ճապոնիան մոտ ժամանակում կարող է անհետանալ երկրի  երեսից, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով Huffington Post Canada-ին։ Թերթն էլ հիմնվում է էկոլոգիայի հարցերով կանադա-ճապոնացի փորձագետ Դեւիդ Սուձուկիի կանխատեսումների վրա, որը նկարագրում է Ճապոնիայի նոր՝ ավելի քան 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հնարավոր հետեւանքները։  Փորձագետը նշել է, որ Ֆուկուսիմայում ատոմակայանի սարսափելի վիճակը Ճապոնիային աղետով է սպառնում։ Նա նշում է, […]

ԱՄՆ-ի Սենատը կոչ է անում ազատ արձակել Տիմոշենկոյին

Ամերիկյան Սենատը պահանջել է ազատ արձակել ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա տիմոշենկոյին, եւ սա Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ասոցացման համաձայնագրի կնքման գլխավոր պահանջներից մեկն է, գրում է Газета.Ru-ն: ԱՄՆ-ում վստահ են,որ Ուկրաինայի ապագան “սերտ կապված է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ”: 

Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգ կձեւավորի. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրաստիճան սպաների ներկայացման արարողության ժամանակ ասելէ, որ Ռուսաստանը մտադիր է ուժեղացնել Բելառուսի հետ համատեղ ՀՕՊ համակարգը եւ նախապատրաստվել Հայաստանի եւ Ղազախստանի հետ նման համակարգեր ձեւավորելուն, փոխանցում է РИА Новости-ն: “Նախատեսում ենք ամրացնել Բելառուսի հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգը, ապա ձեւավորել նմանատիպ համակարգեր Հայաստանի եւ Ղազախստանի հետ”,- ասել է Պուտինը:

Կազանում կործանված ինքնաթիռի սեւ արկղերից մեկը դատարկ է եղել

Կազանում կործանված Boeing-737-ի 2 սեւ արկղերից մեկի ուսումնասիրության արդյունքում մասնագետները պարզել են, որ այն դատարկ է, փոխանցում է “ԻՏԱՌ֊ ՏԱՍՍ»”: Մասնագետների կարծիքով` ամենայն հավանականությամբ դրա մեջ տեղադրված սկավառակը, որը նախատեսված էր անձնակազմի խոսակցությունները ձայնագրելու համար, պայթյունի ժամանակ դուրս է նետվել արկղից։ Իսկ ահա երկրորդ սեւ արկղից մասնագետների գնահատմամբ հնարավոր կլինի ինֆորմացիա ստանալ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի