23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հրաժարական տվեց

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ղեկավարը (Նուբարաշենի հուգեբուժարանը) Նարեկ Վանեսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել. «Քիչ առաջ հանդիպել եմ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ անձնակազմի հետ խոսել վերջին մի քանի իրադարձություններից։ Հիմք ընդունելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որ իմ կողմից գլխավորած բժշկական հաստատությունում իբր առանց համաձայնության պացիենտ է պահվում (սկզբունքորեն անհամաձայնություն է հայտնում […]

Սուրճի օգտագործումը կանանց մոտ նվազեցնում է դեպրեսիայի հնարավորություն

Այն կանայք, ովքեր օրական մի քանի բաժակ սուրճ են խմում, ավելի քիչ են դեպրեսիայի մեջ հայտնվում: Այս մասին ասվում է Archives of Internal Medicine ամսագրում ամերիկացի գիտնականների կողմից տպագրված հոդվածում: Հետազոտություններն ընթացել են 10 տարի, դրանց մասնակցել են ավելի քան 50 հազար կանայք: Արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ովքեր օրական առնվազն 4 բաժակ սուրճ […]

Կինը նիհարել է, որպեսզի գրկի իր երեխաներին

Woman.ru կայքը տեղեկացնում է, որ 39-ամյա մի կին, ով 118 կիլոգրամ քաշ է ունեցել, որոշել է նիհարել՝ իր երեխաներին գրկելու հնարավորություն ունենալու համար: Նա հասկացել է, որ երեխաները չեն կարողանում իրեն ամուր գրկել և որոշել է այդ հարցը լուծելու համար ֆիթնեսով զբաղվել ու դիետա պահել: Արդյունքում ընդամենը 16 ամիսների ընթացքում նա նիհարել է ավելի քան […]

Սուրճի թարմացնող հատկությունը մարդու ներշնչանքի արդյունք է

Արևելյան Լոնդոնի գիտնականները կարծում են, որ սուրճի ազդեցությունն ունի ավելի շատ պլացեբոյի էֆեկտ, որը պայմանավորված է մարդու կողմից այդ նյութի նկատմամբ ունեցած ներշնչանքով: Գիտնականները եկել են եզրակացության, որ թարմացնող էֆեկտը կապված է մեր մտքերի հետ: Նրանք ներգրավել են 88 կամավորների, որոնց սուրճ են հյուրասիրել, սակայն ոչ բոլորին է բաժին հասել իսկական սուրճ: Մի խմբին տվել […]

Շոկոլադն օգտակար է սրտի աշխատանքին

Շոկոլադն օգտակար է սրտի աշխատանքին, սակայն շաքարն ու յուղը նրա պարունակության մեջ այնքան շատ են, որ դրա օգտակարությունը գրեթե չեզոքանում է: Այս մասին հայտնում են բրիտանացի գիտնականները` գրում է British Medical Journal-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով սիրտ-անոթային հիվանդությունները տարեկան 17 միլիոն մարդու կյանք են խլում: Համարվում է, որ շոկոլադի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է սրտի կաթվածի […]

Հեռուստացույց նայելը կրճատում է մարդու կյանքը

Ավստրալիացի գիտնականների կողմից անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հեռուստացույց նայելը կրճատում է կյանքի տևողությունը: Այս մասին հայտնում է Вести-ն: Քվինսլենդի համալսարանի հետազոտողները պնդում են, որ իրենց հաջողվել է ոչ միայն ապացուցել հեռուստացույցի վնասակարությունը, այլ նույնիսկ հաշվարկել դրա չափերը: British Journal of Sports Medicine-ում տպագրվել է գիտնականների զեկույցը, որտեղ ասվում է, որ 25 տարեկանից բարձր […]

Շները մարդու մոտ հայտնաբերում են թոքի ուռուցքը

Գերմանական Schillerhöhe հիվանդանոցի մասնագետները հաստատել են, որ շները կարող են հոտոտել թոքի ուռուցքը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Առաջին անգամ շների կողմից ուռուցքներ հայտնաբերելու հատկության մասին հայտնի էր դարձել 1989թ.: Մինչ այժմ ապացուցվել էր, որ շները կարող են հոտոտել մաշկի, կրծքի և մի շարք այլ ուռուցքներ: Այժմ ապացուցվել է, որ շները կարող են հայտնաբերել նաև […]

Սկանդալ բժշկական համալսարանում . Հրապարակ

Առողջապահության ոլորտում լարվածությունն աճում է: Նախարար Արսեն Թորոսյանի նշանակած Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը երեկ սկանդալ է սարքել Բժշկական համալսարանում: Նա համալսարանի շրջանավարտների ու դասախոսական անձնակազմի հետ հանդիպման ընթացքում անընդհատ ռեպլիկներ է հնչեցրել տեղից՝ խաթարելով միջոցառման բնականոն ընթացքը:  Թերթի աղբյուրի փոխանցմամբ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հանդարտեցման կոչերին ի պատասխան՝ նորանշանակ տնօրենը հայտարարել է, թե իրենց դեմ խաղ չկա, […]

Գիտնականները պարզել են սթրեսի և շատ ուտելու միջև կապը

Ամերիկյան գիտնականները պարզել են, թե մարդը սթրեսի ժամանակ ինչու է շատ ուտում: Այս մասին գրում է The Telegraph-ը: Տեխասի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ քաղցած չլինելու ժամանակ սննդի դիմելը պայմանավորված է գրելին կոչվող հորմոնով: Վերջինիս առաջացման վրա ազդում են սթրեսի հորմոնները՝ ադրենալինն ու նորադրենալինը. որքան դրանք շատ են, այնքան շատ է արտադրվում և […]

Մի գավաթ գինին կարող է փոխարինել մարզասրահ գնալուն

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գտնվող գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի մասնագետները փորձ են կատարել, որի ընթացքում պարզել են, որ կարմիր գինու ռեսվերատրոլ բաղադրամասը, որը վաղուց հայտնի է իբրև սրտանոթային և քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի պրոֆիլակտիկ միջոց, կանխում է այն խանգարումները, որոնք առաջանում են անկշռելիության և նստակյաց կյանքի հետևանքով: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: Ավելի վաղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված