20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Որոշում է կայացվել մինչև մարտի 23-ը դադարեցնել կրթական հաստատությունների աշխատանքները. Նիկոլ Փաշինյան /տեսաուղերձ/

Ոչ մի ողբերգություն չկա, եթե մենք հանդիպելիս սկսենք իրար ձեռքով չբարևել, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Էլ չեմ ասում իրար տեսնելիս համբուրվելով չբարևելը, հո ոստիկան չե՞նք դնելու ասենք՝ ով որ իրար տեսնելուց համբուրելով է բարևում, բերման ենթարկենք», – ասաց նա՝ ավելացնելով, որ սա շատ ավելի արդյունավետ միջոց կլինի կորոնավիրուսի կանխարգելման համար։ Վարչապետն […]

Կանադայի վարչապետի կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ՝ Սոֆիի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Վարակի հայտնաբերման հետազոտության պատասխանները դրական են եկել: Քիչ առաջ BBC news-ը հայտնեց, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մեկուսացել է տանը. Մեծ Բրիտանիայից վերադարձած նրա կնոջ՝ Սոֆիի մոտ վարակի նշաններ են:  Աղբյուրը հայտնում է, որ Կանադայի վարչապետի մոտ ախտանշաններ չկան: Սոֆիի հիվանդությունն անցնում է թեթև բարդությամբ:    

Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել կորոնավիրուսին. ԱՀԿ-ն մոնիտորինգ է անցկացրել Հայաստանի հիվանդանոցներում. Հրապարակ

Մի քանի օր է, ինչ Հայաստանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները՝ մեծ հիվանդանոցներում մոնիտորինգ են անում, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել կորոնավիրուսին: Ի՞նչ եզրակացության եկան՝ հարցրինք հիվանդանոցներից մեկի պատասխանատուին։ «Գտան, որ մեծ ծավալով հիվանդների դեպքում ծանր կլինի, չենք կարողանա դիմագրավել, եթե չլինի ԱՀԿ-ի օգնությունը»: Ինչո՞ւ չեք կարող։ «Մահճակալների, դեղորայքի ծավալների խնդիր կա․․․ բուն էպիդեմիան սկսվելու դեպքում չի […]

Կորոնավիրուսի կասկածանքով 70-ից ավելի մարդ մեկուսացվել է զբոսաշրջային Ծաղկաձորում, այդ թվում՝ շտապօգնության բժիշկ. Իրատես

Առողջապահության նախարարությունը, ըստ երեւույթին, մի պահ շեղվել է ծխողների դեմ պայքարից ու որոշել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համաշխարհային համաճարակ հայտարարված կորոնավիրուսի հետքերով գնալ: Ինչ խոսք, ողջունելի է, որ նախարարությունում չեն բավարարվել վարչապետի առաջարկած երկու դեղատոմսով՝ «թու-թու-թու»-ով եւ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է»-ով, ու 70-ից ավելի մարդ մեկուսացվել է զբոսաշրջային Ծաղկաձորում: Թերթի տեղեկություններով՝ կորոնավիրուսով վարակված կինը, որ Հայաստան […]

Կրկին խուճապ: Ովքեր են պատասխանատու թերի աշխատանքի համար. կարևոր որոշումները՝ վերջին պահին. Ժողովուրդ

Կորոնավիրուսով վարակված նոր` 3 անձանց մասին հայտարարությունից հետո կրկին խուճապային տրամադրություններ են Հայաստանում ճիշտ այնպես, ինչպես մարտի 1-ին, երբ հայտարարվեց վարակով առաջին հիվանդի մասին: Ու դեռ այդ օրերից բարձրաձայնվեց պատկան մարմինների ոչ արդյունավետ աշխատանքի հարցը: Եվ որքան էլ պաշտոնական ամենաբարձր մակարդակով նրանք վստահեցնեն, թե աշխատում են արտակարգ ռեժիմով, կաշվից դուրս գալով, այնուամենայնիվ, իրավիճակը միանգամայն այլ […]

Կորոնավիրուսի համաճարակը դեռ նոր է սկսվում. Մակրոն

Կորոնավիրուսի համաճարակը դեռ նոր է սկսվում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր տեսաուղերձում։ «Մենք համաճարակի ընդամենը սկզբում ենք։ Ամբողջ Եվրոպայում այն թափ է հավաքում և ավելի ինտենսիվ դառնում», – նշել է նա։ Մակրոնը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից փակվում են բոլոր ուսումնական հաստատությունները։ Վերջին տվյալով, Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված է 2876 մարդ, մահացել է 61-ը։

Իր պատմության ընթացքում ըսենց անհեթեթ ղեկավար հայ ժողովուրդը չէր ունեցել

Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ Հայաստանի վարչապետը պայքարում է նախկին իշխանությունների դեմ։ Պատկերացնո՞ւմ եք, երկու տարի է՝ նախկին չկա, ամբողջ երկիրը ձեռքն է, բայց շարունակում է պայքարել նակինների դեմ, երկրով մեկ նախկինների դեմ միտինգային գաստրոլներ է տալիս։ ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Գուտերեշը կոչ է անում, որ բոլոր պետությունները համախմբեն ուժերը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, […]

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը

Նոր տեսակի կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն է գրանցվել Ադրբեջանում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի կառավարությանն առընթեր շտաբին, մահացել է Ադրբեջանի իգական սեռի քաղաքացի, որն ավելի վաղ վերադարձել էր Իրանից և կարանտինի մեջ էր գտնվում: «Խոսքն Ադրբեջանի քաղաքացու մասին է, որը վերադարձել էր Իրանից և ուղարկվել կարանտինի: Նրա մոտ կորոնավիրւսի ախտանշաններ էին հայտնաբերվել: Նա կարանտինի մեջ […]

Նոր կորոնավիրուսի պատճառով Վրաստանում զորակոչը հետաձգվել է

Երեկ՝ մարտի 11-ին, Վրաստանի կառավարությունը որոշել է գարնանային զորակոչը մեկ ամսով հետաձգել՝ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Զորակոչը նախատեսված է անցկացնել ապրիլի 12-ից։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կայքը։ Այս պահին պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում վարակը հաստատվել է 25 մարդու մոտ, կան մեծ թվով մեկուսացված մարդիկ։ Նշենք, որ Հայաստանում այս պահի դրությամբ հայտարարվել է վիրուսով վարակված 4 մարդու առկայության […]

Հայաստանում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը նաև նշել է, որ ընդհատում է արձակուրդը: Այսպիսով Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասավ 6–ի։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի