24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. Առողջապահության նախարարություն

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ավարտվել է Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների վիրահատությունը։ Նրանք ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղեցությամբ տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները քայեր են ձեռնարկում նրանց առողջական վիճակի կայունացման ուղղությամբ։ Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ բոլոր վեց տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Տուժածներից հղի կնոջը և […]

Մալարիայի համաշխարհային օրն է

Յուրաքանչյուր տարի ապրիլի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է Մալարիայի համաշխարհային օրը: Թեև 2000 թվականից սկսած աշխարհում մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, սակայն այն շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից, քանի որ հարյուրավոր երկրներ տեղակայված են մալարիայի տեղաճարակային տարածքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր հայտարարեց, որ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանը հասել է 2015 թվականին իր առջև դրված […]

Օրակարգային են վիրավորների հետագա բուժօգնության հարցերը

Արցախում` հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժօգնությունն ու սպասարկումն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով` ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրվել է հերթական խորհրդակցությունը: Արմեն Մուրադյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է հետևողական լինել վիրավորների բուժօգնության կազմակերպական հարցերում: Կարևորվել է նաև վիրավորների հետագա վերականգնողական բուժման կազմակերպումը: Նախարարը հանձնարարել է նաև շարունակել ըստ անհրաժեշտության առաջատար մասնագետների ներգրավվածությամբ բժշկական կոնսիլիումներ հրավիրել: Տեղեկացնենք, որ […]

Միացյալ հայկական հիմնադրամը քառօրյա պատերազմի ընթացքում մարդասիրական օգնության մեծաթիվ առաջարկներ է ստացել

Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի հետ հանդիպման ընթացքում ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը քննարկել է մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստանի Հանրապետության եւ Արցախի առողջապահական համակարգերին դեղերով եւ բժշկական պարագաներով ապահովելու գործընթացի կանոնակարգմանը վերաբերող հարցեր։ Հարութ Սասունյանը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ներկայացրեց, որ ղարաբաղաադրբեջանական քառօրյա պատերազմի ընթացքում իրենց կազմակերպությունը մարդասիրական օգնության մեծաթիվ առաջարկներ է ստացել։ […]

Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը մահացել է. նախարար

Օրերս «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ բուժական միջոցառումներ իրականացնելուց հետո, ցավոք, չի հաջողվել փրկել վերջինիս: «Որովհետև գնդակը խոցել էր փաստացի գլխուղեղը, և զինծառայողը մահացել էր ուղեղի զարգացող այտուցից »,-ասաց Արմեն Մուրադյանը` նշելով, որ  զինծառայողը […]

Առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ-ում ծնվել է 9100 երեխա

ՀՀ առողջապահության նախարարության հավաքագրած տվյալներով` այս տարի հանրապետությունում առաջին եռամսյակի ընթացքում ծնվել է 9100 երեխա: 5008 փոքրիկ լույս է աշխարհ է եկել մայրաքաղաքում, իսկ 4092-ը` Հայաստանի մարզերում: Նշված ժամանակահատվածում ամենաշատ ծնունդները գրանցվել են Շիրակի մարզում` 737 երեխա: Մաղթում ենք նորածիններին առողջ և խաղաղ մանկություն:

Հաստատվեց զինծառայողների արտերկրում բուժման կարգը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգն ու պայմանները: Կարգը ենթադրում է , եթե Հայաստանում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անհնար է բուժում (հետազոտություն) իրականացնել, ապա այդ դեպքում զինծառայողների բուժումը կկազմակերպվի օտարերկրյա պետություններում: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջարկվել էր, որ պաշտպանության նախարարությունն իր […]

Կենտրոնական հոսպիտալում գտնվում է 53 զինծառայող. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ներկայիս դրությամբ իրենց բուժում են ստանում 53 զինծառայողներ, որոնցից  2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երեքինը՝ ծանր: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:  

Ապագա բժիշկը` հայրենիքի զինվոր /վիդեո/

Հաղթական մայիսից առաջ հայ տղաները ստիպված եղան ևս մեկ անգամ իրենց բազկի ուժը ցույց տալ նենգ հակառակորդին: Ապրիլյան քառօրյա պատերազմը նոր հաղթական էջերով լցրեց արցախյան տարեգրությունը: Հաղթական պատմություններ, որոնց հեղինակները մերօրյա հերոսներն են՝ մեզնից հեռացած ու մեր կողքին ապրող քաջ տղաները: Վրեժ Ոսկանյանն այն զինվորներից մեկն էր, որ առաջին գծում դիմակայեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Ապագա բժիշկը […]

10-ամյա անպտղությունից հետո. առաջին տիկնոջ հետ /վիդեո/

ՀՀ առաջին տիկին, Վերարտադրողական բժշկության «Արագիլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանն այցելեց «Շենգավիթ» Բշկական Կենտրոնի «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ ծնված երջանիկ ընտանիքին և զույգ փոքրիկներին: Եռյակի կամ երկվորյակի ծննդով այսօր իրապես չես կարող զարմացնել, բայց գեղեցիկ ու հրաշալի է, երբ կա նոր կյանքի ծնունդ այդքան սպասումից հետո: Բաբուջյանների ընտանիքը մանկան ճիչին սպասել էր 10 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված