16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 52-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 52-ի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մենք եւս 50 տեստ քիչ առաջ ավարտեցինք, այսօր ընդհանուր առմամբ կատարել ենք 105 տեստ եւ եւս 7 տեստի արդյունքներ դրական են: Դեպքերից 12-ը կապված են Էջմիածնի դեպքի հետ եւ որեւէ ախտանշան չեն ունեցել մինչ այս»,-ասաց նա: Նախարարի խոսսքով` […]

Այս պահին երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք

Ի պատասխան ԱԺ-ում հնչած՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի մեր երկրում առկայության և այն պնդման, որ «հանրությունը պետք է իմանա, որ դրանք չեն հերիքում», տեղեկացնում եմ, որ ✅ Այս պահին երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք ✅ Այս պահին կա ռեզերվային/ազատ 15 սարք՝ հատուկ առանձնացված կորոնավիրուսային հիվանդությամբ պոտենցիալ պացիենտների համար։ ✅ 3-4 օրից մեր […]

Հայաստանում այժմ 380 մարդ գտնվում է կարանտինի մեջ, մինչեւ երեկո նրանց թիվը կարող է հասնել 430-ի

Հայաստանում այժմ  380 մարդ  գտնվում է կարանտինի մեջ, մինչեւ երեկո նրանց թիվը կարող է հասնել 430-ի։ Այս մասին լրագրողներին է հայտնել  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ նրա՝ երեկ երեկոյան ժամերի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, սակայն դեռ թեստեր են անցկացվում, որոնց արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ: Նա նշեց, որ այժմ Հայաստանում հաստատվել է վարակման […]

Զգույշ ինքներդ չխեղդվեք ձեր իսկ աճեցրած վիրուսի մեջ

Պողոսները երբեմն պետրոսներն են լինում Կարմեն Դավթյանը երեկ առաջինն էր, որ հայտնել էր, թե Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվելու են Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Հ1-ի Պետրոսը շտապեց գնահատականներ տալ, վիրավորել եւ անցնել չափ ու սահման, ինչպես միշտ եւ դեռ ձեռքի հետ էլ չմոռացավ <նախկիններին> մեղադրել։ Այսօր բոլոր լրատվականները, այդ թվում […]

Որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին. Հրայր Թովմասյան

Սիրելի՜ հայրենակիցներ, Ի երախտագիտություն այս օրերին մեր բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի՝ որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին։ Սա երախտագիտության փոքրիկ քայլ է, որը թեև խորհրդանշական բնույթ է կրում, բայց շատ կարևոր խորհուրդ ունի: Սեփական կյանքը վտանգելու գնով մեր ազգաբնակչության առողջապահության մասին գիշեր-ցերեկ […]

Փողոցում վաճառվող մթերքը կարող են պարունակել վիրուսային տարրեր

Չնայած Երևանի քաղաքապետարանն ամենօրյա, իսկ այս օրերին նաև լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար, որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանը միտված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը: Ուստի քաղաքապետարանն զգուշացնում և հորդորում է՝ չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը: Դրանք համարվում են բարձր ռիսկայնությամբ, վտանգավոր մթերքներ, որոնք, չունենալով պահպանման անհրաժեշտ պայմաններ, […]

Հայաստանում մեկ ամսով՝ մինչև ապրիլի 16-ը հայտարարվեց արտակարգ դրություն /Ուղիղ/

Այսօր՝ ժամը 17։00-ից մինչև ապրիլի 16-ը՝ ժամը 9։00-ը Հայաստանի Հանրապետությունում  հայտարարվում է արտակարգ դրություն: Որոշումը կայացրեց կառավարությունը՝ արտահերթ նիստի ընթացքում:  Արտակարգ դրությունը պայմանավորված է կորոնավիրուսի վարակով:  Որոշումն ամբողջությամբ՝ ստորև. «Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ […]

Ղազախստանը սահմանափակում է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․ «Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով մարտի 16-ին՝ ժամը 08։00-ից սկսած Ղազախստանի Հանրապետության տարածքում հայտարարվում է արտակարգ դրություն ՂՀ բնակչության անվտանգության ապահովման և նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։ Արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 07։00-ը։ Մարտի 16-ից ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից ելքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի