20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Վիտամին D-ի պակասը հղիների մոտ կարող է ազդել պտղի հետագա զարգացման վրա

Ավստրալացի գիտնականները վիտամին D-ի պակասը հղիության ընթացքում կապել են հետագայում երեխայի խոսքի հնարավոր շեղումների մեծացման հետ: Ինչպես գրում է WebMD-ն, այսպիսի եզրակացության է եկել Արևմտյան Ավստրալիայի հետազոտողների խումբը: Հետազոտությունը տպագրվել է Pediatrics ամսագրում: Հետազոտությանը մասնակցել են 743 հղի ավստրալուհիներ: Հղիության 18 շաբաթականում բոլոր հղիների մոտ որոշել են արյան մեջ D խմբի վիտամինների մակարդակը: Դրանից հետո […]

Անհանգիստ երեխան իր բնավորությունը ժառանգում է մորից

Անհանգիստ երեխաները, ամենայն հավանականությամբ, գերզգայունություն ստացել են դեռ մոր արգանդում: Այս մասին են վկայում Կալհարիի համալսարանի հետազոտող Ջերի Գիսբրեխտի ուսումնասիրությունները: Փորձագետը որոշել է հետազոտել մոր տրամադրությունը ու սթրեսային կորտիզոլ հորմոնի քանակը 83 կանանց օրինակով: Այս մասին գրում է The Toronto Sun պարբերականը: Կորտիզոլի քանակն ինքնաբերաբար բարձրանում է հղիության ժամանակ` կախված պտղի մեծությունից: Սակայն հորմոնների քանակի […]

Սրտի հիվանդության գենը կարող է հորից փոխանցվել որդուն

Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ կորոնար շնչերակ հիվանդությունը կարող է գենետիկորեն փոխանցվել հորից որդուն: Անգլիայի գիտնականները պարզել են, որ միայն տղամարդկանց ԴՆԹ-ում գոյություն ունեցող Y քրոմոսոմը էական դեր է խաղում այս հիվանդության ժառանգման մեջ: Health Day-ը հաղորդում է, որ գիտնականները Մեծ Բրիտանիայում հետազոտել են 3000 կենսաբանորեն իրար հետ կապ չունեցող տղամարդկանց և պարզել են, […]

Կանաչ թեյն օգնում է տարեցներին ավելի արագաշարժ մնալ

Daly mail-ը տեղեկացնում է, որ այն տարեցները, որոնք կանոնավոր կանաչ թեյ են խմում, իրենց հասակակիցներից ավելի արագաշարժ են: Այս մասին տեղեկացնում են ճապոնացի գիտնականները: Կանաչ թեյն իր մեջ պարունակում է այնպիսի հակաօքսիդանտներ, որոնք վերացնում են հիվանդության հարուցիչները: Տոհոկուի համալսարանի բժշկական ֆակուլտետի շրջանավարտները 3 տարիների ընթացքում ուսումնասիրել են 65 տարեկան ավելի քան 14000 մեծահասակների: Նրանք, ովքեր […]

Քաղցկեղների 30 տոկոսը կենսակերպի փոփոխության շնորհիվ կարող է կանխվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուրբաթ օրը հայտարարել է, որ քաղցկեղների ավելի քան 30 տոկոսը կարելի է կանխել կենսակերպի փոփոխության միջոցով: AFP-ն հաղորդում է, որ քաղցկեղի համար ամենավտանգավորն ալկոհոլի և ծխախոտի օգտագործումն է, քիչ մրգերով ու բանջարեղենով սննդակարգը և ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասը: ՄԱԿ-ի առողջապահության գործակալությունը հայտնել է, որ ծխախոտը քաղցկեղի համար ամենավտանգավոր գործոնն է, որը պատճառ է […]

Ամուսնալուծությունը բացասաբար է անդրադառնում երեխաների վրա

Ուսումնասիրությունը պարզել է, որ ամուսնալուծությունը ոչ մի դեպքում չի կարող լավ անդրադառնալ երեխայի վրա: Daily Mail-ի հաղորդմամբ՝ վերլուծության ընթացքում պարզվել է, որ բոլոր երեխաներն էլ տառապում են իրենց ծնողների ամուսնալուծությունների պատճառով, որքան էլ որ բաժանումը բարեկամական լինի: Հետազոտությանը մասնակցել է 1000 ընտանիք: Ըստ հետազոտողների՝ իրենց ուսումնասիրության արդյունքները չեն համապատասխանում այն ընդունված կարծիքին, որ կարող են […]

Ծնողները երբեք չպետք է հարվածեն իրենց երեխաներին

Փորձագետները հայտնում են, որ ծնողները ոչ մի դեպքում չպետք է հարվածեն իրենց երեխաներին: Երեխաների նկատմամբ բռնություն կիրառելը, որպես վատ պահվածքի համար կանխարգելիչ միջոց, չափազանց սխալ է: Նման հայտարարությամբ հանդես են եկել Թագավորական քոլեջի մասնագետները:  Daily Mail-ը գրում է, որ նրանք նման հայտարարությամբ հանդես են եկել, քանի որ Մեծ Բրիտանիայի կրթության նախկին նախարար Դևիդ Լամին ասել […]

Ծիծաղը երեխաների համար կարող է ամենաառաջին դեղամիջոցը լինել

Հետազոտողները առաջին անգամ երեխաների ուղեղներում հայտնաբերել են հատվածներ, որոնք ակտիվանում են հումորի շնորհիվ: Հետազոտությունը այսօր հրապարակվել է Journal of Neuroscience ամսագրում: Այն հիմք կհանդիսանա՝ հասկանալու համար, թե ինչպես են հումորը և այլ դրական էմոցիաներ ազդում երեխաների առողջության վրա: HelathDay-ը հաղորդում է, որ հետազոտությունն անցկացրել են Սթենֆորդ համալսարանի գիտնակնները: Հետազոտության հեղինակ Ալան Ռեիսն ասել է, որ […]

Հայաստանում շաքարային դիաբետով ապրող 67724 մարդ կա /տեսանյութ/

Հայաստանում, ըստ վիճակագրական վերջին տվյալների, շաքարային դիաբետով հիվանդ է 67724 մարդ: Պացիենտների թիվը 1990 թվականի տվյալների համեմատ աճել է մոտ 2 անգամ (35500 դեպք): Էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը լրագրողների հետ հանդիպմանը փաստեց՝ յուրաքանչյուր տարի Հայաստանում արձանագրվում է հիվանդացության ավելի քան 8500 նոր դեպք: Դեպքերի 82%-ը գրանցվել են 2–րդ տիպի շաքարային դիաբետից, որը կարելի է կանխարգելել: Այսօր նշվում է շաքարային […]

11 ժամ աշխատելը կարող է դեպրեսիայի պատճառ դառնալ

Օրական 11 ժամ աշխատելը ոչ միայն կարող է հոգնածություն առաջացնել, այլ նաև կարող է դեպրեսիայի պատճառ դառնալ: Անգլիայի քաղաքացիական ծառայողների շրջանում արված հետազոտությունը ցույց է տվել, որ հավելյալ ժամեր աշխատելը կապված է դեպրեսիայի առավել մեծ հավանականության հետ: PLoS One օնլայն ամսագրում այս շաբաթ հրապարակված հետազոտությանը մասնակցել են 2123 տղամարդիկ և կանայք։ Նրանց առողջությանը հետևել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի