25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

Աշխարհի ամենամեծ թվային ֆոտոխցիկը բաց չի թողնի երկնքում տեղի ունեցող ոչ մի արագ իրադարձություն. /Տեսանյութ/

Հետազոտությունների և զարգացման SLAC National Accelerator Laboratory կենտրոնն ավարտել է աշխարհի ամենամեծ թվային ֆոտոխցիկի ստեղծման աշխատանքները։ Տեսախցիկը, որը կշռում է 3 տոննա և ունի 1,5 մ տրամագծով ու փոքր մեքենայի չափերի ոսպնյակ, պատրաստվում են տեղափոխել Չիլի՝ Վերա Ռուբինի անվան աստղադիտարանի Simonyi 8 մ աստղադիտակի վրա տեղադրելու համար: Տեսախցիկը Չիլի կտեղափոխվի Boeing ինքնաթիռով։ LSST տեսախցիկի տեղադրումը […]

Թրամփի դատավարությանը երդվյալ ատենակալները ինքնաբացարկ հայտնեցին /Տեսանյութ/

Դոնալդ Թրամփի աննախադեպ քրեական դատավարությունը սկսելուց հետո տասնյակ երդվյալ ատենակալներ հաշված րոպեների ընթացքում բացարկ են հայտնել՝ պնդելով, որ իրենք չեն կարող անաչառորեն դատել: Հիշեցնենք, որ Մանհեթենի շրջանային դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախկին նախագահին: Դատախազությունը պնդում է, որ պարոն Թրամփը հանձնարարել է իր նախկին փաստաբան Մայքլ Քոհենին վճարել պոռնոաստղ Դենիելսին $130,000 (104,000 ֆունտ ստեռլինգ)՝ իրենց սեռական […]

ԱՄՆ-ն նոր հիպերձայնային զենք կփորձարկի. /Տեսանյութ/

ԱՄՆ ռազմածովային ուժերը նախատեսում են ցամաքային հիպերձայնային զենքի հերթական փորձարկումն իրականացնել 2024 թվականի գարնանը։ 2023 թվականին ԱՄՆ զինված ուժերը ստիպված են եղել չեղարկել մի քանի փորձարկումներ և փոփոխել հրթիռը: Խոսքը LRHW (Long-Range Hypersonic Weapon) հրթիռի փորձարկման մասին է, որն օգտագործում է CHGB (Common Hypersonic Glide Body) ունիվերսալ հիպերձայնային սահող սարք։ Միացյալ Նահանգները զրոյից սկսեց մշակել […]

Կիանու Ռիվզը պատրաստվում է ամուսնանալ. ով է նրա ընտրյալը. /Տեսանյութ/

National Enquirer-ի փոխանցմամբ՝  Կիանոն «խելագարի պես սիրահարված է» իր ընկերուհուն՝ Ալեքսանդրա Գրանտին, եւ պատրաստ է ամուսնանալ նրա հետ: Դերասանը «վստահ է», որ իրենց սիրավեպը «հարատեւ կլինի» եւ ցանկություն չունի նախամուսնական պայմանագիր կնքել։ Հիշեցնենք, որ Ռիվզն ամուսնության վերաբերյալ նախկինում կասկածներ ուներ՝ 2001 թվականին ավտովթարի հետեւանքով իր հղի հարսնացուին՝ Ջենիֆեր Սայմին կորցնելուց հետո։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Եթեր դուրս կգա «Գլադիատոր 2» ֆիլմը . /Տեսանյութ/

Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված: Daily Mail-ի փոխանցմամբ՝  86-ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22-ին: Հիշեցնենք, որ ֆիլմի առաջին մասի պրեմիերան կայացել էր 2000 թվականին. պատմական ժանրի կինոնկարը արժանացել է  «Օսկար»-ի հինգ մրցանակի՝ ներառյալ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Հայ խառնամարտիկը հաղթել է. /Տեսանյութ/

Խառը մենամարտերի մինչեւ 70 կգ քաշային կարգում Ufc-ի  դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը (22-3) երեկ  հաղթեց (28-29, 29-28, 29-28) նախկին չեմպիոն և թեթև քաշային կարգի առաջին համար Չարլզ Օլիվեյրային (34-10): Մենամարտը տեղի է ունեցել ապրիլի 13-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում Նշենք, որ Ծառուկյանն անցկացրել է 25 մենամարտ՝ 22 հաղթանակ, 3 պարտություն։ Օլիվեյրան անցկացրել է 44 […]

Ջրհեղեղի պատճառով 33 մարդ է զոհվել. /Տեսանյութ/

Աֆղանստանում հորդառատ անձրևների հետևանքով սկսվել են հեղեղումներ, որի պատճառով 33 մարդ է զոհվել և   27-ը վիրավորվել: Իշխանությունները հայտնում են, որ զոհերի մեծ մասը տանիքի փլուզումից են մահացել: Մոտ 600 տուն վնասվել կամ ավերվել է, 200 գլուխ անասուն սատկել է, մոտ 600 կմ (370 մղոն) ճանապարհ է ավերվել, և մոտ 800 հեկտար (1975 ակր) գյուղատնտեսական հողատարածք […]

Այսօր կսկսվի նախկին նախագահի դատավարությունը. /Տեսանյութ/

Դոնալդ Թրամփը այսօր ոտք կդնի Նյու Յորքի դատարանի շենք և կդառնա ԱՄՆ առաջին նախկին նախագահը, ով դատարանի առջեւ կկանգնի որպես մեղադրյալ քրեական գործով։ Հիեցնենք, որ նա մեղադրվում է իր բիզնես փաստաթղթերը կեղծելու մեջ՝ քողարկելու համար 2016 թվականի ընտրություններից անմիջապես առաջ պոռնոաստղ Սթորմի Դենիելսին վճարած գումարը: 77-ամյա պարոն Թրամփին մեղավոր ճանաչելու դեպքում սպառնում է առավելագույնը չորս […]

Առևտրի կենտրոնում տղամարդը դանակահարել է կանանց /Տեսանյութ/

40-ամյա Ջոել Կաուչին շաբաթ օրը խուճապի մեջ է գցել մարդաշատ Westfield Bondi Junction համալիրը, երբ սկսել է մարդկանց սպանել երկարաշեղբ դաշույնով: Ոստիկանության փոխանցմամբ՝ Սիդնեյի առևտրի կենտրոնում տղամարդը թիրախավորել է բացառապես կանանց: Ստացած վիրավորումներից մահացել են 6 հոգի, նրանցից հինգը կանայք էին։ Եվս մի քանիսը, այդ թվում՝ մի աղջիկ, վիրավորվել են։ Հարձակման հետևանքով զոհված միակ տղամարդը […]

ԱՄՆ-ն Իսրայելին հայտարարել է, որ չի միանա Իրանի դեմ ուղղված որևէ պատասխան հարվածի. /Տեսանյութ/

Սպիտակ տունը նախազգուշացրել է Իսրայելին, որ ԱՄՆ-ը չի մասնակցի Իրանի դեմ ուղղված որևէ պատասխան հարվածի: Հիշեցնենք, որ ավելի քան 300 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ գիշերը, ինչը, ըստ Իրանի, պատասխանն էր ապրիլի 1-ին Սիրիայում իր հյուպատոսությունը պայթեցնելուն: Հատկանշական է, որ գրեթե բոլոր հրթիռները և անօդաչու թռչող սարքերը խոցվել են Իսրայելի, ԱՄՆ-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված