19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Մարզումներն ավելի խելացի են դարձնում

Բոլորը գիտեն, որ մարզումները բարելավում են առողջությունը, և այժմ գիտնականները պարզել են, որ դրանք շատ լավ ազդեցություն են ունենում նաև ուղեղի աշխատանքի վրա: Ինչպես գրում է Daily Mail-ը, նախկին հետազոտություններում պարզվել էր, որ մարզումներն արագացնում են այն բջիջների ծնունդը, որոնք արտադրում են մարմնի էներգիան մկաններում: Այս գործընթացը բարելավում է օրգանիզմի առողջությունը և թույլ չի տալիս […]

Քնի որակը տարիքի հետ բարելավվում է

Այն կարծիքը, որ տարեց մարդիկ տառապում են անքնությունից, կարող է սուտ լինել: Բրիտանացի հետազոտողներն ասում են, որ իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է: BBC News-ը հաղորդում է, որ հեռախոսային հարցումների միջոցով հարցեր են տրվել 150.000 մեծահասակների: Արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ քնի որակը բարելավվում է 40 տարեկանից հետո: Sleep ամսագիրը հաղորդում է, որ 80 […]

Քնաբեր հաբերը հինգ անգամ մեծացնում են շուտ մահանալու վտանգը

Հետազոտողները զգուշացնում են, որ քնաբեր հաբերը հինգ անգամ մեծացնում են շուտ մահանալու վտանգը: Վտանգը նաև մեծանում է չափաբաժնի ավելանալու հետ: Daily Mail-ը գրում է, որ քնաբեր հաբերի շատ մեծ չափաբաժին օգտագործողների մոտ մեծանում է նաև քաղցկեղի առաջացման վտանգը: Նոր հետազոտությունը, սակայն, զգուշացնում է, որ անգամ այն մարդիկ, ովքեր ընդամենը 18 հաբ են օգտագործում ամբողջ տարվա […]

Ցիտրուսային մրգերը նվազեցնում են կաթվածի հավանականությունը

Հետազոտողները պնդում են, որ նարնջի և թուրինջի օգտագործումը նվազեցնում է կաթվածի հավանականությունը: Նոր հետազոտությունն առաջին անգամ, մի շարք մրգերի և բանջարեղենների փոխարեն, ուսումնասիրեց հենց ցիտրուսային մրգերը, որոնք նախատեսված են կաթվածներից պաշտպանելու համար: Հետազոտողները առաջարկում են, որ մարդիկ, ովքեր ուզում են ավելացնել ցիտրուսների բաժինը իրենց սննդամթերքում, ամբողջական միրգը ուտեն, ոչ թե հյութեր ըմպեն: Առաջատար հետազոտող, պրոֆեսոր […]

Մայրերը պետք է սահմանափակեն սուրճը

Համաձայն փորձագետների՝ մայրերը, որոնք պայքարում են իրենց երեխաներին քնեցնելու համար, պետք է նկատի ունենան, թե որքան կոֆեին են սպառում օրվա ընթացքում: Սուրճ կամ թեյ ըմպելիս և նույնիսկ շոկոլադ ուտելիս արյան տոնուսը բարձրանում է: Սակայն դրա հետևանքով երեխաները կարող են անհանգիստ, դյուրագրգիռ դառնալ և չքնել, քանի որ այդ ամենը նորածնին է փոխանցվում մայրական կաթի միջոցով: Կրծքով […]

Ոչ մի երեխա ապահովագրված չէ շաքարային դիաբետից

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, կան տիպ 1 դիաբետ ունեցող երեխաներ, եւ աշխարհում այդ երեխաների քանակը տարեկան ավելանում է 3 %-ով: Հայաստանում ունենք մինչև 18 տարեկան 576 երեխա տիպ 1 դիաբետով: Տարեկան ծնվում է 40-45 հազար երեխա, որոնցից 4-5-ը ունենում են շաքարային դիաբետ: Լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տվյալներ ներկայացրեց Մուրացան համալսարանական կլինիկայի ներզատաբանական բաժանմունքի վարիչ Ելենա […]

Բավականաչափ չքնելը վնասակար է իմունային համակարգի համար

Գիտնականներն ասում են, որ բավականաչափ չքնելը կարող է հիվանդությունների պատճառ դառնալ: Ինչպես գրում է Daily Mail-ը, գիտնականները պարզել են, որ այն գենետիկ մեխանիզմը, որը կարգավորում է մեր քունը, նաև կարգավորում է այն գենի մակարդակը, որը կենսական նշանակություն ունի իմունային համակարգի համար: Յելի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են TLR-9 գենը մկների մոտ: Բացահայտվել է, որ այն ժամանակ, […]

Հիշողության խնդիրները կապված են քնի խանգարման հետ

Նոր հետազոտության համաձայն՝ մարդիկ, ովքեր քնի հետ կապված խանգարումներ ունեն, առավել հավանական է, որ ծերության շրջանում հիշողության խնդիրներ ունենան: Daily Mail-ի հաղորդմամբ՝ գիտնականները պարզել են, որ կախված այն հանգամանքից, թե քանի ժամ է մարդը քնում գիշերվա ընթացքում, դա կարող է ազդել նրա հիշողության վրա առավել մեծ տարիքում: Հետազոտողները ուսումնասիրություն են անցկացրել 45-ից 80 տարեկան 100 […]

Գիրք վերընթերցելն օգտակար է առողջության համար

Միշտ թվում է, որ ընթերցած գիրքը նորից կարդալը նոր զգացողություններ է առաջացնում: Այժմ գիտնականները պարզել են, որ դա իսկապես այդպես է: Daily Mail-ը գրում է, որ մի քանի անգամ ֆիլմեր դիտելն ու գրքեր կարդալը թույլ է տալիս, որ մարդիկ զգացմունքային առումով ավելի մոտ լինեն դրանց: Երբ մարդիկ կարդում կամ դիտում են առաջին անգամ, նրանք ավելի […]

Վիտամին D-ի պակասը հղիների մոտ կարող է ազդել պտղի հետագա զարգացման վրա

Ավստրալացի գիտնականները վիտամին D-ի պակասը հղիության ընթացքում կապել են հետագայում երեխայի խոսքի հնարավոր շեղումների մեծացման հետ: Ինչպես գրում է WebMD-ն, այսպիսի եզրակացության է եկել Արևմտյան Ավստրալիայի հետազոտողների խումբը: Հետազոտությունը տպագրվել է Pediatrics ամսագրում: Հետազոտությանը մասնակցել են 743 հղի ավստրալուհիներ: Հղիության 18 շաբաթականում բոլոր հղիների մոտ որոշել են արյան մեջ D խմբի վիտամինների մակարդակը: Դրանից հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի