29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

Ոստիկանները ակտիվիստուհիներին ծաղիկներ են նվիրել /վիդեո/

image_722

Կիեւի “Եվրամայդանում” շարունակվում են բողոքի ակցիաները: Արդեն որերորդ օրն է` մարդիկ դուրս են գալիս փողոց` պահանջելով երկրի ղեկավարությունից եվրաինտեգրացում: Օրերս բազմաթիվ բախումներ եղան ակտիվիստների եւ ոստիանության միջեւ, վերջիններն անգամ արցունքաբեր գազ կիրառեցին: Սակայն այս անգամ ոստիկանները որոշել են գեղեցիկ ժեստ անել: Նրանք մայդանում հավաքված ակտիվիստուհիներին ծաղիկներ են նվիրել:

Գետի ջուրը մի գիշերվա ընթացքում կարմիր է դարձել /ֆոտո/

image_696

Սլովակիայի եւ  Չեխիայի  սահմանով  հոսող Միյավագետը դարձել է տեղացիների իրարանցման պատճառ, քանի որ մի գիշերվա ընթացքում գետի ջրերը փոխել են իրենց գույնը` դառնալով ալ կարմիր, գրում է Daily Mail-ը: Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, սակայն որեւէ բան չեն կարողացել պարզել: Տեղացիները սարսափած են տեղի ունեցածից: Սակայն չի բացառվում, որ գետի կարմիր գույնը պայմանավորված է մոտակայքում գտնվող սպանդանոցի զտման համակարգում տեղի ունեցած խոտանով, ինչի հետեւանքով կենդանիների արյունը կարող է թափված լինել գետը:

Անգլիայի հարավ-արեւմուտքի բնակիչները ՉԹՕ-ի են ականատես եղել /ֆոտո/

image_690

Անգլիայի Դեւոն կոմսության բնակիչներն օրերս երկնքում անծանոթ օբյեկտ են տեսել եւ կարծում են, որ դա ՉԹՕ է: Մոխրագույն անհայտ թռչող օբյեկտը, որն օվալի կառուցվածք է ունեցել, պատահաբար լուսանկարել է մի լուսանկարիչ, ով տեղանքն էր նկարում, գրում է РИА Новости-ն:

Դատարանը թույլատրել է Օբամայի հորեղբորը, ով 50 տարի է` ապօրինի կերպով ԱՄՆ-ում է ապրում, մնալ երկրում

image_685

Բոսթոնի միգրացիոն դատարանը թույլատրել է նախագահ Օբամայի հորեղբորը` 69-ամյա Օնիանգո Օբամային մնալ երկրում: Վերջինը շուրջ 50 տարի ապօրինի կերպով  է  բնակվելիս  եղել ԱՄՆ-ում, գրում է ИТАР-ТАСС-ը: Տարեց Օբաման դատարանում ասել է, որ ինքը, ապրելով ԱՄՆ-ում, երբեք օրենքը չի խախտել ու հարկերն էլ պարտաճանաչ մուծել է: Հայտնի է, որ Օնիանգո Օբաման Ամերիկա է տեղափոխվել 17 տարեկանում, Քենիայում: Նա պարտավոր էր լքել ԱՄՆ-ը 7 տարի անց, սակայն չի արել դա ու ապօրինաբար մնացել է […]

Ուկրաինայում բողոքների պատճառներ այլեւս չեն լինի. վարչապետ

image_673

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ այլեւս բողոքների ակցիաներ Ուկրաինայում չեն լինի, քանի որ դրա համար պատճառներ չեն լինի, գրում է РИА «Новости»-ն: “Այն, ինչ դարձել է ցույցերի պատճառ փողոցներում, այլեւս չկա”,- հայտարարել է Ազարովը: Նա ասել է, որ երկրի գործադիր իշխանությունը հրաշալի է աշխատում:

Քաղաքապետն IQ-ի թեստ է անցել

image_669

Լոնդոնի քաղաքապետը ռոդիոյի ուղիղ եթերում IQ-ի թեստ է անցել: Նա փորձել է պատասխանել երկու հարցի, իսկ երրորդին հրաժարվել է պատասխանել, տեղեկացնում է The Guardian-ը: Բորիս Ջոնսոնը չի կարողացել պատասխանել երկու հասարակ հարցի, իսկ այն հարցին, թե եթե երեք խնձերից ինքը երկուսը վերցնի, քանիսը կմնա, նա խատասխանել է. “Քեզ բավական խնձորներ կմնան, բարեկամս”: Հարկ է նշել, […]

Ասադը ցանկանում է ղեկավարել նաեւ երկրի կառավարությունը

image_663

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցանկանում է պահել նախագահի պաշտոնը եւ ղեկավարել նաեւ կառավարությունը, գրում է РИАНовости-ն: Ավելի վաղ երկրի ընդդիմությունը հայտնել էր, որ պատրաստվում են ժամանակավոր կառավարություն հիմնել` 9 նախարարների մասնակցությամբ: Ընդդիմության ղեկավարը նշել էր, որ “Ժենեւա 2”-ի ժամանակ անհրաժեշտ է հայտարարություն անել, որ Ասադը պետք է թողնի երկրի ղեկավարությունը: Մինչդեռ Ասադը ոչ միայն չի […]

ԵՄ-ն չի քննարկի Ուկրանիայի հարցը

image_653

Եվրամիությունը Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի նոր բանակցություններ չի սկսի, հայտարարել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ <այա Կոսյանովիչը: Նա ասել է, որ իրենք չեն հաստատում Ուլրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հայտարարությունները, որ Ուկրաինայի պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, փոխանցում է INTERFAX.RU-ն: Հիշեցնենք, որ օրերս Ուկրաինայի վարչապետ Ազարովը հայտարարել էր, թե Ուկրաինական պատվիրակությունը կեկնի […]

“Սեւ ուրբաթ 2013”. ԱՄՆ-ում մեկ դոլարով կարելի էր մեքենա գնել

image_612

ԱՄՆ-ում դեկտեմբերի 2-ին, “Սեւ ուրբաթ” են կազմակերպել: այս օրը մեծ զեղչեր են լինում: Համաձայն ավանդույթի` այդ օրը երեք օգտագործած են վաճառում` ընդամենը մեկ դոլարով: Մնացած մեքենաների համար եւս մեծ զեղչեր են գործում: ԱՄՆ-ում դեկտեմբերի 2-ին մեքենաների սրահները բացվում են առավոտյան 7-ից, սակայն հերթերը դրանց դռների դիմաց կուտակվում են շատ ավելի վաղ: այս տարի “Սեւ ուրբաթի” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի