24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Քունը կարող է նվազեցնել վատ հիշողությունները

Մեզանից շատերը հուզական սթրեսի պատճառով երբեմն չեն ցանկանում քնել, քանի որ չգիտեն, թե ինչպիսի երազներ կարող են տեսնել: Այժմ գիտնականները պարզել են, որ երազներ տեսնելը, որը հանդիսանում է քնի այն փուլը, երբ աչքի թարթումը շատ արագ է կատարվում, իրականում շատ կարևոր է ներքին խռովմունքի դեմ պայքարելու համար: Mail Online-ը գրում է, թե Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները […]

Հանգիստ և խաղաղ քունը կենսական նշանակություն ունի

Քունը միայն մեր առօրյա լարված և աղմկալի կյանքից հանգստանալու միջոց չէ: Հանգիստ և խաղաղ քունը նույնքան անհրաժեշտ է մեր առողջությանը, որքան, օրինակ, ճիշտ սննդակարգը կամ սպորտը: Այս մասին տեղեկացնում է southtownstar.suntimes.com-ը: Դժբախտաբար, ավելի քան 35 միլիոն ամերիկացիներ գիշերը պայքարում են քնելու համար: Եթե անքնությունը ժամանակավոր է, նորմալ ռեժիմին վերադառնալն այնքան էլ դժվար չէ: Սակայն քրոնիկ […]

Աշխատանքի ընթացքում ամեն 20 րոպեն մեկ հարկավոր է մի փոքր քայլել

Չնայած անհավանական է թվում, որ գրասենյակում հնարավոր կլինի ծանր աշխատանքային օրվա ընթացքում հեռանալ գրասեղանից, բայց գիտնականները պնդում են, որ հարկավոր է դա անել ամեն 20 րոպեն մեկ։ Ըստ Daily mail-ի՝ ավստրալիացի գիտնականները պարզել են, որ աշխատանքի ընթացքում հաճախակի քայլելն օգնում է, որ ուտելուց հետո օրգանիզմում նվազի ինսուլինի մակարդակը: Diabetes Care ամսագրում տպագրված հետազոտության արդյունքները ցույց […]

Կաթնամթերքն օգտակար է ուղեղի համար

Փորձագետներն ասում են, որ մարդիկ, ովքեր սրտի հետ կապված խնդիրներ կամ գիրանալու հակում ունեն, պետք է խուսափեն կաթնամթերքից, ինչպիսիք են, օրինակ, կաթը և պանիրը: Այս մասին գրում է daily mail-ը: Բայց նոր հետազոտությունները վիճաբանությունների պատճառ են դարձել: Գիտնականները պնդում են, որ իրականում կաթնամթերքն էական նշանակություն ունի առողջ ուղեղ ունենալու համար: Ամերիկացիների և ավստրալիացիների կողմից արված […]

Ծխող, խմող դեռահասները առավել դժբախտ են

Ուսումնասիրությունները պարզել են, որ ծխող, ոգելից խմիչքներ օգտագործող և ոչ առողջարար սնունդ օգտագործող դեռահասների դեպքում ապերջանիկ լինելու հավանականությունը ավելի մեծ է, քան նրանց հասակակիցների պարագայում, որոնք ճիշտ կենսակերպ ունեն: Այս մասին հաղորդում է Daily mail-ը: Ավելի քան 5000 ուսանողների շրջանում իրենց արտաքինի, ընտանիքի, ընկերների, դպրոցի և ընդհանրապես կյանքի մասին հարցում անցկացնելուց հետո, գնահատվել են դեռահասների […]

Դեպրեսիան կարող է մի շարք վատ հետևանքներ ունենալ

«Իրենց կյանքի որոշակի ժամանակահատվածներում բազմաթիվ մարդիկ հայտնվում են դեպրեսիայի մեջ»,– հաղորդում է bbc.co.uk-ը: Տարբեր մարդիկ, տարբեր հիմքեր են ունենում ընկճվելու համար: Պատճառ կարող են դառնալ կյանքի և հանգամանքների փոփոխությունները, հարաբերությունների խզումը, ծանր կորուստները, նույնիսկ՝ երեխայի ծնունդը, բայց երբեմն էլ հիմնական պատճառը պարզ չի լինում: Վիճակն այնքան է վատանում, որ մարդիկ օգնության և նույնիսկ բժշկական միջամտության […]

Բանանով դիետա

Բանան սիրում են շատերը, բայց քչերը գիտեն, որ այդ մրգի օգնությամբ կարող են հեշտությամբ ազատվել 2 կգ քաշից` 3 օրվա ընթացքում: Այսպես, դիետոլոգները խորհուրդ են տալիս օրական 2-3 բանան ուտել ու խմել 3 բաժակ յուղազրկված կաթ: Այս դիետան կօգնի ազատվել որովայնի ճարպից: Նշենք, որ դիետան բավականին խիստ է ու խորհուրդ չի տրվում առողջական խնդիրներ ունեցողներին:

Ո՞րն է լավ քնելու գաղտնիքը

Մենք բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում վատ քնելը և հոգնած արթնանալը: Բայց նոր հետազոտությունը բացահայտել է, թե որն է լավ երազների գաղտնիքը: Ըստ հարցումների տվյալների՝ լավ քնելու համար հարկավոր է գնալ քնելու երեկոյան ժամը 10-ին` թեյ խմելուց և գիշերազգեստ հագնելուց հետո: Daily Mail-ը գրում է, որ Bedeck ընկերությունը հարցումներ է անցկացրել 2000 մարդու շրջանում: […]

Հազրեվարդի բուժական առավելությունները

Daily Mail-ի տեղեկացմամբ՝ հազրեվարդի բույրը խթանում է գլխուղեղի ֆունկցիաների արդյունավետությունը: Թեստերը ցույց են տվել, որ իմացական աշխատանքը բարելավվում է, երբ արյունը կլանում է բուսական յուղը: Նորտումբրի համալսարանում այժմ փորձում են պարզել, թե ինչպիսի բաղադրամասը կարող է ազդել մարդու ուղեղի վրա: Հազրեվարդը երկար ժամանակ օգտագործվել է տարբեր բնագավառներում՝ որպես մազերի խնամքի կամ կատուներին վանող միջոց… Երկար […]

Տնային կենդանիներն ու առողջությունը

Տնային կենդանիներ պահելն ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ: Կարծիք կա, որ դրանք կարող են խանգարել ոչ միայն անձնական կյանքում, այլև տնային տնտեսության մեջ, և վնասակար լինել առողջության համար: Սակայն ավստրալիական մի հետազոտություն պարզել է, որ շներ և կատուներ ունեցող մարդիկ ավելի լավ առողջական վիճակում են: Այս հետևություններն արվել են մարդկանց՝ բժիշկներին այցելելու հաճախականությունը ստուգելուց և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված