25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Տուլայի վթարի ուժածներից երկուսին տեղափոխել են Մոսկվա

Տուլայում ավտոբուսի վթարից տուժածներից երկուսին տեղափոխել են Մոսկվա` հետագա բուժման նպատակով: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ առողջապահության նախարարությունից: , Տուժածներից մեկը Մոսկվա է տեղափոխվել ՌԴ-ի Ուզլովսկայայի բժշկական կենտրոնից, իսկ մյուս տուժածն էլ բուժում էր ստանում Տուլայի քաղաքային հիվանդանոցում:

Ո՞ր դեղերն են թանկացել

Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ դեղամիջոցների գները 2015թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ աճել են 0.1%-ով: Henaran.am-ի թղթակիցը շրջայց է կատարել դեղատներում` պարզելու՝ որ դեղերն են թանկացել: Չնայած գները բարձրացել են, գնորդների թիվը չի նվազել: Դեղատան աշխատակից տիկին Լարիսան տեղեկացրեց, որ թանկացումները եղել են, բայց ոչ բոլոր դեղերն են թանկացել. «Հիմնականում սիրտ-անոթային, արյան ճնշման […]

«Բուժօգնությունը կազմակերպվել է բարձր մակարդով». Արմեն Մուրադյան

Ռուս բժիշկները  մեծ մարդասիրությամբ և գթասրտությամբ են  կազմակերպել  Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածների բուժման գործընթացը, որն ամբողջապես հսկվել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի  կողմից: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով երեկ ուշ երեկոյան Երևան է […]

Սրտաբանության գիտաժողովը միավորել է շուրջ 250 մասնագետի

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական ծառայությունը նշում է ստեղծման 30-ամյակը: Այդ առթիվ մեկնարկեց հոբելյանին նվիրված սրտաբանական գիտաժողով` շուրջ 250 մասնակիցներով: Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը:  Նա նշեց, որ գիտաժողովի երկօրյա աշխատանքների ընթացքում կներկայացվեն […]

Տրավմատիզմի համար գումար չի նախատեսվում /վիդեո/

Առողջապահության նախարարության համար ինֆեկցիոն հիվանդությունները, ունենալով մեկ տոկոսից քիչ մահացիության ցուցանիշ, արդիական չեն համարվում: Այդ մասին բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` մահացիության հիմնական տոկոսը մնում է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների հատվածում, որոնք են սիրտ-անոթային, դիաբետ, ուռուցքային հիվանդությունները և այլ: Առաջնահերթությունների մեջ է մտնում նաև տրավմատիզմը, սակայն նրա վերաբերյալ բյուջեում ֆինանսներ չեն […]

Հեպատիտով հիվանդների բուժման համար գումար չկա /վիդեո/

Նորագույն դեղերը, որոնք ունեն բարձր արդյունավետություն B և C հեպատիտ ունեցողներին բուժման համար, ՀՀ առողջապահության նախարարությունը չի կարող ներառել բյուջեի մեջ, քանի որ մեկ հիվանդի բուժման կուրսը կարող է հասնել մինչև 18 հազարից մինչև 20 հազար դոլար, կան դեղեր, որոնցով բուժումը հասնում է մինչև 180 հազար դոլարի: Այդ մասին ԱԺ-ում առողջապահության ոլորտի բյուջետային քննարկման ժամանակ […]

Ինչ է արվում դեղերի ապօրինի շրջանառության դեմ

Առողջապահության ոլորտն ունի բոլոր մեխանիզմները դեղերի որակի վերահսկողության հարցում, քանի որ լեգալ շրջանառությամբ ցանկացած դեղորայք, որ մտնում է Հայաստան, գրանցվում և հաշվառվում է: Այդ մասին հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով պատգամավոր Վահան Բաբայանի հարցին՝ ինչ է արվում անորակ և կեղծ դեղերի ներկրումից խուսափելու համար: Նախարարի հավաստիացմամբ՝ ոչ լեգալ ճանապարհով Հայաստան մտած դեղորայքի թիվը շատ […]

Դիաբետով հիվանդները չեն կարողանում դեղորայք ձեռք բերել

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը այսօր ԱԺ-ում բարձրացրեց շաքարային դիաբետով հիվանդների խնդիրները: Բիշարյանն ասաց, որ իրենց բազմիցս դիմել են հիվանդներ՝ պնդելով, որ չեն կարողանում ստանալ պետության կողմից հատկացվող դեղորայքը: Ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում դեղատներից անձամբ գնել դրանք: Նախարար Արմեն Մուրադյանը վստահեցրեց՝ արվում են համապատասխան քայլեր. մասնավորապես 2016-ին նախատեսվում է ավելացնել դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղորայքի […]

 Տուժածներից 5-ն են ստացիոնար բուժում ստանում

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածներից, առավոտյան 10-ի դրությամբ, 5-ն են բուժում ստանում ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը` թեթև: Նշենք, որ  Տուլայի բժշկական հաստատություններում բուժումը շարունակում են 12 […]

Հակահիգիենիկ են

Առողջապահության ոլորտի բյուջետային քննարկումների ժամանակ այսօր ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքվեց, թե ինչ է անում նախարարությունը մանկապարտեզներում թունավորումները կանխելու համար: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն հարցը սոցիալական համարեց, քանի որ, ըստ նրա, շատ դեպքերում սանիտարահիգիենիկ պայմանները բավարար չեն: Ըստ նախարարի՝ առաջին հերթին երեխաների մոտ պետք է զարգացնել հիգիենայի կանոնները: Հիշեցնենք, անցնող տարում մանկապարտեզներում մի քանի անգամ տարբեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված