25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Պոլիկլինիկաների «այլ կաբինետների» ֆինանսավորումը դադարեցվել է. Փաստ

Օրերս տարբեր հրապարակումներից և քաղաքացիների ահազանգերից պարզ դարձավ, որ հանրապետության ողջ տարածքում գործող պոլիկլինիկաների «այլ կաբինետներն» այլևս չեն գործելու։ Պատճառը պետական ֆինանսավորման դադարեցումն է։ Պոլիկլինիկական հաստատություններում «այլ կաբինետները» 2020 թվականին այլևս պետական պատվերով ծառայություններ, այսինքն՝ խորհրդատվություններ չեն իրականացնում։ Տեղեկությունը «Փաստի» հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը։ Նա մանրամասնում է, […]

Միայն աշխարհի 50 ամենահարուստ մարդիկ կարող էին ֆինանսավորել բոլոր աղքատ երեխաների բուժսպասարկումը և ուսուցանումը

«Աշխարհի ամենահարուստ 50 մարդիկ ունեն կարողություն, որը համարժեք է 2,2 մլրդ դոլարի: Միայն այս 50 մարդիկ կարող էին ֆինանսավորել աշխարհի բոլոր աղքատ երեխաների բուժսպասարկումը և ուսուցանումը»: Բանկիրները, տնտեսագետներն ու ֆինանսների նախարարներն ամբողջ աշխարհից մասնակցեցին «Համերաշխության նոր ուղիներ» խորագիրը կրող սեմինարին, որը կազմակերպել էր հասարակական գիտությունների Քահանայապետական ակադեմիան Վատիկանում: Փետրվարի 5-ին Ֆրանցիսկոս Քահանայապետը ընդարձակ ելույթով դիմեց […]

Զարմացած եմ առողջապահության նախարարի օրիգինալ մտքերից: Հակածխախոտային օրենքն այնքանով է արդյունավետ, որքան ծննդատուն փակելը. Խուրշուդյան /տեսանյութ/

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը. օրինագծի իրավական գնահատականն ու օրենքի կատարումն ապահովելու հիմնախնդիրները. նախագծի առավելությունն ու հնարավոր ռիսկերը այսօր «Հենարան» մամուլի ակումբում ներկայացրեցին «Եռամիասնություն հանուն զարգացման» Հասարակական կազմակերպության նախագահ, հասարակական գործիչ, իրավաբան Մամիկոն Խուրշուդյանը եւ հոգեթերապեւտ Մարատ Զաքրյանը:  Հակածխախոտային օրենքը, Մամիկոն Խուրշուդյանի խոսքով`նույնքան արդյունավետ է, որքան ծննդատուն […]

«Սթափվե՞նք». փոխհրաձգություն՝ Արսեն Թորոսյանի և «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանի միջև

Որոշում է կայացվել ՍՊԻԴ-ի կենտրոնը միացնել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, որի կապակցությամբ գրություն եմ ստացել ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց հանրույթի կողմից՝ բազմաթիվ ստորագրություններով և ՍՊԻԴ-ի կենտրոնի կոլեկտիվի կողմից, որոնք իրենց մտահոգությունն են հայտնում որոշման կապակցությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: «ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի […]

Երեւանում 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային

Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։ Փոքրիկ աղջիկը կշռում է 4 կգ 550գրամ, հասակը 54 սմ է։ Փոքրիկ աղջիկն ունի 6 եղբայր և 5 քույր։ Մայրը նշում է, որ ամենայն հավանականությամբ էլի երեխաներ կունենան։ Փոքրիկի և մոր ինքնազգացողությունը լավ է։ Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ […]

Սուր շնչառական հիվանդացությունն ունի աճման միտում. նախարարություն

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ օրական կտրվածքով շարունակվում է սուր շնչառական վարակների համաճարակաբանական դիտարկումը, որի արդյունքները փաստում են, որ հիվանդացությունն ունի աճման միտում:  Հիվանդացության աճ է գրանցվել ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության համաճարակաբանական մշտադիտարկումը շարունակվում է նաև դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում: Այսօրվա տվյալներով` հանրապետությունում սուր շնչառական վարակներով […]

Երևանի դպրոցներում խոզի գրիպի համատարած դեպքեր են գրանցվել. ArmDaily.am

ArmDaily.am-ին տեղեկություններ են հասել, որ Երևանի մի շարք դպրոցներում H1N1 (խոզի գրիպի) համատարած դեպքեր են եղել։ Մեզ հայտնի է դարձել, որ դպրոցներում երեխաների հաճախելիությունը բավականին ցածր է, հաստատություններ կան, որտեղ չեն թողնում դրսից մարդ մտնի, որպեսզի վիրուսներ չտարածվի։ Մի շարք դպրոցներում մանկավարժները իրենք հորդորում են ծնողներին երեխաներին դպրոց չուղարկել, քանի որ սուր շնչառական վարակների ակտիվություն […]

Սահմանին հոսպիտալացումներ եղել են: Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ի պատասխան կորոնավիրուսի վերաբերյալ քաղաքացիների հարցումների, պարզաբանումներ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում: «Այո, սահմանին հոսպիտալացումներ եղել են։ Այո, եղել են Չինաստանից Հայաստան ժամանած հայեր, որոնք ունեցել են ջերմություն։ Այո, նրանք և ոչ միայն նրանք մեկուսացվել և հոսպիտալացվել են։ Ինչո՞ւ այս մասին չի հրապարակվել։ Շատ պարզ պատճառով։ Սրանք Առողջապահական և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված